Thursday, 25 07 2024
13:30
ԱՄՆ յոթ խոշորագույն ՏՏ ընկերությունների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 մլրդ դոլարով
13:15
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Հաստատվեց մթերքներում պեստիցիդների, նիտրատների և ծանր մետաղների առկայության մոնիթորինգային ծրագիրը
Կառավարությունը հաստատեց՝ Արմավիրում «Թումո» կենտրոն կկառուցվի
13:05
Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը
Հայաստանում գալու է ռևանշիստ սերունդ
Մարդ առևանգելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձին Վրաստանը հանձնել է Հայաստանին
Վրաստանում նոր աղմկոտ քրեական գործեր են սպասվում. «սև-սպիտակ» պայքարը ավելի կտրուկ կդառնա
Գյումրու բնակչուհու սպանության հանգամանքները պարզվել են․ կալանավորվել է վերջինիս փաստացի ամուսինը
Միջանկյալ փաստաթուղթը Բաքվի համար վթարային ելք է. Երևանը չպետք է համաձայնի դրան
Վայոց ձորում մեքենան շուռ է եկել․ կա տուժած
Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացություն թիվ 62202919 քրգործով մաս III
11:45
Պուտինն ու Ասադը հանդիպել են Մոսկվայում
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Հայ-ադրբեջանական հարաբերությունները քննարկվելու են Թուրքիայի ԱԽ նիստում
ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Զոհ և վիրավորներ՝ Սպիտակ–Գյումրի ճանապարհի վթարի հետևանքով
10:30
Ուկրաինան մինչև տարեվերջ 500.000 արկ կստանա
10:15
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը
Ռուս-հայկական հարաբերությունների «ճշմարտության պահը». ինստիտուցիոնալ ընդդիմությունը կգայթակղվի՞
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 8 մարզերում
Փաշինյանն ու Քոչարյանը սպասարկում են միմյանց շահերը. չեն բանակցում, իրար նայելով հասկանում են
Օդի ջերմաստիճանը կնվազի
Սահմանադրական հանրաքվեն ամենաարագ սցենարով 2027-ին կլինի. Ալիևը հորինել է այդ պահանջը, գիտի՝ ռեալ չէ
08:45
Բայդենը նախագահական ընտապայքարից դուրս գալուց հետո առաջին անգամ դիմել է ժողովրդին
08:30
Նեթանյահուն առաջարկել է ստեղծել ՆԱՏՕ-ի անալոգը Մերձավոր Արևելքում
Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը մեծացնում է արագությունն ու փոխում դիրքը. ո՞վ է հետ մնալու ՔՊ-ում
Կիրանցում վեճ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի սահմանապահների միջեւ. «Հրապարակ»

Կայացել է «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի համակարգող խորհրդի նիստը

«Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի համակարգող խորհրդի ունիսի 21-ին տեղի ունեցած նիստին մասնակցել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Արփինե Սարգսյանը Կառավարության անունից գոհունակություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ սերտ և արդյունավետ գործընկերության համար։ Նախագծային լուծումների և Եվրոպական դատարանի վճիռների շրջանակում՝ Արփինե Սարգսյանը մատնանշել է ԵԽ կողմից իրականացվող տարբեր ծրագրերի միջև օրգանական կապը՝ ընդգծելով, որ վճիռների կատարումը Հայաստանի Հանրապետության համար միջոց է մարդու իրավունքների պաշտպանության առավել բարձր երաշխիք ապահովելու համար։

«Ծրագրի աջակցությամբ մշակված և արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունված «Գվարդիայի մասին» օրենքի նախագիծը անցել է միջազգային փորձաքննություն ԵԽ կողմից ներգրավված բարձրակարգ միջազգային փորձագետի կողմից և ստացել դրական գնահատական։ Փորձագետը նշել է, որ օրենքի ընդունումը կհանգեցնի Ոստիկանության գործունեության էական բարելավման։ Հատկապես կարևորվել է նախագծով ապագա Գվարդիայի լիազորությունների հստակ շրջանակների սահմանումը և ուժի կիրառման իրավաչափության պայմանների և սկզբունքների նախատեսումը։

«Երբ մտովի հետ եմ գնում, կարծես թե երեկ էր, որ միասին պլանավորում էինք Ոստիկանության գվարդիայի ուղղությամբ օրենքի նախագծի մշակման աշխատանքները, բայց այսօր, կարելի է ասել, գետնի վրա քննարկում ենք արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակը, ընդ որում՝ բացառիկ տրամաբանության մեջ է օրենքի նախագիծը մշակվել, որովհետև ԵԽ հետ սկսել ենք հայեցակարգային դրույթներից։ Հայեցակարգը քննարկվել է մեր քաղհասարակության սիրելի գործընկերների հետ, ԱԺ գործընկերների հետ և միասին հայեցակարգային լուծումներից գնացել ենք դեպի օրենսդրական կարգավորումներ»,-նշել է Արփինե Սարգսյանը:

Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում Արփինե Սարգսյանը կարևորել է օրենսդրական և գործառնական դաշտում հասցեագրված մարտահրավերների ուղղությամբ իրականացվող ակտիվ աշխատանքը՝ ընդգծելով Գվարդիայի ստեղծման հայեցակարգային լուծումների և «Գվարդիայի մասին» օրենքի շուրջ ձեռք բերված կոնսենսուսային մոտեցումները։

Օրենսդրական կարգավորումները պրակտիկայում ճիշտ կիրառելու տեսանկյունից Արփինե Սարգսյանը կարևորել է ծառայողների վերապատրաստումները, մասնավորապես՝ տեսական և գործնական գիտելիքների զուգակցումը, ինչը թույլ կտա ի սկզբանե ձևավորել ճիշտ պրակտիկա։ Նա վստահություն է հայտնել, որ ԵԽ հետ համատեղ սերտ համագործակցության պայմաններում արդյունավետ շարունակական քայլերը թույլ կտան որակական նոր մակարդակ ապահովել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը ներկայացրել է հաշվետու ժամանակատվածում իրականացված աշխատանքներն ու արդյունքները, ինչպես նաև առաջիկա վեց ամիսների աշխատանքային ծրագիրը։

Նշվում է, որ Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը։ Իր ելույթում նա անդրադարձել է ՄԻԵԴ-ի վճիռների արդյունավետ կատարման պարտավորություններին, ինչպես նաև դրանց նպաստող օրենսդրական փոփոխություններին ուղղված աջակցությանը։

ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանն իր խոսքում անդրադարձել է հաշվետու ժամանակահատվածում արձանագրված ձեռքբերումներին։

ՀՀ ՆԳՆ տեղեկացմամբ՝ նիստին մասնակցել են նաև Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Վճռաբեկ դատան պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, նախարարությունների և շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչներ։

Նիստի մասնակիցները ծավալել են ակտիվ քննարկում։ Պլանավորվել է Ծրագրի երկրորդ փուլը։

ԵԽ-ն պատրաստակամություն է հայտնել շարունակել Ներքին գործերի նախարարության հետ արդյունավետ գործընկերությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում