Thursday, 25 07 2024
-
13:11
Կառավարությունը հաստատեց՝ Արմավիրում «Թումո» կենտրոն կկառուցվի
13:05
Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը
Հայաստանում գալու է ռևանշիստ սերունդ
Մարդ առևանգելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձին Վրաստանը հանձնել է Հայաստանին
Վրաստանում նոր աղմկոտ քրեական գործեր են սպասվում. «սև-սպիտակ» պայքարը ավելի կտրուկ կդառնա
Գյումրու բնակչուհու սպանության հանգամանքները պարզվել են․ կալանավորվել է վերջինիս փաստացի ամուսինը
Միջանկյալ փաստաթուղթը Բաքվի համար վթարային ելք է. Երևանը չպետք է համաձայնի դրան
Վայոց ձորում մեքենան շուռ է եկել․ կա տուժած
Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացություն թիվ 62202919 քրգործով մաս III
11:45
Պուտինն ու Ասադը հանդիպել են Մոսկվայում
11:40
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Հայ-ադրբեջանական հարաբերությունները քննարկվելու են Թուրքիայի ԱԽ նիստում
ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Զոհ և վիրավորներ՝ Սպիտակ–Գյումրի ճանապարհի վթարի հետևանքով
10:30
Ուկրաինան մինչև տարեվերջ 500.000 արկ կստանա
10:15
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը
Ռուս-հայկական հարաբերությունների «ճշմարտության պահը». ինստիտուցիոնալ ընդդիմությունը կգայթակղվի՞
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 8 մարզերում
Փաշինյանն ու Քոչարյանը սպասարկում են միմյանց շահերը. չեն բանակցում, իրար նայելով հասկանում են
Օդի ջերմաստիճանը կնվազի
Սահմանադրական հանրաքվեն ամենաարագ սցենարով 2027-ին կլինի. Ալիևը հորինել է այդ պահանջը, գիտի՝ ռեալ չէ
08:45
Բայդենը նախագահական ընտապայքարից դուրս գալուց հետո առաջին անգամ դիմել է ժողովրդին
08:30
Նեթանյահուն առաջարկել է ստեղծել ՆԱՏՕ-ի անալոգը Մերձավոր Արևելքում
Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը մեծացնում է արագությունն ու փոխում դիրքը. ո՞վ է հետ մնալու ՔՊ-ում
Կիրանցում վեճ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի սահմանապահների միջեւ. «Հրապարակ»
«Ժողովրդավարական ուժերի հարթակը»` ԵՄ անդամակցության հարցը հանրաքվեի դնելու համար ստորագրահավաք կանցկացնի. «Ժողովուրդ»
Վրաստանը բավականաչափ փորձ ունի, որպեսզի երկիրը չտանի Ուկրաինայի ճանապարհով. Կոբախիձե
Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

Պուտինի աշխարհաքաղաքական մերկությունը. Կհաջողվի՞ Երեւան-Անկարա կարգավորումը դուրս բերել ռուս-թուրքական հարաբերությունների դարավոր ծուղակից

Սերբիայի նախագահ Վուչիչը հերքել է արեւմտյան դաշինքում իշխող տպավորությունը «ինքը Պուտինի սպասյակն է»: Վուչիչը միաժամանակ հակադարձել է ներքին ընդդիմախոսներին, որ իրեն մեղադրում են Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու եւ «սլավոնական արյան հեղմանը նպաստելու» մեջ: Նա բացահայտել է, որ Սերբիան սպառազինությունների մատակարարման պայմանագիր ունի երեք երկրների՝ Ադրբեջանի, Կիպրոսի եւ Արաբական միացյալ էմիրությունների հետ: Մենք սպառազինությունները վաճառում ենք վերջնական օգտագործող կողմին, իսկ թե նա ինչպես է տնօրինում՝ արդեն չենք հետաքրքրվում:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն ասել է, որ տեսել եւ լսել են, թե ինչ է ասում Վուչիչը: Մենք սերբ բարեկամների հետ կոնտակտի միջոցով կքննարկենք խնդիրը, «հավելել է» պատասխանել է Պեսկովը, «ինչից հասկացվում է, որ բացահայտումներ չեն լինի: Բայց որ Մոսկվան կասկածներ, գուցե թե՝ նաեւ ուղղակի կամ կողմնակի «իրեղեն ապացույցներ ունի», թվում է շատ հավանական:

