Sunday, 21 07 2024
Կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մարտունու տարածքային կառույցի նախաձեռնող խմբի նիստը
Իսրայելի բանակը հայտարարել է Եմենից թռչող հրթիռ որսալու մասին
Նարեկ Զեյնալյանը՝ անցած նստաշրջանի մասին
14:30
Աճուրդի կհանվի 1953 թվականի Chevrolet Corvette Kindig-It CF1 Roadster-ը
«Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ ՀՀ տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը»
BBC-ի ադրբեջանական ծառայությունը տվել է Ալիեւի պատասխանը
13:50
Երկրաշարժ Ճապոնիայում
Մեր Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական ժողովրդավարությունը աղճատված է, իրական չէ
Չարենցավանում անչափահասները վիճաբանել են․ կան վիրավորներ
Կռվախնձոր ենք դարձել. եթե բռնում ենք մեկի կողմը, մյուսը մեզ ընկալում է թշնամի, որին պետք է պատժել
13:09
Ժամանակն է, որ Ամերիկան ​​տիեզերագնացներ ուղարկի Մարս. Մասկ
Հայաստանը մտնում է «ազատ անկման» ռեժիմի մե՞ջ
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժածներ
12:30
Մոլդովայում ցուրտ սեզոնին բացարձակ աղքատության աճ են կանխատեսել
Կորած ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյան
12:00
Netflix-ի գովազդն աճում է, բաժանորդները՝ նվազում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Բաքուն Երևանին առաջարկում է համաձայնեցնել հարաբերությունների հիմնարար սկզբունքները նախքան լայնամասշտաբ խաղաղության պայմանագիրը. Հիքմեթ Հաջիև
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11:00
Թրամփը մահափորձից հետո առաջին հանրահավաքում ասել է, որ «փամփուշտ է ստացել հանուն ժողովրդավարության»
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ
Վրաստանի դեպքերը ծանր հարված են Հայաստանի համար. կան նաև դրական կողմեր
10:24
Alphabet-ը պատրաստում է իր պատմության մեջ ամենամեծ գործարքը
Աբխազները հասկանում են հայերին հունից հանելու ռիսկերը. ստատուս-քվոն նրանց շահերից է բխում
10:09
Լեհաստանում ռմբապաստարաններ կկառուցվեն
ԱՄՆ-ն փորձում է զսպել Չինաստանին Կովկասում. Վրաստանի հետ ռազմավարական գործակցությունն անընդունելի է
09:45
Tesla-ի Բեռլինի գործարանում 65.000 սուճի բաժակ են գողացել
09:30
Չինաստանը 600 մլն դոլար կներդնի Ղազախստանում անասնաբուծական հաբի մեջ
09:15
Ինչ մականուններ ունեն Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի անդամները
Հայաստանի պաշտպանական գերխնդիրն ու ժամանակի նոր հրամայականը

Փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված հարցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ մասնավորապես դրա համանախագահության ձեւաչափի անդամ երկրները առայժմ շոշափելի արձագանք չեն տվել Բաքվի այն հայտարարությանը, թե առաջարկով դիմել է Երեւանին, որ խնդրեն ԵԱՀԿ-ին լուծարել խումբն ու համանախագահությունը, քանի որ դա արդեն պետք չէ: Ինչպես բազմիցս շոշափվել է՝ ինքնին հարց է, թե Ադրբեջանին ինչու՞ է մտահոգում մի բան, որն այլեւս պետք չէ, կամ՝ անպետք է, չի գործում դե ֆակտո:

Պատասխանը պարզ է՝ Ադրբեջանը համանախագահության եւ խմբի դե յուրե գոյությունը դիտարկում է ական, եւ այդ իմաստով, Երեւանին ուղղված «խնդրանքը» ըստ էության «ականապատ քարտեզի» տրամադրման յուրօրինակ պահանջ է՝ շանտաժով, ինչպես իրական ականապատ քարտեզների պահանջի դեպքում: Ադրբեջանը շանտաով հայտարարում է, որ, իր առաջարկը չընդունելու եւ համանախագահության լուծարման խնդրանք չներկայացնելու դեպքում Երեւանը ցույց կտա, որ շարունակում է հավակնել Ադրբեջանի տարածքային ամբողջությանը: Սա իհարկե նենգափոխում է վերից վար, որի դեմ սակայն պետք է իհարկե կառուցել քաղաքականորեն տրամաբանված հակադարձում, ընդ որում ոչ միայն պաշտոնական մակարդակում:

Նաեւ ոչ պաշտոնական մակարդակում, մասնավորապես մեդիա-փորձագիտական տիրույթում, պետք է հնարավորության դեպքում հարց բարձրացնել Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող կառավարությունների, դրանց տարբեր պաշտոնյաների առաջ: Բայց, հարցը ոչ թե պետք է վերաբերի խմբի լուծարման վերաբերյալ իրենց կարծիքին, որտեղ կարծես թե լինելու է ստանդարտ պատասխան՝ որ պետք է որոշեն Հայաստանն ու Ադրբեջանը, այլ պետք է վերաբերի խմբի գործունեության տրամաբանությանը: Մասնավորապես, հարցը պետք է լինի հետեւյալը՝ Մինսկի խմբի եւ դրա համանախագահության գործունեությունը որեւէ առնչություն ունեցե՞լ է Ադրբեջանի հանդեպ տարածքային ոտնձգության, որեւէ կերպ պարունակե՞լ է Ադրբեջանի տարածքային ամբողջության հանդեպ հավակնության իմաստ:

Եթե համանախագահ երկրներից որեւէ կերպ դրան տրվի դրական պատասխան, ապա դա կնշանակի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջությունը չեն ճանաչել հենց այդ երկրները, երեք գերտերություն՝ ԱՄՆ, Ռուսաստան ու Ֆրանսիա: Իսկ դա արդեն կբացի բոլորովին այլ խոսակցություն, կապված ղարաբաղյան կարգավորման հետագծի հետ, ներկայիս առնչությամբ արդեն բերելով բոլորովին նոր հարցադրումներ: Եթե պատասխանը լինի բացասական՝ որ խումբը, համանախագահությունը եւ դրա գործունեությունը որեւէ կապ չունեն Ադրբեջանի տարածքային ամբողջությունը կասկածի տակ դնելու հետ եւ բոլորովին այլ բանի մասին են, ապա պարզ կլինի եւ միջազգայնորեն, խոշոր տերությունների մակարդակով կարձանագրվի, որ Բաքուն խմբի եւ համանախագահության լուծարման հարցով Երեւանին պարզապես ենթարկում է շանտաժի, իսկ դա պետք է արժանանա համապատասխան միջազգային գնահատականի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում