Tuesday, 16 07 2024
22:45
Գերմանիայում աշխատանքից հեռացրել են ռադիոհաղորդավարին՝ Թրամփի դեմ մահափորձին հավանություն տալու համար
«Էստոնիան Ռուսաստանին «տարածքային պահանջ է ներկայացրել»
Աննա Դանիբեկյանի վարած Մարտի 1-ի գործը հեղինակազրկել է դատական իշխանությունը. իրավական նահանջ էր
ՀՀ-ում ռուս ուսուցչուհու ձերբակալումն ապօրինի էր. նրան մեղսագրվող արարքը մեր օրենսգրքով պատժելի չէ
Թումանյան փողոցում օտարերկրացի կնոջը ծեծած տղամարդիկ հայտնաբերվել են
Արագածոտնի մարզում 3 պայմանագրային զինծառայող է ավտովթարի ենթարկվել
Ագրեսիա, էթնիկ զտում. չնայած այս ամենին՝ ՀՀ-ն պահեց առաջընթացի տեմպը. Միրզոյանի զեկույցը՝ ՄԱԿ-ում
Ո՞րն է Հայաստանի իշխանության «պլան Բ»-ն
«Դատավոր Դանիբեկյանի անգործությունը նպաստել է Ռոբերտ Քոչարյանի գործի վաղեմության ժամկետի լրանալուն»
Քավության նոխազն ու սահմանափակ երեւակայությունը. Ռոբերտ Քոչարյանի գործի հետքով
Անկախ մարտահրավերներից՝ ՀՀ-ն հավատարիմ մնաց իր խոստմանը. Միրզոյանի ելույթը՝ ՄԱԿ-ում
Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին
20:30
Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո
20:20
Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում
Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալին
Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին
Մհեր Գրիգորյանը մինչև օգոստոսի 2-ը կլինի արձակուրդում
ՀՀ ԱԽ քարտուղարը Ուզրա Զեյայի հետ հանդիպմանը ցավակցություն է հայտնել Թրամփի դեմ կատարված մահափորձի ընթացքում ողբերգության համար
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ
18:50
ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ
Շարունակում ենք խորացնել հայ-ամերիկյան համագործակցությունը. Պետքարտուղարի տեղակալ
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կառաջադրվի Եվրահանձնաժողովի թեկնածու
Սահմանադրության փոփոխությունները` օրվա հրամայական. քննարկում
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալին
18:10
Մետցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում
18:09
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը
Մահափորձից հետո Տրամպի առաջին ու անսպասելի ընտրությունը

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

Երաժշտության գրագետ մատուցումը յուրաքանչյուր արտիստի հաջողության գրավականն է։ Իսկ հաջողության ու երաժշտական կարիերայի փառքին հասած արտիստի կողքին միշտ կան բանիմաց երաժիշտներ։ Դաշնակահար, գործիքավորող Էդգար Հայրապետյանը հայ երաժշտարվեստում այն պահանջված երաժիշտներից է, ում նվագակցությամբ ու երաժշտական խմբի ղեկավարությամբ էլ վաստակավոր շատ արտիստներ նախընտրում են, որ իրենց համերգներն ու մենահամերգներն ընթանան։

«Իմ երաժշտական ու ստեղծագործական գործունեության 35 տարիների ընթացքում անվանի ու վաստակաշատ հայ արտիստների հետ համագործակցություններով եղել եմ աշխարհի մեծ բեմերում՝ Ռուսաստանի Դաշնության տասնյակ քաղաքներում, Եվրոպայում, Կանադայում, ԱՄՆ-ում, որտեղ ոչ միայն մեր հայրենակիցներին, այլ օտարազգի հանդիսականին մատուցել ենք հայ երգն ու երաժշտությունը»,- համերգների թիվն այդպես էլ չմտաբերելով՝ ասաց Էդգար Հայրապետյանն ու հավելեց, որ 35-ամյա երաժշտական ստեղծագործական գործունեության համար ամիսներ առաջ Կալիֆորնիա նահանգի սենատի կողմից արժանացել է սերտիֆիկատի։

«2023 թվականի նոյեմբերին, Կալիֆորնիա նահանգի սենատի կողմից արժանացա սերտիֆիկատի, որով նրանք նախ շնորհավորել են իմ երաժշտական ձեռքբերումների ու ստեղծագործական գործունեության 35-ամյակը, ապա մասնավորապես ընդգծել․ «Դուք Ձեր գործունեությամբ ոգեշնչում եք ամբողջ աշխարհի արվեստագետներին: Ուստի մաղթում ենք շարունակական հաջողություններ՝ Ձեր հետագա գործունեության մեջ»։ Իհարկե, ինձ համար մեծ պատիվ է, նման գնահատականի արժանանալ Կալիֆորնիայի սենատի կողմից և հետո՝ սա եռակի անգամ պարտավորեցնող է, որ էլ ավելին անեմ իմ հետագա գործունեության ընթացքում»,-խոստացավ դաշնակահարը։

Զրույցի ընթացքում փորձեցինք Էդգարի հետ մտաբերել նախորդ և այս տարվա ընթացքում հայ արտիստների հետ ունեցած համերգային շրջագայությունները, արդյունքում ստացվեց, որ դրանք հատում են երեք տասնյակի շեմը.

«Իսկապես, և՛ նախորդ, և այս տարվա ընթացքում համերգային ակտիվ գործունեություն եմ ծավալել։ Անգամ հանգստանալու ժամանակ չեմ ունեցել․․․»,- դաշնակահարն ինքն իրեն նախատելով թվարկեց մի քանիսը․

«Որպես դաշնակահար երաժիշտ նվագակցել եմ «Յամավա» ռեզորթում տեղի ունեցած ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի, երգիչներ Ավո Ադամյանի, Վաչե Ամարյանի կենդանի կատարմամբ համերգային շոու ծրագրերի ժամանակ։ Իմ նվագակցությամբ է կայացել նաև «Agua Caliente»-ում տեղի ունեցած, ՀՀ վաստակավոր արտիստ Արամեի, երգիչներ Սարո Թովմասյանի, Ավո Ադամյանի կենդանի կատարմամբ մենահամերգները։ Իսկ արդեն Երևանում՝ «Յանս մյուզիք հոլում», երգչուհի Աիդա Սարգսյանի գեղեցիկ մենահամերգի ժամանակ կրկին ստեղնաշարային գործիքները Աիդան լիովին վստահել էր ինձ։ Պիտի ասեմ, որ հայ հանդիսականի կողմից սպասված ու կարոտած համերգ ունեցանք, քանի որ Աիդան վաղուց հայաստանյան հանդիսատեսի համար ելույթ չէր ունեցել»

Էդգարն առանձնահատուկ շեշտեց նաև ՀՀ վաստակավոր արտիստ, լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգների ընթացքում համագործակցության մասին, որն ըստ դաշնակահարի մեծ պատիվ է բերում իրեն.

«Հնարավորության դեպքում Հարութ Փամբուկչյանի համերգային շրջագայությունների ժամանակ գրեթե միշտ նվագակցում եմ, քանի որ հայկական երգարվեստի լեգենդի հետ մեկ բեմահարթակում լինելը նախ մեծ պատիվ է, ապա՝ այլ զգացողություններ ու էներգիա ես ստանում։ Օրինակ՝ նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին մեծ ու անմոռանալի մենահամերգով հանդես եկավ Լոս Անջելեսի ամենամեծ՝ նախկինում Մայքրոսոֆթ, այժմ՝ Փիքոք համերգասրահում։ Բոլորովին վերջերս՝ ապրիլի 13-ին, «Յամավա» ռեզորթում որպես երաժշտական խմբի փոքրիկ, բայց կարևոր հատվածում հանդես գալով վայելում էի այն սերն ու ջերմությունը, որը վարպետը անմնացորդ տալիս էր ու կրկնակին ստանում հանդիսականից»։

Խիստ լեցուն համերգային գրաֆիկում Էդգար Հայրապետյանը նաև հասցնում է գործիքավորել հայկական շոու-բիզնեսի արտիստների երգերի երաժշտությունները, այդ թվում՝ «LA PROJECT» նախագծի շրջանակում գործիքավորել է Գոռ Սուջյանի կատարմամբ ՝ «You», «In the street», «No sense», «Էլ քեզ չսիրեմ» երգերը։ Ինչպես նաև երգչուհի Լուսինե Գրիգորյանի կատարմամբ «Պոպուրի» երգը։ Ի դեպ, Էդգարի ստեղնաշարային գործիքների նվագակցությամբ ու գործիքավորմամբ ՀՀ վաստակավոր արտիստ Արմենչիկի երգացանկից «Ոնց նայում եմ» երգն արդեն Յութուբում գրանցել է 13 միլիոն դիտում։

Անդրադառնալով առաջիկա նոր նախագծերին ու համերգային ծրագրերին Էդգար Հայրապետյանը վստահեցրեց, որ դրանք բազում են, որոնց մասին գերադասում է խոսել իրականություն դառնալուց հետո։ Միայն հավելեց, որ հուլիսի 5-ից-7-ը կմասնակցի Կանադայի Տորոնտո քաղաքում կայանալիք ամենամյա «Summer fest»-ին, որտեղ որպես երաժիշտ կնվագակցի անվանի արտիստներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի և երգիչ Արաբո Իսպիրյանի համերգային օրերին։ Իսկ ՀՀ վաստակավոր արտիստ Արմենչիկի համերգային ծրագրում, ինչպես միշտ, ոչ միայն կնվագակցի, այլ կղեկավարի երաժշտական խումբը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում