Friday, 19 07 2024
Ռուսական արգելքը տարածվում է մի քանի արտահանողների վրա. երկար չի տևի
Սպասվում են տեղումներ
«Կանաչապատում և շրջակա միջավայի պահպանություն» ՀՈԱԿ հրդեհը մեկուսացվել է
Անցած տասնամյակի ընթացքում Ադրբեջանն ավելի շատ է զինվել, քան Հայաստանը. Մակրոնն անդրադարձել է Երևանին ֆրանսիական զենքի մատակարարումներին
Հողմավար բազեները տեղափոխվել են Կենդանաբանական այգի
Մի չկայացած հանդիպման քրոնիկոն. Լոնդոնի մտահոգիչ անհամաձայնությունը
Պահանջել են բացել փակագծերը. Տեղեկություններ կան, որ շարժումը հնարավոր է թայմաութ է վերցնում. «Հրապարակ»
«Սարգիս Կարոլինա»-ի հիմնադիրը «Իմ քայլը» հիմնադրամի նամակ-պահանջով 10մլն դրամի նվիրատվություն է կատարել. «Ժողովուրդ»
Արցախի ներկայացուցչությունում փակ հանդիպում է տեղի ունեցել. ինչ են քննարկել. «Հրապարակ»
«Բարդ ու կարևոր գերատեսչություն եք ղեկավարելու»․ Խաչատուրյանը՝ Պապոյանին
Երևանի կենտրոնում ռուսները ծեծել են իրար
Այրվում են էտի արդյունքում կուտակված ճյուղերը
Շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում
ՀՀ քաղաքացիները կկարողանա՞ն ուզած պահին մեկնել ԵՄ. ազատ ռեժիմի հնարավորությունները
Բաքվի կոնտր-առաջարկը. նախկին ձևաչափերը զրոյացնելու փո՞րձ
Ռուսաստանի տնտեսական շանտաժին պետք է գործնական պատասխան տալ
Ի՞նչ խնդիրներ է լուծելու ԱՄՆ բանակի ներկայացուցիչը Հայաստանի ՊՆ-ում
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է չեխ պաշտոնակցի հետ
Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների հումանիտար խնդիրները
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են խաղաղության գործընթացը
Երևանում 11-ամյա տղան տանիքից ընկել է մեքենայի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն
Իսրայելի վարչապետն այցելել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք
ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
Բաքուն մաքրում է գեներալ Վոլկովի հանցավոր հետքերը
Բաքուն է ապակառուցողական. այնպիսի նախապայմաններ է դրել, որ տապալի խաղաղության պայմանագրի ստորագրումը
Ալիևի համար Թրամփի վերադարձը բարիք է. խաղադրույքն այդ սցենարի վրա է
Փոխվարչապետ Գրիգորյանը և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցեր
Հայաստանը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ
Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Դալան տեխնոպարկն ամփոփեց շինարարական աշխատանքների մեկնարկի մեկ տարին

Օրերս Դալան Տեխնոպարկն ամփոփեց հիմնակմախքի շինարարական աշխատանքների մեկ տարին՝ կազմակերպելով «Բաց դռների օր»:

Ինչպես տեղեկացրին Դալան Տեխնոպարկից, նախագծի մեկնարկից ընդամենը մեկ տարի անց կառուցապատված է 50.000 քմ մակերես, շինարարությունն ընթանում է սահմանված գրաֆիկից արագ տեմպերով:

Շինարարության ընթացքին ծանոթանալու համար շինհրապարակ էին այցելել առկա և պոտենցիալ գնորդներ, գործընկերներ: Դալան Տեխնոպարկի ղեկավար անձնակազմը և թիմի անդամները ներկայացրեցին կատարված աշխատանքը և շնորհակալություն հայտնեցին հյուրերին վստահության և արդյունավետ համագործակցության համար:

Նախագծի ղեկավար Երվանդ Հովհաննիսյանն իր ելույթում նշեց.

«Դալանի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով: Գրեթե ավարտել ենք չորս հարկի բետոնային աշխատանքները, որտեղ տեղակայվելու են հասարակական նշանակության օբյեկտներ, օրինակ՝ մարզասրահը, լողավազանը, ավտոկայանատեղին, ռեստորանը և այլն: Ընդհանուր առմամբ, ունենք 50.000 քմ կառուցապատված մակերես, որը համարժեք է հինգ հատ 14-15 հարկանի շենքի մակերեսին:

Այժմ ավարտում ենք ինժեներական համակարգերի նախագծային աշխատանքները և այս տարի արդեն կառուցված հարկերում մեկնարկելու ենք դրանց մոնտաժային աշխատանքները: 2024 թվականին կմեկնարկենք նաև ֆասադային աշխատանքները»:

Նախագծի կառավարումն իրականացնող 1SQ ընկերության տնօրեն Հայկ Բագրատունին նշեց. «Դալանի կառուցման նպատակն է ստեղծել տարածաշրջանում միջազգային ստանդարտներին համապատասխան բիզնես պարկ՝ համաշխարհային խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման համար։ Տեխնոպարկը ստեղծվում է միջազգային չափանիշների խստիվ պահպանմամբ, մասնավորապես, նախագծման և կառուցման աշխատանքներն իրականացվում են LEED-ի և BOMA-ի պահանջներին համապատասխան:

Մենք համոզված ենք, որ Դալանն իր գաղափարախոսությամբ և տեխնիկական հագեցվածությամբ ձևավորելու է հենց այն միջավայրը, որն իդեալական վայր կլինի նույն գաղափարներով ու հետաքրքրություններով մասնագետների համախմբման համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում