Sunday, 21 07 2024
«Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ ՀՀ տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը»
BBC-ի ադրբեջանական ծառայությունը տվել է Ալիեւի պատասխանը
13:50
Երկրաշարժ Ճապոնիայում
Մեր Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական ժողովրդավարությունը աղճատված է, իրական չէ
Չարենցավանում անչափահասները վիճաբանել են․ կան վիրավորներ
Կռվախնձոր ենք դարձել. եթե բռնում ենք մեկի կողմը, մյուսը մեզ ընկալում է թշնամի, որին պետք է պատժել
13:09
Ժամանակն է, որ Ամերիկան ​​տիեզերագնացներ ուղարկի Մարս. Մասկ
Հայաստանը մտնում է «ազատ անկման» ռեժիմի մե՞ջ
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժածներ
12:30
Մոլդովայում ցուրտ սեզոնին բացարձակ աղքատության աճ են կանխատեսել
Կորած ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյան
12:00
Netflix-ի գովազդն աճում է, բաժանորդները՝ նվազում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Բաքուն Երևանին առաջարկում է համաձայնեցնել հարաբերությունների հիմնարար սկզբունքները նախքան լայնամասշտաբ խաղաղության պայմանագիրը. Հիքմեթ Հաջիև
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11:00
Թրամփը մահափորձից հետո առաջին հանրահավաքում ասել է, որ «փամփուշտ է ստացել հանուն ժողովրդավարության»
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ
Վրաստանի դեպքերը ծանր հարված են Հայաստանի համար. կան նաև դրական կողմեր
10:24
Alphabet-ը պատրաստում է իր պատմության մեջ ամենամեծ գործարքը
Աբխազները հասկանում են հայերին հունից հանելու ռիսկերը. ստատուս-քվոն նրանց շահերից է բխում
10:09
Լեհաստանում ռմբապաստարաններ կկառուցվեն
ԱՄՆ-ն փորձում է զսպել Չինաստանին Կովկասում. Վրաստանի հետ ռազմավարական գործակցությունն անընդունելի է
09:45
Tesla-ի Բեռլինի գործարանում 65.000 սուճի բաժակ են գողացել
09:30
Չինաստանը 600 մլն դոլար կներդնի Ղազախստանում անասնաբուծական հաբի մեջ
09:15
Ինչ մականուններ ունեն Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի անդամները
Հայաստանի պաշտպանական գերխնդիրն ու ժամանակի նոր հրամայականը
00:00
Նիգերիայի իշխանությունները տուգանել են Meta-ին 220 մլն դոլարով
23:45
Հռոմում ֆլեշմոբ է տեղի ունեցել Կիևին զենք մատակարարելու դեմ
23:30
Ավելի քան 30 դեմոկրատ կոչ է արել Բայդենին դուրս գալ ընտրապայքարից
23:15
Փարիզի իշխանությունները օլիմպիական խաղերին ընդառաջ քաղաքից վտարում են անօթևաններին

Հայաստանը չդարձնել միջոց Տիխանովսկայայի համար

Շնորհակալություն հայտնեցի Հայաստանին՝ Լուկաշենկոյի ռեժիմի դեմ հաստատակամ դիրքորոշման համար: Այս միտքը արտահայտել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ համարվող,  2020 թվականի Բելառուսի նախագահի ընտրությունից հետո Արեւմուտք վտարված եւ Արեւմուտքում Լուկաշենկոյի դեմ դիրքորոշման խորհրդանիշ դիտվող Սվետլանա Տիխանովսկայան: Իսկ միտքը նա արտահայտել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ընդունելությանն արժանանալուց հետո՝ Վիլնյուսում, ուր  Միրզոյանը այցելել էր աշխատանքային այցով: Միրզոյանի քայլը՝ ընդունել Տիխանովսկայային, անկասկած պայմանավորված է Լուկաշենկոյի հայտնի հայտարարություններով, որ նա անում է Երեւանի դեմ:

Երեւանը Տիխանովսկայայի միջոցով պատասխանում է Լուկաշենկոյին: Իհարկե ինքնին հարց է, թե դա Լուկաշենկոյի համար որքանով է խնդիր, թեկուզ էմոցիոնալ դաշտում, քանի որ քաղաքական առումով կարծես թե բարդ է պատկերացնել այդ խնդիրը:Այդուհանդերձ, Երեւանի քաղաքական որոշումը հասկանալի է: Անհասկանալի է այլ բան, մասնավորապես այն, ինչ ասում է Տիխանովսկայան՝ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո: Նա Հայաստանին վերագրում է «Լուկաշենկոյի ռեժիմի դեմ հաստատակամ դիրքորոշում»: Այդ կերպ «Լուկաշենկոյի ռեժիմ» արտահայտությունը եւ քաղաքական գնահատականը անուղղակի տարածվում է նաեւ Երեւանի վրա, հետեւաբար սահմանում այդ բնորոշման քաղաքական պատասխանատվություն Երեւանի համար:

Մինչդեռ, Հայաստանն անդամակցում է միավորների, օրինակ ԵԱՏՄ, որի անդամ է նաեւ Բելառուսը, հետեւաբար դրա շրջանակը ենթադրում է Հայաստանի աշխատանք Բելառուսի հետ՝ որեւէ չափով: Այն, որ կա քաղաքական լարվածություն եւ հակադրություն, դա մի բան է, բայց, երբ «ասոցացվում» են նաեւ ձեւակերպումներ, ինչպես «Լուկաշենկոյի ռեժիմ», սա արդեն բոլորովին այլ բան է, սա արդեն ենթադրում է բոլորովին այլ վարքագիծ, գործնականում բացառելով «ռեժիմի» հետ աշխատանքի որեւէ հեռանկար: Հետեւաբար առաջանում է հարց՝ Տիխանովսկայային ընդունող Արարատ Միրզոյանը նրա հետ համաձայնեցրե՞լ է հետագա հաղորդագրությունների ասպեկտներ ու «նշաձողեր»:

Սա կարեւոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով իր քաղաքական դիրքավորումները, չդառնա Սվետլանա Տիխանովսկայայի քաղաքական կամ անգամ անձնական խնդիրները բավարարելու միջոց: Հատկապես, երբ ամիսներ առաջ եղել էր ԱԺ նախագահի հետ նախադեպը, երբ միջազգային միջոցառումներից մեկի շրջանակում այսպես ասած «միջանցքային զրույցի» առնչությամբ Տիխանովսկայայի գրասենյակը տարածել էր հաղորդագրություն, ԱԺ նախագահին վերագրելով հավաստիացումներ, որոնք դուրս են Հայաստանի խորհրդարանի եւ դրա նախագահի լիազորություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում