Saturday, 20 07 2024
20:15
Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել
20:00
Պենտագոնը գնահատել է Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամում դադարեցնելու հնարավորությունը
19:45
Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է
Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին
Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները
Թուրքիան կարող է իր զինված ուժերը տեղակայել Սոմալիում 2 տարի ժամկետով
18:45
Չինաստանում կամրջի փլուզման հետևանքով 12 մարդ է զոհվել
18:30
Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել
«Մենք ականատես ենք լինում Հարավային Կովկասում պատմական վերափոխումների»․ Ալիև
COP 29-ի ադրբեջանական նախաձեռնությունը հարցականի տակ է
Գեղամա լեռների գոհարը
ԱՄՆ-ի ակտիվացումը սահմանափակում է Թուրքիայի հնարավորությունները «Զանգեզուրի միջանցքի» հարցում
Քննարկվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը
Փաշինյանը կոնտր-քայլ է անում. հանրաքվեի հետաձգումը արտաքին ուղերձ ունի
Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում
Հայաստանի դեսպանը Տրամպի նախագահական «շնորհանդեսին»
Կոտայքի մարզում 2 տարբեր խմբավորումներ հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա. բաժնի պետն ու բաժանմունքի պետը տեղափոխվել են հիվանդանոց
Դեսպան Մկրտչյանը Տասոս Ձիկասի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված նախաձեռնություններ
NASA-ի մարսագնացը Մարսի վրա մաքուր ծծմբի բյուրեղներ է հայտնաբերել
16:00
Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան
15:45
ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր
Բերման է ենթարկվել «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը․ նա զինված է եղել
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի
15:00
Իրանն ավելի մոտ է քան երբևէ միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Նովոսիբիրսկում 22-ամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել
14:15
Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը
Նոր ԱԷԿ-ի առաջարկներ ունենք ԱՄՆ-ից և ՌԴ-ից. ՉԺՀ-ի և Հվ. Կորեայի հետ քննարկումը սաղմնային փուլում է
13:50
Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից
Իրանը «Հյուսիս-Հարավ»-ը դիտում է ԵՄ-ին կապվելու ուղի. Երևանը պետք է խորացնի իր հանդեպ վստահությունը

Իսրայելի նենգ քաղաքականության արմատներն ավելի խորն են, քան տեղեկատվական հնարքները

Իսրայելական աղբյուրները հայտնել են, թե Պաղեստինի ճանաչման մասին Հայաստանի որոշումից հետո Իսրայելը Ադրբեջանին կմատակարարի նոր սպառազինություն: Իսրայելական այս տեղեկատվական հնարքը թերեւս միամիտների համար է: Ոչ այն պատճառով, որ Իսրայելը նոր սպառազինություն չի վաճառի Բաքվին: Կվաճառի, իհարկե կվաճառի: Բայց դա ըստ էության կապ չունի Պաղեստինի ճանաչման հետ: Իսրայել-Բաքու ռազմա-տեխնիկական գործարքը ոչ պակաս բարդ աշխարհաքաղաքական «երեւույթ» է, եւ միամտություն է մտածել, թե այդտեղ որեւէ լուրջ «շտկում» կամ «հավելում» կարող է տեղի ունենալ ընդամենը այն պատճառով, որ Հայաստանը ճանաչել է Պաղեստինը:

Այդ գործակցությունը շոշափում է գերտերությունների եւ ռեգիոնալ տերությունների շահերն ու հետաքրքրությունները, որ գոյություն ունեն Կովկասի առնչությամբ եւ կապակցվում են թե կենտրոնասիական, թե մերձավորարերեւլյան, թեւ սեւծովյան ավազանի ուղղություններին: Ադրբեջանի հետ սերտ գործակցելով Կովկասում, Իսրայելն իր ըստ էության հնարավոր ազդեցությունն է ձեւավորում վերը նշածս երեք ուղղություններով, կամ ավելի շուտ՝ փորձում ձեւավորել հնարավոր ազդեցության մի ազդեցիկ «հենակետ»: Իսկ դա նշանակում է, որ ռազմա-տեխնիկական գործակցության ուղիղ կողմերը երկուսն են, սակայն ինքնին երեւույթը ունի թերեւս աշխարհաքաղաքական ավելի ընդգրկուն «ներառականություն»:

Ահա թե ինչու է միամիտ մտածել, թե Պաղեստինի ճանաչումը կարող է այդտեղ լինել էական փոփոխության պատճառ: Առավել եւս, որ գործնական մակարդակում այդ ճանաչումը ինքին՝ Իսրայելի համար չի առաջացնում որեւէ էական խնդիր: Ավելին, բացառել պետք չէ, որ իսրայելական աղբյուրներով տարածված տեղեկությունը անգամ Բաքվի նախաձեռնությունն է, ոչ Թել Ավիվի: Ադրբեջանը մշտապես պատրաստ է Հայաստանի հանդեպ տեղեկատվական ամենափոքր առիթն անգամ օգտագործելուն, ընդ որում ոչ միայն ադրբեջանական մամուլով: Դե, եթե այդ հանգամանքը չի խանգարում Իսրայելին, ապա Թել Ավիվն անշուշտ դեմ չի լինի, եթե իր լրատվամիջոցները այսպես ասած գումար վաստակեն Ադրբեջանի հաշվին:

Սա բոլորովին չի նշանակում, որ Հայաստանը պետք է թերագնահատի այդ իրողությունները, պարզապես չկա նաեւ Իսրայելի «քենը» գերագնահատելու անհրաժեշտություն, որովհետեւ այդ «քենը» գործնականում իսրայելական քաղաքականության բավականին խորքային հայեցակարգ է, որ ծավալվում է արդեն տարիներ շարունակայդ թվում ոչ միայն Արցախի դեմ ագրեսիվ քաղաքականության ինտենսիվ սնուցման, այլ նաեւ գործնականում «հեռավար» մասնակցության տեսքով: Նաեւ այդ խորքային հանգամանքների պատճառով է, որ Թել Ավիվն այդպես էլ որեւէ համարժեք արձագանք չցուցաբերեց երկկողմ հարաբերությունը դրականության նոր մակկարդակի բերելու Երեւանի ջանքին, երբ Հայաստանը որոշեց Իսրայելում ունենալ ռեզիդենտ դեսպան, այդպես էլ չարժանանալով Իսրայելի պատասխան որոշման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում