Monday, 22 07 2024
Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը
Ռանչպարում 18-ամյա աղջիկը վեճի ժամանակ դանակով հարվածել է 17-ամյա տղային
Բաքվի «համարձակ քայլը» Երևանի համար կարող է ծուղակ դառնալ
23:30
Հունգարիան և Սլովակիան խորհրդակցություններ են խնդրել Կիևի հետ՝ կապված ռուսական նավթի տարանցման դադարեցման հետ
23:15
Պակիստանում նոր մեղադրանքով երկարաձգել են նախկին վարչապետի կալանքը
Վթար՝ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին․ կան տուժածներ
«Դրիֆտ» և խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում. երիտասարդի մոտ դանակ և գրիչ-ատրճանակ է եղել
ՀՀ ՄԻՊ-ն Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում անցկացրել է խմբային պարապմունքներ
ԲՐԻԿՍ-ը՝ Ալիեւի աշխարհաքաղաքական դերակատարությա՞ն, թե դինաստիական իշխանության ապահովությա՞ն հարթակ
Մինի-հանրաքվե է լինելու. եթե ՔՊ-ն մերժի 50 հազար մարդու առաջարկը, իր քարոզչության առանցքը պիտի փոխի
Ո՞ւր են թռչելու, Ֆիզուլի՞. Կապանից հնարավոր չէ թռիչք կատարել նույնիսկ ՌԴ ամենամոտիկ կետը
Սպանության փորձ՝ Երևանի Արամ Խաչատրյան փողոցում. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
21:40
Իրանն ու Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ են սկսել
Գյումրիում 56-ամյա կնոջը սպանողը հարազատ եղբայրն է եղել
Անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ
Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Իսրայելական զինուժը գնդակոծել է դեպի Գազա ընթացող ՄԱԿ-ի ավտոշարասյունը
Ալիեւը որքա՞ն կվաճառի դժգոհությունը Եվրամիության վրա
20:53
Politico. Կալիֆորնիայի նահանգապետը կարող է դառնալ փոխնախագահ
Լրագրողների հետ քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները
20:40
Իրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին
ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները
20:20
Լիտվան աջակցություն է հայտնել Հայաստանի հետ ԵՄ կապերի ամրապնդմանը
20:10
Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան ներկայացրել են վեցերորդ սերնդի կործանիչի մոդելը
Լրատվական-վերլուծական երեկոյան թղարկում
Չարենցավանում անչափահասների միջև կռվում գործի են դրվել դանակներ, կան վիրավորներ, հայտնաբերվել է զենք
Արարատ լեռան վրա մոլորված լեռնագնացների դիերը հայտնաբերվել են
Այս նախաձեռնությամբ Հայաստանը իր քաղաքակրթական ինքնությունն է հաստատում․ Արման Բաբաջանյան
19:40
Ջորջ Սորոսի որդին աջակցել է Հարիսին
Բերման է ենթարկվել զինված «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը․ նրա եղբորը սպանել էին ամիսներ առաջ

«Կինժալի» դիմաց՝ «մսացու անասունի կարգավիճակով»

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահ Դիմիտրի Մեդվեդեւը Վլադիմիր Պուտինի Փհենյան եւ Հանոյ այցին ընդառաջ թելեգրամ-ալիքում գրել էր, որ անհրաժեշտություն է, որպեսզի դաշնակից երկրները ամենաժամանակակից սպառազինություններ ստանան: Պուտինը դեռեւս ուղեւորության մեջ էր, երբ հայտնի դարձավ ռուս-հյուսիսկորեական «Համապարփակ ռազմավարական համագործակցության մասին» պայմանագրին Հարավային Կորեայի արձագանքը: Սեւուլը հայտարարեց, որ կխստացնի Ռուսաստանի դեմ տնտեսական սահմանափակումները եւ կվերանայի Ուկրաինային սպառազինություններ չմատակարարելու դիրքորոշումը:

Այդ պայմանագրում որեւէ նոր բան չկա, քան այն, ինչ սահմանված է 1962թ. ԽՍՀՄ-ի եւ ԿԺԴՀ միջեւ պայմանագրով է նախատեսված,- Կիմ Չեն Ընի հետ պայմանավորվածությունների մասին ասել է Ռուսաստանի նախագահը, բայց Սեուլը պահանջում է թափանցիկություն:

Արեւմտյան աղբյուրները ենթադրում են, որ Ռուսաստանը «մտադիր է Հյուսիսային Կորեային հիպերձայնային հրթիռներ տրամադրել, որոնք կիրառվում են միայն արբանյակային կառավարմամբ»: Պայմանականորեն ասում է, խոսքը «Կինժալ» հրթիռների մասին է, որոնց կիրառումը կառավարելու համար Մոսկվան Հյուսիսային Կորեային «նաեւ տիեզերական տեխնոլոգիաներ կտրամադրի»:

Արեւմտյան ճամբարի մտավախությունը, որ ժամանակակից սպառազինությունների դիմաց Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ կենդանի ուժ կուղարկի ուկրաինական ռազմաճակատ, իրականությանը չեն համապատասխանում,- գրում է ՌԻԱ-Նովոստիի մեկնաբանը: Նման դեպքերում ընդունված է ասել, որ հերքումն ավելի շատ հաստատման է նման, որովհետեւ պատերազմի մի փուլում, երբ վճռորոշ է կողմերի տեխնոլոգիական մրցակցությունը, Մոսկվան Փհենյանից այլ ակնկալիք պարզապես չի կարող ունենալ:

Արեւմտյան մամուլը Պուտինի Փհենյան եւ Հանոյ ացը բնորոշել է «Հուսահատների ակումբ» ձեւավորելու փորձ: Այն, ըստ այդմ, կհաջողվի, եթե Իրանում նախագահական ընտրություններից հետո «Համապարփակ ռազմավարական համագործակցության մասին» պայմանագրի քննարկումները վերսկսվեն եւ հաջողությամբ պսակվեն:

Այս ֆոնին Ռուսաստանի Անվտանգության «դաշնային ծառայությունում» շատ նշանակալի փոփոխություն է տեղի ունեցել: Տարիքային առավելագույն՝ 70-ամյա շեմը հատելու հիմնավորմամբ պաշտոնից ազատվել է հինգերորդ ծառայության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Բեսեդան: Այդ ծառայությունը զբաղվում է ներքին եւ ԱՊՀ երկրների տարածքի մասին տեղեկատվության հավաքագրմամբ: Ըստ երեւույթին, Կրեմլում դժգոհ են պոստխորհրդային երկրների վերահսկողությունը «ձեռքից բաց թողնելու» համար:

Կարելի է կանխատեսել, որ ՀԱՊԿ-ը կորցրել է ակտուալությունը: Մոսկվայում մշակվում կամ արդեն իսկ մշակվել է պոստխորհրդային ամբողջ տարածքի անվտանգային ներկալման հայեցակարգ: Բայց ո՞վ կհամաձայնի ռուսաստանյան կառավարման «Կինժալ» ստանալու դիմաց փաստացի վերածվել ուկրաինական, իսկ գլոբալ առումով՝ Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմի կողմ: Ընդ որում՝ Ռուսաստանի տեխնոլոգիական սպառազինությունների «աբոզին կապած մսացու անասունի կարգավիճակով,»: Ռուսաստանյան փորձագիտական հանրությունն ուկրաինական պատերազմն արդեն անվանում է «Ռուսաստանի դեմ Արեւմուտքի ռազմավարական հարձակում.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում