Saturday, 20 07 2024
20:30
Ֆրանսիայում տրակտորներով ցուցարարները բողոքի ակցիա են անցկացրել
20:15
Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել
20:00
Պենտագոնը գնահատել է Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամում դադարեցնելու հնարավորությունը
19:45
Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է
Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին
Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները
Թուրքիան կարող է իր զինված ուժերը տեղակայել Սոմալիում 2 տարի ժամկետով
18:45
Չինաստանում կամրջի փլուզման հետևանքով 12 մարդ է զոհվել
18:30
Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել
«Մենք ականատես ենք լինում Հարավային Կովկասում պատմական վերափոխումների»․ Ալիև
COP 29-ի ադրբեջանական նախաձեռնությունը հարցականի տակ է
Գեղամա լեռների գոհարը
ԱՄՆ-ի ակտիվացումը սահմանափակում է Թուրքիայի հնարավորությունները «Զանգեզուրի միջանցքի» հարցում
Քննարկվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը
Փաշինյանը կոնտր-քայլ է անում. հանրաքվեի հետաձգումը արտաքին ուղերձ ունի
Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում
Հայաստանի դեսպանը Տրամպի նախագահական «շնորհանդեսին»
Կոտայքի մարզում 2 տարբեր խմբավորումներ հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա. բաժնի պետն ու բաժանմունքի պետը տեղափոխվել են հիվանդանոց
Դեսպան Մկրտչյանը Տասոս Ձիկասի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված նախաձեռնություններ
NASA-ի մարսագնացը Մարսի վրա մաքուր ծծմբի բյուրեղներ է հայտնաբերել
16:00
Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան
15:45
ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր
Բերման է ենթարկվել «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը․ նա զինված է եղել
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի
15:00
Իրանն ավելի մոտ է քան երբևէ միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Նովոսիբիրսկում 22-ամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել
14:15
Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը
Նոր ԱԷԿ-ի առաջարկներ ունենք ԱՄՆ-ից և ՌԴ-ից. ՉԺՀ-ի և Հվ. Կորեայի հետ քննարկումը սաղմնային փուլում է
13:50
Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Փաշինյանը մատնանշել է Հայաստանի առջև ծառացած երկու արտաքին կարևոր մարտահրավերները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրական Հայաստանի գաղափարախոսության հիմքն է համարում է ժողովրդի ուղերձը կառավարությանն ու իր վերնախավին:

Նիկոլ Փաշինյանը խոսել է Հանքավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Քաղաքական ժողովում և նշել, որ իրական Հայաստանի գաղափարախոսության հիմքում ժողովրդի ուղերձն է կառավարող մեծամասնությանն ու իր վերնախավերին առ այն, որ ուզում է ոչ թե տառապել, այլ՝ ապրել:

«Ժողովրդի ուղերձն իր էլիտաներին և մեզ՝ որպես իշխող, կառավարող մեծամասնություն, հետևյալն է՝ կարող եք, արդյոք, ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք, պարզապես ապրենք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ժողովուրդն Հայաստանում ցանկանում է ոչ թե Գողոգոթայի ճանապարհով անցնել, այլ՝ պարզապես ապրել, երեխաներ ունենալ ու բարեկեցություն ստեղծել նրանց համար, հատկապես, որ դրա համար ունի ամենակարևոր գործիքը՝ պետությունը:

Ըստ վարչապետի՝ այսօր Հայաստանում տեղի է ունենում բանավեճ հետևյալ կարևոր ու հայեցակարգային հարցի շուրջ՝ ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը հավերժական պայքարի, թե՝ ապրելու, մարդկանց կյանքը, ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը հնարավոր դարձնելու գործիք է:

«Իմ կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունը հենց սա է՝ կյանքի գաղափարախոսությունը դարձնել պետական գաղափարախոսություն: Ազատություն տալ մեր քաղաքացիների ապրելու, լավ ապրելու մղմանը և հնարավոր դարձնել դա, որովհետև մեր իրականության մեջ լավ ապրելու մղմանն ազատություն տրված չէ»,- նշել է Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ գաղափարախոսության իրագործումը լրջագույն մարտահրավերներ ունի:

Նրա խոսքով՝ կան միջազգային խոշոր խաղացողներ, որոնք ցանկանում են , որ հայ ժողովուրդը, շարունակ անցնելով մաքառման, տառապանքների ու գաղթի ճանապարհով, ստիպված լինի իրենցից փրկություն աղերսել:

«Հաջորդ արտաքին մարտահրավերն Ադրբեջանն է: Հենց հատկապես Արդբեջանը, որի ասածը եթե շատ կարճ ձևակերպենք հետևյալն է. «Դու ինձ չես թողել 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնելու, որ դու ապրես ու պիտի վրեժս քեզնից լուծեմ»: Մնացած միջազգային ամբողջ կոնյուկտուրան ՀՀ շուրջ այս երկուսի հիբրիդն են՝ տոկոսային տարբեր հարաբերությամբ՝ մի քիչ ավելի, պակաս, կամ վերաբերմունքն են այս երկու հայեցակարգերին»,- ընդհանրացրեց Փաշինյանն՝ ընդգծելով, որ ՀՀ-ում կառավարող մեծամասնության առաքելությունն այս մարտահրավերների կառավարումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում