Թեհրանի քաղաքապետ Ալի–Ռզա Զաքանին հանել է իր թեկնածությունը Իրանի նախագահական ընտրություններից՝ հօգուտ պահպանողական թևի երկու այլ թեկնածուի։ Դրանք են՝ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին և հանրապետության անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին։