Sunday, 21 07 2024
BBC-ի ադրբեջանական ծառայությունը տվել է Ալիեւի պատասխանը
13:50
Երկրաշարժ Ճապոնիայում
Մեր Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական ժողովրդավարությունը աղճատված է, իրական չէ
Չարենցավանում անչափահասները վիճաբանել են․ կան վիրավորներ
Կռվախնձոր ենք դարձել. եթե բռնում ենք մեկի կողմը, մյուսը մեզ ընկալում է թշնամի, որին պետք է պատժել
13:09
Ժամանակն է, որ Ամերիկան ​​տիեզերագնացներ ուղարկի Մարս. Մասկ
Հայաստանը մտնում է «ազատ անկման» ռեժիմի մե՞ջ
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժածներ
12:30
Մոլդովայում ցուրտ սեզոնին բացարձակ աղքատության աճ են կանխատեսել
Կորած ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյան
12:00
Netflix-ի գովազդն աճում է, բաժանորդները՝ նվազում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Բաքուն Երևանին առաջարկում է համաձայնեցնել հարաբերությունների հիմնարար սկզբունքները նախքան լայնամասշտաբ խաղաղության պայմանագիրը. Հիքմեթ Հաջիև
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11:00
Թրամփը մահափորձից հետո առաջին հանրահավաքում ասել է, որ «փամփուշտ է ստացել հանուն ժողովրդավարության»
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ
Վրաստանի դեպքերը ծանր հարված են Հայաստանի համար. կան նաև դրական կողմեր
10:24
Alphabet-ը պատրաստում է իր պատմության մեջ ամենամեծ գործարքը
Աբխազները հասկանում են հայերին հունից հանելու ռիսկերը. ստատուս-քվոն նրանց շահերից է բխում
10:09
Լեհաստանում ռմբապաստարաններ կկառուցվեն
ԱՄՆ-ն փորձում է զսպել Չինաստանին Կովկասում. Վրաստանի հետ ռազմավարական գործակցությունն անընդունելի է
09:45
Tesla-ի Բեռլինի գործարանում 65.000 սուճի բաժակ են գողացել
09:30
Չինաստանը 600 մլն դոլար կներդնի Ղազախստանում անասնաբուծական հաբի մեջ
09:15
Ինչ մականուններ ունեն Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի անդամները
Հայաստանի պաշտպանական գերխնդիրն ու ժամանակի նոր հրամայականը
00:00
Նիգերիայի իշխանությունները տուգանել են Meta-ին 220 մլն դոլարով
23:45
Հռոմում ֆլեշմոբ է տեղի ունեցել Կիևին զենք մատակարարելու դեմ
23:30
Ավելի քան 30 դեմոկրատ կոչ է արել Բայդենին դուրս գալ ընտրապայքարից
23:15
Փարիզի իշխանությունները օլիմպիական խաղերին ընդառաջ քաղաքից վտարում են անօթևաններին
Իսրայելը հզոր ավիահարված է հասցրել Եմենին

Արցախի «կրոնապետությու՞ն»

Ընդամենը մի քանի ժամվա մեջ վերջ է դրվել արցախյան հայերի հազարամյա պատմությանը: Հարկ է ոչ միայն օգնության խնդրանքով դիմել միջազգային հանրությանը, այլեւ առաջնահերթ քաղաքական հարց դարձնել Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական գործողությունները,- մամուլին ասում է Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը: Մի փոքր մանվածապատ է ձեւակերպված, բայց հասկացվում է, որ Հայաստանը միջազգային ատյաններում պետք է հայց հարուցի, որ 2023թ. սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանը Արցախում ցեղասպանություն է իրականացրել, բայց ինը, չգիտես ինչու, արցախցիներին անվանում է «Արցախից Հայաստան տեղափոխվածներ»:

Նույն ձեւակերպումն օգտագործում է Բաքուն եւ խնդիրը ներկայացնում այնպես, որ հարյուր հազար հայ չի համաձայնել ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, ընդունել նրա սահմանադրությունը, դրոշը, զինանշանը, հիմնը, գերադասել է տեղափոխվել Հայաստան: Ընդ որում, ամիսներ առաջ Արցախի քաղաքական ուժերը հայտարարել են, որ ազատությունը գերադասել են ստրկությունից: Բռնատեղահանության, Ադրբեջանի ցեղասպան գործողությունների իրավա-քաղաքական գնահատականը պետք է տար Արցախի Ազգային ժողովը:

Նման փաստաթուղթ բռնատեղահանված 150 հազար բարձրագույն ներկայացուցչական մարմինները չի ընդունել, չի դիմել ՄԱԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին, միջազգային իրավական պաշտպանություն չի հայցել: Ինչու՞: Որպեսզի ներքաղաքական հարմար իրավիճակում Հայաստանի իշխանությանը մեղադրեն «միջազգային պարտավորությունները չկատարաելու՞ մեջ»: Ոչ միայն Ազգային ժողովը, արտախորհրդարանական ուժերը, տասնյակ ՀԿ-երը նույնպես լռում են:

Փոխարենը Հայաստանի առաջին ՄԻՊ-ը, թեեւ բավական նրբանկատորեն, բայց բարձրացնում է արտերկրից բռնատեղահանվածների կարիքներին հատկացվող ֆինանսական միջոցների «հանրային կառավարման» հարցը, որ սոցիալական ցանցերի արցախյան սեգմենտի թոփ թեմա է: Նախկին պաշտոնյաներն անհամեմատ ավելի բարեխիղճ էին, եւ ապահովում էին գործընթացին (արտերկրից Բաքվից փախստականներին հատկացված միջոցների բաշխման) հանրային կազմակերպությունների մասնակցությունը, – ասում է Լարիսա Ալավերդյանը:

Բանը երբեմն հասնում է աբսուրդի. 2000-ականներին Երեւան տեղափոխված ստեփանակերտցի լրագրողը պահանջում է, որ Հայաստանը բռնատեղահանվածներին տարեկան 300 միլիոն դոլար հատկացնի՝ որպես միջպետական վարկ: Ըստ նրա, դա «Հայաստանի պարտավորությունն է, որ սահմանված է օրենքով»: Եւ այս ֆոնին հայտնի է դառնում, որ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը… Երեւանում գրասենյակ է բացում: Թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը բռնատեղահանվածների հետ հանդիպումներ է ունենում եւ «ծրագրեր մշակում»:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շուրջ բռնատեղահանվածների տոտալ մոբիլիզացիան ձախողվել է: Դատելով նրանց խնդիրների նկատմամբ Հայաստանի իշխանությունների «անտարբերության» եւ Երեւանում ՀԱԵ Արցախի թեմի գրասենյակի շուրջ համախմբան քարոզչությունից, եթե վտարանդի կառավարություն չի ստեղծվում, ապա հնարավոր է ստեղծել Արցախի «կրոնապետություն» եւ այն վերածել քաղաքական գործոնի: Բաքուն ծրագրում է դիմել միջազգային ատյանների՝ ապօրինի ճանաչելու Աղվանից կաթողիկոսությունը լուծարելու ցարական Ռուսաստանի որոշումը: Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին մարտահրավերն ընդունու՞մ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում