Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին, Ադրբեջանի իր գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ, անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան բանակցություններին։
Դարչիաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը բոլոր հնարավոր ջանքերը կներդնի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար: Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները զարգանում են տարբեր ոլորտներում․ «Իրականացվում են տնտեսական նախագծեր։ Դա շատ կարևոր է մեր տարածաշրջանի համար», – նշել է Դարչիաշվիլին։