Friday, 19 07 2024
Ռուսական արգելքը տարածվում է մի քանի արտահանողների վրա. երկար չի տևի
Սպասվում են տեղումներ
«Կանաչապատում և շրջակա միջավայի պահպանություն» ՀՈԱԿ հրդեհը մեկուսացվել է
Անցած տասնամյակի ընթացքում Ադրբեջանն ավելի շատ է զինվել, քան Հայաստանը. Մակրոնն անդրադարձել է Երևանին ֆրանսիական զենքի մատակարարումներին
Հողմավար բազեները տեղափոխվել են Կենդանաբանական այգի
Մի չկայացած հանդիպման քրոնիկոն. Լոնդոնի մտահոգիչ անհամաձայնությունը
Պահանջել են բացել փակագծերը. Տեղեկություններ կան, որ շարժումը հնարավոր է թայմաութ է վերցնում. «Հրապարակ»
«Սարգիս Կարոլինա»-ի հիմնադիրը «Իմ քայլը» հիմնադրամի նամակ-պահանջով 10մլն դրամի նվիրատվություն է կատարել. «Ժողովուրդ»
Արցախի ներկայացուցչությունում փակ հանդիպում է տեղի ունեցել. ինչ են քննարկել. «Հրապարակ»
«Բարդ ու կարևոր գերատեսչություն եք ղեկավարելու»․ Խաչատուրյանը՝ Պապոյանին
Երևանի կենտրոնում ռուսները ծեծել են իրար
Այրվում են էտի արդյունքում կուտակված ճյուղերը
Շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում
ՀՀ քաղաքացիները կկարողանա՞ն ուզած պահին մեկնել ԵՄ. ազատ ռեժիմի հնարավորությունները
Բաքվի կոնտր-առաջարկը. նախկին ձևաչափերը զրոյացնելու փո՞րձ
Ռուսաստանի տնտեսական շանտաժին պետք է գործնական պատասխան տալ
Ի՞նչ խնդիրներ է լուծելու ԱՄՆ բանակի ներկայացուցիչը Հայաստանի ՊՆ-ում
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է չեխ պաշտոնակցի հետ
Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների հումանիտար խնդիրները
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են խաղաղության գործընթացը
Երևանում 11-ամյա տղան տանիքից ընկել է մեքենայի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն
Իսրայելի վարչապետն այցելել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք
ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
Բաքուն մաքրում է գեներալ Վոլկովի հանցավոր հետքերը
Բաքուն է ապակառուցողական. այնպիսի նախապայմաններ է դրել, որ տապալի խաղաղության պայմանագրի ստորագրումը
Ալիևի համար Թրամփի վերադարձը բարիք է. խաղադրույքն այդ սցենարի վրա է
Փոխվարչապետ Գրիգորյանը և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցեր
Հայաստանը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ
Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Մշակութային երկխոսություն՝ երկրների միջև. Դիլիջանում երկրորդ անգամ անցկացվեց «Միմինո» հայ-վրացական փառատոնը

«Միմինո» հայ-վրացական մշակութային խոհանոցային փառատոնը հունիսի 22-ին խորհրդանշական վայրում՝ Դիլիջանում, իր շուրջ էր համախմբել հարյուրավոր մարդկանց, որոնք հնարավորություն ունեին քաղաքի կենտրոնում համտեսել համեղ ուտեստներ և ծանոթանալ պատրաստման եղանակներին:

Փառատոնի ավելի քան քառասուն տաղավարում, խոհանոցներից բացի, ներկայացված էին գյուղական բերքն ու բարիքը, ձեռքի աշխատանքներ՝ տիկնիկներ, զարդեր, աքսեսուարներ: Տոնական մթնոլորտն ամբողջացնելու համար ցուցահանդես-վաճառքին զուգահեռ նաև համերգային ծրագիր էր կազմակերպվել. ելույթներ էին ունենում Հայաստանի ու Վրաստանի պարային խմբերը, երգիչները։

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն ասաց՝ փառատոնի նպատակն է երկու երկրների մշակութային ժառանգությունը հանրության լայն շրջանակին ներկայացնելու միջոցով երկխոսություն ծավալել հարևան, բարեկամ ազգերի միջև, ինչպես նաև նպաստել զբոսաշրջության զարգացմանը:

«Ցանկանում ենք ցույց տալ երկու ազգերի մշակութային ժառանգության համադրելիությունը և դրանով նաև շահույթ ապահովել և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար: Իրականում երկու երկրների մշակույթների հետ կապված հարցեր կան, որոնք շահարկվում են ոչ կոմպետենտ շրջանակում, և մենք ուզում ենք մասնագետներով պարզաբանել որոշ հարցեր: Մասնագիտական շրջանակում հասկանում են, որ հնարավոր չէ հազարամյակներով ապրել կողք կողքի, հարաբերվել, շփվել, լինել բարեկամ և ինչ-որ բան չվերցնել իրարից կամ չտալ: Մեր միջև նմանությունները, ընդհանրությունները մեր ընդհանուր հարստությունն են»,- շեշտեց Մամուլյանը:

Նրա խոսքով՝ ավաղ, վրացական տաղավարները դեռ քիչ են: «Եթե առաջին տարին մենք ունեինք վեց մասնակից, ապա այս տարի 12 տաղավար է մասնակցում Վրաստանից: Բոլորը չէ, որ խոհանոց են ներկայացնում: Վստահ եմ՝ հաջորդ տարի խոհարարների թիվը մեծանալու է»,- նշեց Սեդրակ Մամուլյանը:

Միջոցառումը կազմակերպվել է Դիլիջանում, քանի որ թեման «Միմինո» ֆիլմն է, որի գլխավոր դերերում հանդես են եկել սիրված դերասաններ Մհեր Մկրտչյանն ու Վախթանգ Կիկաբիձեն: «Մենք պետք է Դիլիջանում անպայման բացենք ծորակը, ասենք, որ այն աշխարհում երկրորդն է: Երբ վրացական կողմը նախաձեռնի «Միմինո» փառատոնը, այն կանցկացվի Թելավիում, քանի որ «Միմինո»-ի գլխավոր հերոսը Թելավիից էր: Կարծում եմ՝ այդ կինոնկարում լավագույնս են ներկայացվել մեր առանձնահատկություններն ու ընդհանրությունները, մեր աշխարհընկալումները»,- շեշտեց Մամուլյանը:

Վրաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահ Լևանի Կոբիաշվիլին շատ կարևորեց փառատոնի անցկացումը, քանի որ այն խորհրդանշում է Մհեր Մկրտչյանի և Վախթանգ Կիկաբիձեի բարեկամությունը: «Մենք մտածեցինք այս փառատոնը, որ շարունակենք երկու ժողովուրդների բարեկամությունը: Հույս ունենք, որ Թելավիում ևս կանցկացնենք այս փառատոնը»,- ասաց նա: Կոբիաշվիլին կարծում է՝ հայկական և վրացական ուտեստների անուններն են նման, բաղադրիչները, սակայն համերը շատ են տարբերվում: «Ես սիրում եմ հայկական խոհանոց և հաճախ եմ այցելում այստեղ, համտեսում ձեր ավանդական ուտեստները: Դուք հրաշալի խոհարարներ ունեք, որոնք հրաշքներ են ստեղծում»,- շեշտեց Կոբիաշվիլին:

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ նշելով, որ փառատոնը խորհրդանշում է երկու երկրների բարեկամությունը, եղբայրությունը, մշակութային երկխոսությունը:

Փառատոնին ամփոփվեցին նաև միջոցառման շրջանակում կազմակերպված հայ և վրացի խոհարարների միջև մրցույթի արդյունքները: Հայաստանի խոհարարները պատրաստել էին Տավուշին բնորոշ, վրացական կողմը՝ իր նախընտրած կերակրատեսակները։ Առանձնացվել էին տոլման ու խինկալին:

Փառատոնն անցկացվեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի, Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախաձեռնությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում