Friday, 29 03 2024
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

Վարչապետի չորս պատվիրանները

Այսօրվա կառավարության նիստը վարչապետը սկսել է մի քանի հանձնարարականներից։ «Մենք պետք է Հայաստանի Հանրապետությունում ապահովենք մեր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը, և այսօր անհրաժեշտություն կա, որպեսզի պետական եկամուտների կոմիտեին տրվի հստակ հանձնարարական, թե հունվարի 1-ից ինչպես են կիրառվելու Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները և երկկողմանի ազատ առևտրի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածություններն ու համաձայնությունները, որոնք, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, գերակայում են մեր ազգային օրենսդրության նկատմամբ։ Որպեսզի օրենսդրության տարընթերցումներ չլինեն, պետական եկամուտների կոմիտեին հանձնարարվում է, որ ծխախոտի համար կիրառվող հաստատագրված վճարների դրույքաչափի կիրառման պարագայում դրույքաչափերը չպետք է գերազանցեն մաքսային արժեքի 15 տոկոսը, ինչը Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնն է, և մենք պարտավոր ենք այս կանոնը ապահովել հունվարի 1-ից, որովհետև լինում են դեպքեր, երբ այդ դրույքաչափը կարող է լինել 17, 18 տոկոս և այլն։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք ի վիճակի ենք հունվարի 1-ից ծխախոտի մասով այս ռեժիմն ապահովել, և 15 տոկոսը մենք այլևս չենք կարող գերազանցել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Երկրորդ հանձնարարականը վերաբերել է երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրերին` ալկոհոլային խմիչքների հետ կապված։ «Մենք պարտավոր ենք ապահովել ազատ առևտրի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններն ալկոհոլային խմիչքների ներմուծման գծով, և համապատասխան հանձնարարականը տրվում է պետական եկամուտների կոմիտեին, որ առաջնորդվեն և նախապատվությունը տան ազատ առևտրի համաձայնագրերին։ Կատարելով այդ միջազգային պարտավորությունները` կատարում ենք նաև մեր պարտավորությունը Եվրամիության հանդեպ, ինչը նշանակում է, որ այն համաձայնագրերը, որ մենք կնքել ենք Եվրամիության հետ, այդ թվում՝ նաև վարկային, գրանտային օժանդակության համաձայնագրերը, կմտնեն ուժի մեջ, և մենք, որպես պետություն, երաշխավորում ենք, որ հունվարի 1-ից այս ռեժիմները կիրառվելու են Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է նա։
Երրորդ հանձնարարականը վերաբերել է բոլոր նախարարություններին և գերատեսչություներին։ «Մենք Ազգային ժողովում ունենք օրենքներ, և Ազգային ժողովում ունենք մեկ քառօրյա, որի ընթացքում նաև պետք է քննարկվի պետական բյուջեն։ Բայց կան շուրջ 3 տասնյակ օրենքների նախագծեր, որոնք գտնվում են ԱԺ-ում, և մեր նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները գնահատում են, որ դրանք կարևոր են, հրատապ։ Հանձնարարվում է ձեզ Ազգային ժողովի ձեր գործընկերների հետ աշխատանքները հասցնել տրամաբանական ավարտին և ներկայացնել վարչապետին զեկուցագրեր այդ օրենքների նախագծերի վերաբերյալ, որպեսզի մենք, ելնելով այդ նախագծերի քանակից, որոշում ընդունենք արտահերթ նիստ հրավիրելու մասին, որպեսզի այդ՝ շուրջ 30 օրենքների նախագծերը կարողանանք մինչև այս տարվա ավարտն ընդունել, որովհետև դրանք այն նախագծերն են, որոնք առնչվում են բարեփոխումների հետ։ Դրա համար դուք ունեք մեկ շաբաթ ժամանակ` մինչև կառավարության հաջորդ նիստը ներկայացնել ձեր առաջարկությունները, ստանալ Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովների կարծիքը, որպեսզի տեսնենք` որ նախագծերն են, որ մենք պատրաստ ենք ընդունել, արտահերթ նիստ հրավիրելով»,- ասել է վարչապետը։
Մյուս կարևոր խնդիրը նա կապել է փոխկապակցվածության ինստիտուտի ներմուծման հետ։ «Պետական եկամուտների կոմիտեի գործառույթներն իրականացնելու հանձնարարականում դա հնչեցրել եմ. խոսքն այն մասին էր, որ խոշոր բիզնեսը կարողանում է բաղդատել իր գործառույթները փոքր մասերի, որպեսզի խուսափի հարկերի վճարումից մաքսազերծում իրականացնելու գործառույթների ընթացքում։ Եվ որպեսզի պետական եկամուտների կոմիտեն այդ բիզնեսի միասնականությունը ցույց տալու հնարավորություն ունենա, պետք է փոխկապակցվածության ինստիտուտը կիրառի։ Այս օրենքի նախագիծը մենք պետք է ճանաչենք անհետաձգելի, և այն պետք է պետական բյուջեի հետ քննարկվեր ԱԺ-ում, որովհետև կար նաև քաղաքական որոշում, հանրապետության նախագահի կողմից տրված հստակ հանձնարարական»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում