Լիտվան որոշել է իր ՀՆԱ-ի առնվազն 0,25%-ը հատկացնել Ուկրաինայի անվտանգությանն ու պաշտպանությանն աջակցելու համար։ Այդ մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
Նրա խոսքով, նման որոշում է կայացրել երկրի պաշտպանության պետական խորհուրդը՝ չորեքշաբթի օրվա նիստում։