Ադրբեջանին, Կիպրոսին եւ ԱՄԷ-ին վաճառած սպառազինությունները Սերբիան երաշխիքներ չի տալիս, չեն մատակարարվել եւ չեն մատակարարվում: Իրավիճակի գնահատման «բանալին» սա է: Ստացվում է, որ սերբական ինքնագնաց հրետանին, արկերը եւ այլ սպառազինությունները կարող են հայտնվել Ուկրաինայում:

Տարեսզբից նկատվում է Ադրբեջան-ԱՄԷ հարաբերությունների աննախադեպ սերտացում: Հրապարակային մակարդակում ԱՄԷ կողմից Ապշերոնի թերակաղզում արեւային եւ հողմային էլեկտրակայանների կառուցման ծրագիրն է: Բայց ո՞վ է երաշխավորում, որ կողմերի միջեւ չկա այլ պայմանավորվածություն: Ադրբեջանական բանակը հրետանային համակարգերի պակաս չունի. ժամանակին Ռուսաստանը հոգացել է նրա կարիքները, իսկ ԱՄԷ-ն ռազմմական առումով տարածաշրջանի ամենանվազ հավակնոտ երկիրն է:

Ընդ որում, սերբական ինքնագնաց հրետանային համակարգերն աշխարհում լավագույնը չեն: Անշուշտ, չկան առարկայական հիմքեր, որպեսզի ասվի, թե Ադրբեջանը սերբական հրետանի է ձեռք բերում եւ փոխանցում Ուկրաինային: Խնդիրն Ռուսաստանի աշխարհաքաղաքական խոցելիությունն է, այն, որ Մոսկվային չի հաջողվում Ուկրաինայի հարցում ՆԱՏՕ-ին եւ Միացյալ Նահանգներին համարժեք ռազմա-քաղաքական հակակշիռ ձեւավորել:

Պայմանականորեն ասած՝ աջակցության կամ լոյալության մասին բանավոր հավաստիացումների ժամանակն սպառվել է: Ուկրաինայում պատերազմը հասել է կուլմինացիայի, որին կամ լիցքաթափում կհաջորդի, կամ մարտավարական միջուկային զենքի կիրառում: Այս իրավիճակում Ռուսաստանը քաղաքական երկու պարտություն է կրել՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձով ձախողվել է Արեւելյան Եվրոպայում «Պուտինի ակումբի» ձեւավորման նախագիծը, Սերբիան ինքնաբացահայտվել է որպես ոչ Պուտինի «սպասյակ»: Ձախողվել է նաեւ «ասիական ՆԱՏՕ-ի» նախագիծը:

Բոլորովին էլ պատահական չէ, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը հաստատում է Աստանայում Էրդողան-Պուտին հանդիպումը, բայց եւ ավելացնում, որ Ռուսաստանի նախագահին սպասում են Անկարայում: Պետք է հասկանալ, որ Աստանայում Պուտինը եւ Էրդողանը սկզբունքային նշանակության խնդիրներ չեն քննարկի: Թուրքիան չի կարող չօգտագորել Ռուսաստանի ռազմավարական մեկուսացվածության պահը: Հայ-թուրքական վերջին շփումներում առարկայական քննարկումներ կա՞ն: Երեւանին կհաջողվի՞ Անկարայի հետ կարգավորումը դուրս բերել ռուս-թուրքական հարաբերությունների դարավոր ծուղակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում