Tuesday, 16 07 2024
Աննա Դանիբեկյանի վարած Մարտի 1-ի գործը հեղինակազրկել է դատական իշխանությունը. իրավական նահանջ էր
ՀՀ-ում ռուս ուսուցչուհու ձերբակալումն ապօրինի էր. նրան մեղսագրվող արարքը մեր օրենսգրքով պատժելի չէ
Թումանյան փողոցում օտարերկրացի կնոջը ծեծած տղամարդիկ հայտնաբերվել են
Արագածոտնի մարզում 3 պայմանագրային զինծառայող է ավտովթարի ենթարկվել
Ագրեսիա, էթնիկ զտում. չնայած այս ամենին՝ ՀՀ-ն պահեց առաջընթացի տեմպը. Միրզոյանի զեկույցը՝ ՄԱԿ-ում
Ո՞րն է Հայաստանի իշխանության «պլան Բ»-ն
«Դատավոր Դանիբեկյանի անգործությունը նպաստել է Ռոբերտ Քոչարյանի գործի վաղեմության ժամկետի լրանալուն»
Քավության նոխազն ու սահմանափակ երեւակայությունը. Ռոբերտ Քոչարյանի գործի հետքով
Անկախ մարտահրավերներից՝ ՀՀ-ն հավատարիմ մնաց իր խոստմանը. Միրզոյանի ելույթը՝ ՄԱԿ-ում
Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին
20:30
Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո
20:20
Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում
Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալին
Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին
Մհեր Գրիգորյանը մինչև օգոստոսի 2-ը կլինի արձակուրդում
ՀՀ ԱԽ քարտուղարը Ուզրա Զեյայի հետ հանդիպմանը ցավակցություն է հայտնել Թրամփի դեմ կատարված մահափորձի ընթացքում ողբերգության համար
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ
18:50
ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ
Շարունակում ենք խորացնել հայ-ամերիկյան համագործակցությունը. Պետքարտուղարի տեղակալ
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կառաջադրվի Եվրահանձնաժողովի թեկնածու
Սահմանադրության փոփոխությունները` օրվա հրամայական. քննարկում
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալին
18:10
Մետցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում
18:09
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը
Մահափորձից հետո Տրամպի առաջին ու անսպասելի ընտրությունը
Շինուհայրում թունավորման հետքերով. սառեցված հավի մսում հայտնաբերվել են սալմոնելաներ
17:40
Պակիստանում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 8 զինծառայող է զոհվել

Ռուսաստանը փոխու՞մ է ՀԱՊԿ նշանակությունը

«Մենք ակնկալում ենք, որ մեր հայ գործընկերները, իսկ մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների համագործակցությունն է, և ՀԱՊԿ-ի հարթակն ապահովում է դրա համար բոլոր հնարավորությունները», հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը, անդրադառնալով ՀԱՊԿ արտգործնախարարների առաջիկա հավաքին Երեւանի չմասնակցելու հանգամանքին: Գալուզինը արտահայտում է հետաքրքիր միտք՝ անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը ռեգիոնալ պետությունների գործակցությունն է:

Սա անվիճելի է, ու կարծես թե Երեւանն էլ սրա հետ չի վիճում: Համենայն դեպս հիշարժան են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը «ելնում» է ռեգիոնից: Իհարկե այստեղ հնարավոր են տարբեր երանգներ, սակայն կոնցեպտի առումով կարծես թե չկա վեճ: Բայց, հետաքրքիր է այն, որ Գալուզինը ՀԱՊԿ դիտում է «ռեգիոնալ պետությունների համագործակցության բոլոր հնարավորություններն ապահովող» հարթակ: Ինչպե՞ս, եթե այդ հարթակում ըստ էության ռեգիոնալ դերակատար կարող է դիտվել միայն Ռուսաստանը: ՀԱՊԿ որեւէ այլ անդամ կովկասյան ռեգիոնում էական դերակատար չէ, ռեգիոնալ խաղացող չէ:

Փոխարենը, ՀԱՊԿ հարթակում չկան Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, անմիջական ռեգիոնալ մեծ ու փոքր դերակատարները: Թե՞ Գալուզինը նկատի ունի այն, որ այդ դերակատարների առնվազն մի մասը ներկայացված է ՀԱՊԿ-ում, իհարկե անուղղակի: Օրինակ, Թուրքիան ու Ադրբեջանը ներկայացված են Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ Ղազախստանի ու Կիրգիզիայի միջոցով, իսկ Իրան, օրինակ, ըստ էության՝ Տաջիկստանի միջոցով:

Արդյո՞ք սա նշանակում է, որ Ռուսաստանի համար ՀԱՊԿ ըստ էության փոխել է իր նշանակությունը եւ դադարել է լինել ռազմա-քաղաքական կազմակերպություն, որը Ռուսաստանի հետխորհրդային ազդեցոււթյան գործիք է, այլ այլեւս ավելի շատ դիտվում է ռազմա-քաղաքական հարթակ, որը դե ֆակտո այլեւս ավելի շատ արտահայտում է Եվրասիական անվտանգության նոր ճարտարապետության շուրջ երկկողմ ու բազմակողմ քննարկումների այն խնդիրը, որի շուրջ աշխատելու մասին օրեր առաջ բարձրաձայնեց ՌԴ նախագահ Պուտինը, ըստ էության դիմելով միջազգային դերակատարներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում