Saturday, 20 07 2024
-
19:15
Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները
Թուրքիան կարող է իր զինված ուժերը տեղակայել Սոմալիում 2 տարի ժամկետով
18:45
Չինաստանում կամրջի փլուզման հետևանքով 12 մարդ է զոհվել
18:30
Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել
«Մենք ականատես ենք լինում Հարավային Կովկասում պատմական վերափոխումների»․ Ալիև
COP 29-ի ադրբեջանական նախաձեռնությունը հարցականի տակ է
Գեղամա լեռների գոհարը
ԱՄՆ-ի ակտիվացումը սահմանափակում է Թուրքիայի հնարավորությունները «Զանգեզուրի միջանցքի» հարցում
Քննարկվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը
Փաշինյանը կոնտր-քայլ է անում. հանրաքվեի հետաձգումը արտաքին ուղերձ ունի
Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում
Հայաստանի դեսպանը Տրամպի նախագահական «շնորհանդեսին»
Կոտայքի մարզում 2 տարբեր խմբավորումներ հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա. բաժնի պետն ու բաժանմունքի պետը տեղափոխվել են հիվանդանոց
Դեսպան Մկրտչյանը Տասոս Ձիկասի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված նախաձեռնություններ
NASA-ի մարսագնացը Մարսի վրա մաքուր ծծմբի բյուրեղներ է հայտնաբերել
16:00
Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան
15:45
ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր
Բերման է ենթարկվել «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը․ նա զինված է եղել
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի
15:00
Իրանն ավելի մոտ է քան երբևէ միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Նովոսիբիրսկում 22-ամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել
14:15
Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը
Նոր ԱԷԿ-ի առաջարկներ ունենք ԱՄՆ-ից և ՌԴ-ից. ՉԺՀ-ի և Հվ. Կորեայի հետ քննարկումը սաղմնային փուլում է
13:50
Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից
Իրանը «Հյուսիս-Հարավ»-ը դիտում է ԵՄ-ին կապվելու ուղի. Երևանը պետք է խորացնի իր հանդեպ վստահությունը
13:30
Իլոն Մասկն առաջարկում է ԱՄՆ նախագահի թեկնածուների համար տարիքային վերին շեմ սահմանել
Ի Վիճակի ենք շատ ավելի ճկուն խաղացող լինել այս բարդ իրավիճակում. անլրջությունը թույլ չի տալիս
13:09
Բրիտանական ընկերություններից մեկը հայտնել է Եմենի ափերի մոտ գրանցված միջադեպի մասին
Փաշինյանին առաջարկել են փրկե՞լ Ալիեւի COP 29-ը

Բաքուն դեռ մտածու՞մ է Երեւանի առաջարկի մասին

Ադրբեջանն արդեն մի քանի օր է չի արձագանքում Հայաստանի վարչապետի աշխատակազմի առաջարկին, կապված սահմանին հրադադարի խախտման համատեղ հետաքննական մեխանիզմ ստեղծելու հետ: Երեւանն այդ առաջարկն արեց այն բանից հետո, երբ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ տարածեց տեղեկություն, թե իբր հայկական զինուժը կրակել է իրենց դիրքերի ուղղությամբ: Հայաստանի ՊՆ հերթական անգամ հերքեց դա, ասելով, որ ապատեղեկատվություն է:

Երեւանը Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունից հետո հայտարարեց, որ դիվանագիտական խողովակով փոխանցել է այդ առաջարկը: Այն, որ Ադրբեջանը մի քանի օր չի արձագանքում դրան, կամ կարող է լինել պարզապես արհամարական վերաբերմունքի նշան, կամ նշան այն բանի, որ Բաքվում կա քննարկում՝ ընդունել, թե ոչ: Հնարավոր է, որ այդ քննարկումը նույնիսկ ներադրբեջանական -ներիշխանական չէ, այլ Բաքվի եւ որեւէ այլ երրորդ կողմի միջեւ, իսկ գուցե նաեւ Հայաստանի հետ՝ դիվանագիտական խողովակով, ինչպես խաղաղության պայմանագրի դեպքում: Անցնող ամիսների ընթացքում եղել են մի քանի դեպքեր, երբ Հայաստանի ԱԱԾ-ն հայտնել է միջադեպերը համատեղ քննելու պատրաստակամություն:

Օրինակ, երբ ադրբեջանցիները կրակել էին Կապանի օդանավակայանի ուղղությամբ, երբ միջադեպ էր եղել Տեղ գյուղում կամ Ներքին Հանդում, որտեղ եղել են զոհեր: Բաքուն սակայն որեւէ կերպ չի արձագանքել այդ պատրաստակամությանը: Կփոխվի՞ արձագանքը այժմ: Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Երեւանի առաջարկը: Իհարկե դժվար է չողջունել այդպիսի առաջարկը: Հարցն այն է, թե այդ առաջարկն արդյո՞ք անգամ ընդունվելու պարագայում կարող է լինել սահմանին սադրանքների կանխարգելման գործուն երաշխիք, թե՞ ընդամենը հերթական անգամ լինելով հայ-ադրբեջանական հատվածային համաձայնություն, Բաքվի համար կդառնա դիվանագիտական շղարշ՝ ագրեսիվ, մարտաշունչ, շանտաժային քաղաքականությունը շարունակելու համար:

Իրավիճակը ինչ որ առումով էլ իհարկե հիշեցնում է դեռեւս 2015 թվականից շրջանառության մեջ մտած՝ շփման գծի մոնիտորինգի մեխանիզմների թեման, որ քննարկվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո գործընթացում: Այդ թեման առավել աշխուժացավ 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո, սակայն գործնականում բավականին արագ էլ մարեց: Իհարկե այդ ժամանակ խոսվում էր միջազգային մեխանիզմի մասին, իսկ այժմ՝ երկկողմ հետաքննական մեխանիզմի: Հայ-ադրբեջանական որեւէ երկկողմ մեխանիզմ դուրս չի լինելու գոյություն ունեցող ուժային բալանսի տրամաբանությունից, այդ հարցում չպետք է ունենալ մոլորություն, երբ խոսվում է որեւէ երկկողմ ձեւաչափի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում