Thursday, 25 07 2024
13:45
Նեթանյահուն ԱՄՆ կոնգրեսի առջև ելույթում խոստացել է «լիակատար հաղթանակ» տանել Գազայում և քննադատել է ցուցարարներին
13:30
ԱՄՆ յոթ խոշորագույն ՏՏ ընկերությունների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 մլրդ դոլարով
13:15
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Հաստատվեց մթերքներում պեստիցիդների, նիտրատների և ծանր մետաղների առկայության մոնիթորինգային ծրագիրը
Կառավարությունը հաստատեց՝ Արմավիրում «Թումո» կենտրոն կկառուցվի
13:05
Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը
Հայաստանում գալու է ռևանշիստ սերունդ
Մարդ առևանգելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձին Վրաստանը հանձնել է Հայաստանին
Վրաստանում նոր աղմկոտ քրեական գործեր են սպասվում. «սև-սպիտակ» պայքարը ավելի կտրուկ կդառնա
Գյումրու բնակչուհու սպանության հանգամանքները պարզվել են․ կալանավորվել է վերջինիս փաստացի ամուսինը
Միջանկյալ փաստաթուղթը Բաքվի համար վթարային ելք է. Երևանը չպետք է համաձայնի դրան
Վայոց ձորում մեքենան շուռ է եկել․ կա տուժած
Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացություն թիվ 62202919 քրգործով մաս III
11:45
Պուտինն ու Ասադը հանդիպել են Մոսկվայում
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Հայ-ադրբեջանական հարաբերությունները քննարկվելու են Թուրքիայի ԱԽ նիստում
ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Զոհ և վիրավորներ՝ Սպիտակ–Գյումրի ճանապարհի վթարի հետևանքով
10:30
Ուկրաինան մինչև տարեվերջ 500.000 արկ կստանա
10:15
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը
Ռուս-հայկական հարաբերությունների «ճշմարտության պահը». ինստիտուցիոնալ ընդդիմությունը կգայթակղվի՞
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 8 մարզերում
Փաշինյանն ու Քոչարյանը սպասարկում են միմյանց շահերը. չեն բանակցում, իրար նայելով հասկանում են
Օդի ջերմաստիճանը կնվազի
Սահմանադրական հանրաքվեն ամենաարագ սցենարով 2027-ին կլինի. Ալիևը հորինել է այդ պահանջը, գիտի՝ ռեալ չէ
08:45
Բայդենը նախագահական ընտապայքարից դուրս գալուց հետո առաջին անգամ դիմել է ժողովրդին
08:30
Նեթանյահուն առաջարկել է ստեղծել ՆԱՏՕ-ի անալոգը Մերձավոր Արևելքում
Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը մեծացնում է արագությունն ու փոխում դիրքը. ո՞վ է հետ մնալու ՔՊ-ում

Պուտինի կանխատեսումն ու Ալիեւի որոշումը. ի՞նչ է սպասվում 2025-ի առաջին կեսին

Ադրբեջանը հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին: Բաքվի համար սա արդեն դարձել է «սովորական»  կամ այսպես ասած՝ հերթական որոշումը արտահերթի մասին: 2018 թվականից ի վեր Ադրբեջանը արդեն կայացրել է այդպիսի 4 որոշում: Նախ «առաջ բերվեց» նախագահական ընտրությունը՝ 2018-ի հոկտեմբերի փոխարեն անցկացվելով 2018-ի ապրիլին: Հետո 2020-ի նոյեմբերին սպասվող խորհրդարանական հերթական ընտրությունընն անցկացվեց 2020 թվականի փետրվարին:

Այդ որոշումները նախորդել էին 44-օրյա պատերազմին, Արցախի էթնիկ զտման ու հայաթափման գործընթացներին: Սակայն, արտահերթ ընտրության «պրակտիկան» Բաքուն չի դադարեցնում նաեւ դրանից հետո: Տարեսկզբին Իլհամ Ալիեւը հանկարծ որոշեց 2025 թվականի ապրիլին սպասվող հերթական նախագահական ընտրությունն անցկացնել արտահերթ՝ 2024 թվականի փետրվարին: Տարածված էր բացատրությունը, որ Ալիեւը ռազմական հաջողությունների պայմաններում իր վարանիշը  դիտում է գագաթնակետին եւ պարզապես չի ուզում կորցնել ժամանակ:

Բայց, ահա հայտնի է դառնում նաեւ, որ 2025 թվականի փետրվարին նախատեսված հերթական խորհրդարանական ընտրությունները Ալիեւը մտադիր է նշանակել ընթացիկ ամռանը: Դրա համար բերվող ֆորմալ պատճառաբանությունը մեղմ ասած համոզիչ չէ: Պառլամենտական կառավարող կուսակցությունը հայտարարում է, թե արտահերթ ընտրություն են անցկացնում, որ 2024-ի նոյեմբերին Բաքվում կայանալիք Կլիմայի գագաթնաժողովի ժամանակ լինի լիարժեք ձեւավորվածծ խորհրդարան, ոչ թե գործունեության ժամկետն ավարտող խորհրդարան:

Հասկանալի է, որ բացատրությունը մեղմ ասած ձեւական է եւ թերեւս միայն Ալիեւն ու նրա շատ նեղ շրջանակը գիտեն, թե որն է հերթական արտահերթի տակ եղած հաշվարկը: Միանգամայն հնարավոր է, որ Ալիեւը ոչ թե ժամանակ չկորցնելու մղումով է առաջնորդվել, այլ՝ 2025-ի առաջին կիսամյակում « ընտրություններից ազատ ժամանակ» ունենալու: Անկասկած է, որ նա առնվազն սպասում է այդ ժամանակահատվածում էական փոփոխություններ միջազգային արեալում:

Ի դեպ, այստեղ գուցե հարկ է ուշադրության արժանացնել երկու տեղեկությունների ժամանակագրական զուգորդումը, թեեւ թեմատիկ առումով դրանք չունեն որեւէ կապվածություն: Նույն օրը, երբ հայտնի դարձավ Ադրբեջանի արտահերթ ընտրության գնալու մտադրոության մասին՝ հունիսի 20-ին, ՌԴ նախագահ Պուտինը ռուսաստանյան լրատվամիջոցների հետ շփման ժամանակ կարծիք էր հայտնել, որ Արեւմուտքը 2025-ի  առաջին կիսամյակում կկայացնի Զելենսկուն փոխելու որոշում, մինչ այդ նրա վրա կբարդեն մի շարք ոչ պոպուլյար որոշումներ ու հետո կփոխեն նրան, ասել է Պուտինը:

Հասկանալի է, որ այստեղ առանցքայինը Զելենսկուն փոխելու հանգամանքը չէ, այլ այդ փոփոխությունը հասունացնող միջավայրային զարգացումները, որոնք, եթե անգամ առննչվեն միայն Ուկրաինային ֆորմալ իմաստով, անկասկած մեծ ազդեցություն կունենան միջազգային իրողությունների վրա: Առավել եւս, որ մինչ այդ էլ պարզ կլինի, թե ինչով է ավարտվել ԱՄՆ նախագահական ընտրությունը: Ի դեպ, ուշադրոության արժանի մեկ այլ փաստ է թերեւս այն, որ հունիսի 20-ին տեղի է ունեցել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում