Նոր Զելանդիայում արդեն վաճառքի են հանվել հատուկ պիտակներով գինիներ, որոնց վրա նշված է, թե որքան ջերմոցային գազ է առաջացել տվյալ գինին արտադրելիս և տեղափոխելիս: Այս մասին հաղորդում է АиФ թերթը: Այսպես, այդ գինու մեկ գավաթը Նոր Զելանդիայում «պատասխանատու» է 140 գ ածխաթթու գազի արտադրության համար, Ավստրալիայում խմելիս` 190 գ-ի համար, իսկ երբ այն տեղափոխվում է Մեծ Բրիտանիա, դա համարժեք է 5 կմ մեքենայով երթևեկելիս արտադրված ածխաթթու գազին:
Արտադրողները կարծում են, որ եթե այդ գինու վաճառքը Եվրոպայում նվազի, ապա դա կնշանակի, որ սպառողները գիտակցել են շրջապատող միջավայրի պահպանության կարևորությունը և ընտրություն են անում հօգուտ տեղական արտադրողների: