Sunday, 21 07 2024
13:50
Երկրաշարժ Ճապոնիայում
Մեր Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական ժողովրդավարությունը աղճատված է, իրական չէ
Չարենցավանում անչափահասները վիճաբանել են․ կան վիրավորներ
Կռվախնձոր ենք դարձել. եթե բռնում ենք մեկի կողմը, մյուսը մեզ ընկալում է թշնամի, որին պետք է պատժել
13:09
Ժամանակն է, որ Ամերիկան ​​տիեզերագնացներ ուղարկի Մարս. Մասկ
Հայաստանը մտնում է «ազատ անկման» ռեժիմի մե՞ջ
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժածներ
12:30
Մոլդովայում ցուրտ սեզոնին բացարձակ աղքատության աճ են կանխատեսել
Կորած ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյան
12:00
Netflix-ի գովազդն աճում է, բաժանորդները՝ նվազում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Բաքուն Երևանին առաջարկում է համաձայնեցնել հարաբերությունների հիմնարար սկզբունքները նախքան լայնամասշտաբ խաղաղության պայմանագիրը. Հիքմեթ Հաջիև
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11:00
Թրամփը մահափորձից հետո առաջին հանրահավաքում ասել է, որ «փամփուշտ է ստացել հանուն ժողովրդավարության»
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ
Վրաստանի դեպքերը ծանր հարված են Հայաստանի համար. կան նաև դրական կողմեր
10:24
Alphabet-ը պատրաստում է իր պատմության մեջ ամենամեծ գործարքը
Աբխազները հասկանում են հայերին հունից հանելու ռիսկերը. ստատուս-քվոն նրանց շահերից է բխում
10:09
Լեհաստանում ռմբապաստարաններ կկառուցվեն
ԱՄՆ-ն փորձում է զսպել Չինաստանին Կովկասում. Վրաստանի հետ ռազմավարական գործակցությունն անընդունելի է
09:45
Tesla-ի Բեռլինի գործարանում 65.000 սուճի բաժակ են գողացել
09:30
Չինաստանը 600 մլն դոլար կներդնի Ղազախստանում անասնաբուծական հաբի մեջ
09:15
Ինչ մականուններ ունեն Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի անդամները
Հայաստանի պաշտպանական գերխնդիրն ու ժամանակի նոր հրամայականը
00:00
Նիգերիայի իշխանությունները տուգանել են Meta-ին 220 մլն դոլարով
23:45
Հռոմում ֆլեշմոբ է տեղի ունեցել Կիևին զենք մատակարարելու դեմ
23:30
Ավելի քան 30 դեմոկրատ կոչ է արել Բայդենին դուրս գալ ընտրապայքարից
23:15
Փարիզի իշխանությունները օլիմպիական խաղերին ընդառաջ քաղաքից վտարում են անօթևաններին
Իսրայելը հզոր ավիահարված է հասցրել Եմենին
Ալիև. «Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում բոլոր հարցերը լուծվել են»

Թուրքական աշխարհի «Մոսկվա-Անկարա կոնդոմինումային» կառավարում չի ստացվում. Ի՞նչ կորոշի Բաքուն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հանոյում հայտարարել է, որ պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի, եթե Ուկրաինայում իրավիճակը մոտենա ռազմավարական պարտության: «Ռուսաստանի համար դա նշանակում է պետականության դադարում, Ռուսիո հազարամյա պետականության ավարտ: Կարծում եմ, դա բոլորի համար պարզ է: Իսկ այդ դեպքում հարց է ծագում՝ արժե՞ հախենալ, ավելի լավ չէ՞ մինչեւ վերջ գնալ: Սա տարրական ֆորմալ լոգիկա է,» – ասել է նա։

Հուլիսի 15-16-ին Վաշինգտոնում գումարվում է ՆԱՏՕ-ի գագաթաժողով: Պուտինի ԿԺԴՀ եւ Վիետնամ այցի ու ՆԱՏՕ-ի գագաթաժողովի միջակայում, հուլիսի 4-5-ին Աստանայում գումարվում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողով: Այդ ձեւաչափով ՇՀԿ նախորդ՝ 2022թ. հավաքին հրավիրվել էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ժամանակագրական առումով դա համընկավ Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային: Առ այս պահը տեղեկություն չկա՝ Ալիեւը կհրավիրվի՞ ՇՀԿ Աստանայի գագաթաժողովին: Թուրքիայի նախագահի մասնակցությունը, կարծես, հաստատված է:

Ընդսմին, թուրքական աղբյուրները հայտնում են, որ Պուտին-Էրդողան բանակցությունները կնախորդեն գագաթաժողովի բացմանը: ՇՀԿ անդամները պետք է որոշեն կազմակերպության Բելառուսի անդամության հարցը: Ռուսաստանյան մամուլի ակնարկներից դատելով, անդամության խնդիրը կարգավորելուց հետո Ալեքսանդր Լուկաշենկոն պետք է ներկայացնի եվրասիական անվտանգության նոր համակարգի «քաղաքական կոնտուրները»:

Խնդիրն այն է, թե Կենտրոնական Ասիայի երկրները եւ Ադրբեջանը Պուտինի «Հուսահատների ակումբին» անդամակցելու ցանկություն կունենա՞ն: Թուրքիայի նախագահն Աստանայում կգտնվի Վաշինգտոն մեկնելուց տասը օր առաջ, ապա առանձին կհանդիպի Իլհամ Ալիեւին: Պետք է ենթադրել, որ Պուտին-Էրդողան բանակցություններից է կախված, թե ինչ դիրքորոշում կունենան Ադրբեջանը եւ Կենտրոնական Ասիայի երկրները: Համաձայնության դեպքում, ամենայն հավանականությամբ, կդրվի պոստոխորհրդային տարածքի անվտանգային նոր համակարգի ինստիտուցիոնալացման հիմքը:

Բայց դա հնարավոր կլինի, եթե Էրդողանը «թուրքական աշխարհը» զիջի Պուտինին՝ ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի լիարժեք անդամության երաշխիքների դիմաց: Մոսկվվան կարո՞ղ է, ասենք, Հնդկաստանի անունից նման երաշխիք տալ: Մյուս կողմից էլ Թուրական պետությունների կազմակերպության անդամ բոլոր երկրնե՞րն են համաձայն «Հուսահատների ակումբի» անդամ լինել: Ռուսաստանի նախագահը, կարծես, ռազմավարական հաշվարկներում սխալվում է, երբ պնդում է, որ Արեւմուտքն է իր ռազմավարական պարտության միակ շահառուն:

Իսկ «թուրքական աշխարհը» եւ Իրանը: Չխոսած Չինաստանի մասին: Պուտինը չի՞ հաշվարկել, որ ուկրաինական պատերազմը Ռուսաստանին կարող է «մերկացնել» նաեւ արեւելյան եւ հարավային ռազմավարական ուղղություններում: Էրդողանը Շուշիում ԹՊԿ գագաթաժողով է գումարում: Դա ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթաժողովում նրա լուրջ խաղաքարտը կլինի: Թուրքական աշխարհի Մոսկվա-Անկարա կոնդոմինումային կառավարման նախագիծը չի աշխատում: Բաքուն կարո՞ղ է փոխարինել Անկարային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում