Monday, 07 10 2024
Ալիևը առճակատման է գնում Արևմուտքի հետ, քանի որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հայաստանին
08:10
Նիդերլանդները Ուկրաինային է փոխանցել F-16 ինքնաթիռների առաջին խմբաքանակը
Տրամպը հրաժարվո՞ւմ է նախագահությունից
Իսրայելի պաշտպանության բանակը երկրի երեք շրջաններ փակ գոտի է հայտարարել
07:40
Մահացել է վաղաժամ ծերացման համախտանիշ ունեցող Սեմմի Բասսոն
07:30
Բենիամին Նեթանյահուն և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Բեյրութի միջազգային օդանավակայանը չեղարկել է բոլոր չվերթները
23:45
Ձվարանների քաղցկեղի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութն է մշակվել
Արփինե Մարտիրոսյանն Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոնը
23:15
Իրանը չեղյալ է հայտարարել բոլոր թռիչքները մինչև երկուշաբթի առավոտ
Վաճառողից արտադրող
Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ
Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ Քաղաքապետարան
Ալիևը գիտակցաբար գնում է Արևմուտքի հետ առճակատման. նրա թիկունքում Պուտինն է
22:15
Դուրովը Telegram-ում նոր գործառույթի մասին է հայտնել
Իրանը և Իսրայելը հարվածներ կփոխանակեն. Հայաստանը կարող է որոշ հարցերում միջնորդ լինել
Ալիևի հոխորտանքները Ֆրանսիայի դեմ ազդեցություն չեն ունենա. Արևմուտքը նրան ցույց կտա իր տեղը
21:50
Իսրայելին դիմակայելու տարբեր սցենարներ են մշակվել . ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար
Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել
Լիբանանում ուսումնական տարին կմեկնարկի նոյեմբերի 4-ից հետո
Թուրքիան դե՞մ է Ալիևի մանիպուլյացիաներին
20:45
Ստեղծագործ մարդիկ ավելի հակված են կախվածության․ գիտնականներ
Ուղիղ․ Բագրատ Գալստանյանը աջակիցների հետ ՍԴ-ի մոտ է
20:15
Հռոմի պապը Համասին և Իսրայելին կոչ է արել դադարեցնել կրակը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Կաթոլիկ Եպիսկոպոսների Սինոդին Վատիկանում մասնակցում է Գերշ․  Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը
DigiTec-2024․ Հակոբ Արշակյանը մասնակցել է «Կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծում» քննարկմանը
Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է
19:00
Ներդրումները` քո ափում. Ամերիաբանկը Դիջիթեքում ներկայացրեց Myinvest հարթակը
18:45
Ֆլորիդայի 35 շրջաններում արտակարգ դրություն են հայտարարել մոտեցող փոթորիկի պատճառով

Ալիեւը Կովկասում կառուցում է իտալա-ֆրանսիական դիմակայությու՞ն

Ադրբեջանն Իտալիայից ձեռք է բերել ռազմա-տրանսպորտային խոշոր օդանավ: Այդ ձեռքբերման հարցում էականը սակայն թերեւս այն է, որ օդանավը Բաքվին է փոխանցել Իտալիայի պաշտպանության նախարարը, ժամանելով Ադրբեջան եւ հանդիպելով Իլհամ Ալիեւի հետ: Սա իհարկե ադրբեջանա-իտալական ռազմատեխնիկական գործակցության մի մասն է միայն: 2022 թվականին կողմերը պաշտպանության նախարարների մակարդակով ստորագրել են գործակցության մեծ համաձայնություն: Իտալիան Եվրոպայում ադրբեջանական գազի խոշոր գնորդներից է, եւ դրանից բացի՝ նաեւ այսպես ասած այդ գազի «մուտքը» եվրոպական շուկա: Ադրբեջանա-իտալլական գործակցության այդ հանգամանքը սակայն ունի այլ երանգներ եւս:

Մասնավորապես հայտնի է, թե Ադրբեջանն ինչպես է վերաբերում հայ-ֆրանսիական ռազմական գործակցությանն ու ինչ մտացածին մեղադրանքներ ներկայացնում այդ կապակցությամբ, գնահատելով, իբր դա խանգարում է ռեգիոնալ խաղաղությանը: Մինչդեռ, կրկնեմ, որ Բաքուն ինքը ունի պաշտպանական բնագավառի մեծ համաձայնագիր Իտալիայի հետ, ընդ որում դեռեւս 2022 թվականից. Երբ հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցությունը ընդամենը նախնական խոսակցությունների մակարդակում էր: Միեւնույն ժամանակ, ուշադրության արժանացնենք մեկ այլ դրվագ: Միջազգային մամուլի ուշադրությունն է գրավել Իտալիայի վարչապետ Մելոնիի սառը վերաբերմունքը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հանդեպ:

Տեսախցիկները դա արձանագրել են Իտալիայում կայացած Մեծ Յոթնյակի գագաթնաժողովի եւ դրա հարակից միջոցառումների ընթացքում: Ադրբեջանը փորձում է խաղա՞լ այդ «սառնության» վրա, Կովկասում ստեղծելով «իտալա-ֆրանսիական»  հիբրիդային դիմակայություն, այդ կերպ անուղղակիորեն փորձելով նաեւ որոշակի ազդեցության գալ Եվրամիության երկու առանցքային անդամների հանդեպ հենց եվրոպական քաղաքականության մշակման համատեքստում, թերեւս հաշվարկելով նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերության վրա հեռակա ազդեցություն:

Երեւանը թերեւս պետք է պատրաստ լինի այդ հիբրիդային մարտահրավերին, ինչը նշանակում է դիվանագիտական աշխատանք հայ-իտալական հարաբերության ուղղությամբ: Ի դեպ, գուցե ավելորդ չէ հիշել մանրուք թվացող, սակայն բավականին հատկանշական մի դետալ: 2019 թվականին հենց իտալական Միլանում էր ադրբեջանցի այսպես ասած բլոգերը կարողացել մտնել հայկական եկեղեցի՝ Նիկոլ Փաշինյանի եւ հայ համայնքի հանդիպմանը, եւ անել հայտնի տեղեկատվական սադրանքը: Ինչպես հետո պարզվեց, որ այսպես կոչված ադրբեջանական բլոգերը իրականում եղել էր Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում