Saturday, 20 07 2024
19:45
Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է
Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին
Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները
Թուրքիան կարող է իր զինված ուժերը տեղակայել Սոմալիում 2 տարի ժամկետով
18:45
Չինաստանում կամրջի փլուզման հետևանքով 12 մարդ է զոհվել
18:30
Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել
«Մենք ականատես ենք լինում Հարավային Կովկասում պատմական վերափոխումների»․ Ալիև
COP 29-ի ադրբեջանական նախաձեռնությունը հարցականի տակ է
Գեղամա լեռների գոհարը
ԱՄՆ-ի ակտիվացումը սահմանափակում է Թուրքիայի հնարավորությունները «Զանգեզուրի միջանցքի» հարցում
Քննարկվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը
Փաշինյանը կոնտր-քայլ է անում. հանրաքվեի հետաձգումը արտաքին ուղերձ ունի
Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում
Հայաստանի դեսպանը Տրամպի նախագահական «շնորհանդեսին»
Կոտայքի մարզում 2 տարբեր խմբավորումներ հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա. բաժնի պետն ու բաժանմունքի պետը տեղափոխվել են հիվանդանոց
Դեսպան Մկրտչյանը Տասոս Ձիկասի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված նախաձեռնություններ
NASA-ի մարսագնացը Մարսի վրա մաքուր ծծմբի բյուրեղներ է հայտնաբերել
16:00
Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան
15:45
ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր
Բերման է ենթարկվել «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը․ նա զինված է եղել
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի
15:00
Իրանն ավելի մոտ է քան երբևէ միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Նովոսիբիրսկում 22-ամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել
14:15
Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը
Նոր ԱԷԿ-ի առաջարկներ ունենք ԱՄՆ-ից և ՌԴ-ից. ՉԺՀ-ի և Հվ. Կորեայի հետ քննարկումը սաղմնային փուլում է
13:50
Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից
Իրանը «Հյուսիս-Հարավ»-ը դիտում է ԵՄ-ին կապվելու ուղի. Երևանը պետք է խորացնի իր հանդեպ վստահությունը
13:30
Իլոն Մասկն առաջարկում է ԱՄՆ նախագահի թեկնածուների համար տարիքային վերին շեմ սահմանել
Ի Վիճակի ենք շատ ավելի ճկուն խաղացող լինել այս բարդ իրավիճակում. անլրջությունը թույլ չի տալիս

Հայաստանի կարեւոր որոշումը՝ մի կողմից Անկարայի, մյուս կողմից Փարիզի հետ շփումներից հետո

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը կայացրել է Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշում: ԱԳՆ հայտարարության մեջ այդ որոշման հիմնավորման համար հղում է արվում միջազգային իրավունքին եւ մասնավորապես իրսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի մասով՝ «երկու պետություն» բանաձեւի վերաբերյալ ՄԱԿ որոշմանը: «Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է: Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին:

Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում: Ավելին, Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ», հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը: Սա անշուշտ կարեւոր որոշում է, որն ունի իհարկե Հայաստանի համար էական աշխպարհաքաղաքական նրբերանգներ: Այս որոշումը շատերը կփորձեն ներկայացնել որպես որոշում Իսրայելի դեմ: Գործնականում սակայն, Երեւանը կայացնում է որոշում ոչ թե «դեմ», այլ «կողմ» տրամաբանությամբ՝ կողմ միջազգային իրավունքին եւ սկզբունքներին:

Միեւնույն ժամանակ, Երեւանի այդ որոշումը ըստ էության առչվում է Հայաստանի անվտանգության ընդգրկուն միջավայրին, որը առանցքայնորեն ներառում է մերձավորարեւելյան ռեգիոնը, որտեղ այսօր ծավալվում են բավականին էական թե ռազմական, թե քաղաքական զարգացումներ, որոնք անշուշտ պարունակում են աշխարհաքաղաքական եւ աշխարհակարգային առավել ընդգրկուն շերտեր: Այդ իմաստով, թերեւս ավելորդ չէ ուշադրության արժանացնել այն, որ Հայաստանը Պաղեստին պետության ճանաչման մասին հայտարարությունն անում է մի կողմից Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից հետո՝ իսկ դա ուշադրության է արժանի Իսրրայել-Թուրքիա եւ Իսրայել-Ադրբեջան բավականին բազմաշերտ եւ բազմիմաստ փոխհարաբերությունների համատեքստում, ինչպես նաեւ Ֆրանսիայի հետ Հայաստանի որակապես նոր ռազմա-տեխնիկական համաձայնագրի ֆոնին, այստեղ էլ հաշվի առնելով մերձավորարեւելյան հարցերում Փարիզի շահագրգռությունները եւ դիրքորոշումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում