Tuesday, 09 06 2026
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

ՀՀ անկախության տարիներին ամենահիմնական ձեռքբերումը ենթակառուցվածքների արդիականացման գործընթացն է. Խ.Հարությունյան

«ՀՀ անկախության տարիներին տնտեսական ոլորտում ամենահիմնական ձեռքբերումը ենթակառուցվածքների արդիականացման գործընթացն է. որևէ տնտեսական զարգացում դատապարտված է, եթե խարսխված չէ ժամանակակից տնտեսական ենթակառուցվածքների վրա՝ ջրամատակարարման համակարգ, ճանապարհներ, էներգետիկա, իռիգացիոն համակարգ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտարարեց «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

Ըստ նրա՝ սրանք այն խնդիրներն են, որոնք կազմում են ցանկացած տնտեսության առանցքը, ողնաշարը, որի վրա ավելանում է մնացյալը: Խ.Հարությունյանի կարծիքով՝ կարելի է փաստել, որ վերջին 10 տարիների ընթացքում այս ոլորտում ծավալուն աշխատանքներ են կատարվել, ընդ որում՝ թե՛ պետական բյուջետային հատկացումների, թե՛ վարկային միջոցների, թե՛ Սոցիալական զարգացման հիմնադրամի հաշվին:

Նա նշեց, որ այսօր 1416 դպրոցների 90%-ից ավելին ոչ միայն վերականգնված են և վերանորոգված, այլև ջեռուցվում են. «Համաձայնեք, որ խոսել կրթական պրոցեսի մասին, չունենալով դրա համար տարրական պայմաններ, ավելորդ կլիներ: Այս տարիների ընթացքում մեզ հաջողվեց բեկում մտցնել կրթական համակարգում: Եթե 2000 թ.-ին ձմռան գալուն պես բոլորը սարսափում էին, որ երեխաները ստիպված պետք է գնան արձակուրդ, պարապուրդի մատնվեն, և ընդհատվեր կրթության բնականոն ընթացքը, ապա այսօր դպրոցների ճնշող մեծամասնությունն, ըստ էության, ոչ միայն վերականգնված են, այլև պատրաստ են ձմռանը՝ ջեռուցման առումով»:

Խ.Հարությունյանը նշեց, որ նախկինում 250 համայնքներ խմելու ջուր չունեին, այսօր նման համայնքները կարելի է «մատների վրա հաշվել», և վերջին շրջանում խմելու ջրի, ոռոգման ջրամատակարարման համակարգում կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը խոսում է այն մասին, որ այս ոլորտը պատրաստ է լրջագույն քաղաքականության իրականացման պարագայում հաջողություններ ունենալ:

Էներգետիկայի վերաբերյալ կուսակցության ղեկավարը նշեց, որ այսօր ունենք հզոր ռեսուրսներ, այդ թվում՝ վերականգնվող:

«Տնտեսության զարգացման համար ենթակառուցվածքային առումով բարենպաստ, անհրաժեշտ պայմանները կան: Ենթակառուցվածքների արդիականացումը որևէ երկրի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Բավարարը՝ արդեն բիզնեսի, գործարարության համար անհրաժեշտ միջավայրի ձևավորումն է, որի ուղղությամբ նույնպես քայլեր կատարվում են»,- ասաց Խ.Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում