Monday, 22 07 2024
Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը
Ռանչպարում 18-ամյա աղջիկը վեճի ժամանակ դանակով հարվածել է 17-ամյա տղային
Բաքվի «համարձակ քայլը» Երևանի համար կարող է ծուղակ դառնալ
23:30
Հունգարիան և Սլովակիան խորհրդակցություններ են խնդրել Կիևի հետ՝ կապված ռուսական նավթի տարանցման դադարեցման հետ
23:15
Պակիստանում նոր մեղադրանքով երկարաձգել են նախկին վարչապետի կալանքը
Վթար՝ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին․ կան տուժածներ
«Դրիֆտ» և խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում. երիտասարդի մոտ դանակ և գրիչ-ատրճանակ է եղել
ՀՀ ՄԻՊ-ն Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում անցկացրել է խմբային պարապմունքներ
ԲՐԻԿՍ-ը՝ Ալիեւի աշխարհաքաղաքական դերակատարությա՞ն, թե դինաստիական իշխանության ապահովությա՞ն հարթակ
Մինի-հանրաքվե է լինելու. եթե ՔՊ-ն մերժի 50 հազար մարդու առաջարկը, իր քարոզչության առանցքը պիտի փոխի
Ո՞ւր են թռչելու, Ֆիզուլի՞. Կապանից հնարավոր չէ թռիչք կատարել նույնիսկ ՌԴ ամենամոտիկ կետը
Սպանության փորձ՝ Երևանի Արամ Խաչատրյան փողոցում. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
21:40
Իրանն ու Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ են սկսել
Գյումրիում 56-ամյա կնոջը սպանողը հարազատ եղբայրն է եղել
Անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ
Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Իսրայելական զինուժը գնդակոծել է դեպի Գազա ընթացող ՄԱԿ-ի ավտոշարասյունը
Ալիեւը որքա՞ն կվաճառի դժգոհությունը Եվրամիության վրա
20:53
Politico. Կալիֆորնիայի նահանգապետը կարող է դառնալ փոխնախագահ
Լրագրողների հետ քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները
20:40
Իրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին
ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները
20:20
Լիտվան աջակցություն է հայտնել Հայաստանի հետ ԵՄ կապերի ամրապնդմանը
20:10
Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան ներկայացրել են վեցերորդ սերնդի կործանիչի մոդելը
Լրատվական-վերլուծական երեկոյան թղարկում
Չարենցավանում անչափահասների միջև կռվում գործի են դրվել դանակներ, կան վիրավորներ, հայտնաբերվել է զենք
Արարատ լեռան վրա մոլորված լեռնագնացների դիերը հայտնաբերվել են
Այս նախաձեռնությամբ Հայաստանը իր քաղաքակրթական ինքնությունն է հաստատում․ Արման Բաբաջանյան
19:40
Ջորջ Սորոսի որդին աջակցել է Հարիսին
Բերման է ենթարկվել զինված «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը․ նրա եղբորը սպանել էին ամիսներ առաջ

Հայաստանի ռազմա-տեխնիկական հետաքրքրությունների բաց խճանկարը

Bulgarian military-ն հրապարակել է հոդված, որում տեղեկություն է հրապարակել, որ Հայաստանը հետաքրքրված է իսրայելա-հնդկական արտադրության Barak-8 զենիթահրթիռային համալիրներով: Հայաստանի ռազմա-տեխնիկական հետաքրքրությունների մասին հրապարակումները միջազգային մամուլում ստանում են հաճախակի պարբերականություն: Դեռեւս նախորդ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով օրինակ Հնդկաստանի լրատվամիջոցներում արվող այդպիսի հրապարակումներին, կառավարության նիստի ժամանակ արել էր արտահայտություն, որ հարց է, թե այդպիսի հրապարակումները որքանով են օգտակար:

Այդ հարցը թերեւս իրապես արդիական է, եթե հաշվի առնենք, որ սպառազինության ձեռքբերումը լոկ ռազմա-տեխնիկական եւ կոմերցիոն հարց չէ, այլ ըստ էության քաղաքական: Ի վերջո, սպառազինության ձեռքբերման, ռազմա-տեխնիկական գործակցության հարցը գաղտնիության տարրեր պարունակող բավականին նուրբ հարց է, որը սակայն փաստորեն պարբերաբար հայտնվում է այս կամ այն երկրի այս կամ այն լրատվամիջոցի էջերին:

Որքանո՞վ է այդ ամենն օգտակար Հայաստանին, որքանո՞վ է այդ ամենն օգնում Հայաստանի ռազմա-տեխնիկական բանակցությունների արդյունավետությանը, եթե հաշվի առնենք երկու էական հանգամանք. Հայաստանի այդ ձեռքբերումների դեմ աշխատում են առնվազն Ադրբեջանն ու Թուրքիան, եւ Հայաստանի մատակարարումները ունեն լոգիստիկ այնպիսի «ճարտարապետություն», որն ինքնին ենթադրում է նուրբ քաղաքական շերտեր եւ հանգամանքներ:

Ուրիշ բան, եթե մամուլում հայտնվում է արդեն իսկ բանակցված արդյունքը՝ որեւէ զինատեսակի ձեռքբերման եւ մատակարարման հստակ պայմանավորվածության մասին տեղեկություն: Եվ, այլ հարց է նաեւ, եթե այդօրինակ հրապարակումներով Հայաստանն ինքն է «տակտիկական կառավարման» ենթարկում իր ռազմա-տեխնիկական հետաքրքրությունները եւ «քողարկում» դրանք: Այդ պարագայում իհարկե պատկերը կլինի առավել հասկանալի: Այդուհանդերձ հարկ է հասկանալ, թե որ տարբերակի հետ գործ ունենք, հաշվի առնելով վերը թվարկածս հանգամանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում