Sunday, 21 07 2024
00:11
Օբաման անդրադարձել է Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալու որոշմանը
«Ռուսաստանը կշարունակի մշտապես աջակցել Սիրիայի կառավարությանը» Պուտին
00:03
Թրամփն արձագանքել է նախագահական ընտրարշավից դուրս գալու Բայդենի որոշմանը
Կրեմլի առաջին արձագանքը Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալուն
23:45
Զելենսկին խոսել է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների մասին
23:30
Մի քանի ժամ պահանջվեց, որպեսզի Բայդենը փոխի իր որոշումը. Reuters
23:15
Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից առաջին դեպքն է վերջին կես դարում
ԵՄ մի շարք երկրներ Թուրքիայում անօդաչու թռչող սարքեր են պատվիրել
Շրջադարձ Միացյալ Նահանգներում. Բայդենը հեռանում է:
22:40
Ջո Բայդենը հայտարարել է, որ լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարիսին
Իրանի դեսպանի հայտարարությունը ուղիղ պատասխան էր Ադրբեջանին. նոր բաղադրիչ է ավելացել
Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական մրցապայքարից
Բաքուն Միրզոյանին հրավիրել է COP29. ըստ երևույթին՝ մտադիր է ինչ-որ փաստաթուղթ նախաստորագրել
Մեր իրական պարտնյորը Իրանն է մնալու. ԱՄՆ-ում ամենայն հավանականությամբ իշխանությունը կփոխվի
21:45
Իլոն Մասկն առաջարկել է բազա ստեղծել Լուսնի վրա
21:30
Նեթանյահուն կհանդիպի Բայդենի հետ
Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ
Հիքմեթ Հաջիեւի նոու-հաուն. «ծուղակ», թե՞ «հնարավորություն»
Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել
Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերը
20:15
Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
19:30
Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինայի վերաբերյալ
19:15
Անապայում շոգի պատճառով մոտ 1,5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը
Հաջիև. «Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում անցկացվելիք COP29-ի համաժողովին»
«Պետք է պատրաստ լինեք դիմագրավելու ապագայի բոլոր մարտահրավերները». Հայրապետյան
18:15
Թրամփն ունի ուժ և քաջություն՝ փրկելու Ուկրաինան․ Բորիս Ջոնսոն
Մերժել Ալիեւի «ականների պահանջվածությունը». որտե՞ղ է կոդավորվում իրական Հայաստանը

Պետության համար առաջնային կարևորության մասնագիտությունների ցանկը կընդլայնվի, կսահմանվեն կրթաթոշակներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել կառավարության 2023 թ.-ի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման մեջ: Այդ որոշմամբ սահմանվել են մանկավարժական ուղղվածության բուհերում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափերը և պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը, որում ներառվել են բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրերը։

Անհրաժեշտություն է առաջացել վերանայելու և ընդլայնելու պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը՝ նրանում ներառելով ագրարային ուղղվածության կրթական ծրագրեր:

Ըստ նախարարության, օրինակ՝ կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության մեծածավալ ծրագրերի շնորհիվ հիմնված հազարավոր հեկտարներով ինտենսիվ այգիների և բազմաթիվ ջերմատների ու «խելացի» անասնաֆերմաների սահուն աշխատանքը դրվում է կասկածի տակ՝ առանց համապատասխան բարձրակարգ երիտասարդ մասնագետների առկայության։

Վերջին 2-3 տարվա պետական աջակցության ծրագրերով հաստատվել և այժմ հիմնվում են մոտ 3000 հեկտար ինտենսիվ այգիներ, որտեղ առաջիկա տարիներին անհրաժեշտ են լինելու հարյուրավոր ագրոնոմներ, բույսերի պաշտպաններ, գյուղմեխանիզատորներ, կաթիլային ոռոգման համակարգեր և կարկտապաշտպան ցանցեր մոնտաժողներ և սպասարկողներ, ճշգրիտ գյուղատնտեսության մասնագետներ, ագրոպիլոտներ, հողային և ջրային ռեսուրսների ճարտարագետներ։

Առաջիկա տարիներին անհրաժեշտ են լինելու նաև անտառագետներ, ագրոնոմներ, ագրոէկոլոգներ, տնկարանային գործի մասնագետներ։ Ուստի նախագծով առաջարկվում է պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկում ներառել մի շարք մասնագիտություններ՝ անասնաբուժություն և անասնաբուծություն, անտառային տնտեսություն, ագրոնոմիա, պարենամթերքի տեխնոլոգիա, ագրարային ճարտարագիտություն: Նախատեսվում է, որ 2024-2025 ուստարում բակալավրի կրթական ծրագրով ագրարային ոլորտի նշված մասնագիտություններով կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կլինի 89, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ 136:

Ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ կլինի 15750000 դրամ, որից 2024 թ.-ի 4 ամսվա համար պետբյուջեից կպահանջվի լրացուցիչ 5250000 դրամ, իսկ 2025 թ.-ին՝ 10500000 դրամ, որը ներառված է 2024-2026 ՄԺԾԾ-ի նախագծում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում