Monday, 22 07 2024
Էրդողանի և Ասադի հանդիպումը տեղի կունենա ՌԴ-ում. Daily Sabah
Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը
Ռանչպարում 18-ամյա աղջիկը վեճի ժամանակ դանակով հարվածել է 17-ամյա տղային
Բաքվի «համարձակ քայլը» Երևանի համար կարող է ծուղակ դառնալ
23:30
Հունգարիան և Սլովակիան խորհրդակցություններ են խնդրել Կիևի հետ՝ կապված ռուսական նավթի տարանցման դադարեցման հետ
23:15
Պակիստանում նոր մեղադրանքով երկարաձգել են նախկին վարչապետի կալանքը
Վթար՝ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին․ կան տուժածներ
«Դրիֆտ» և խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում. երիտասարդի մոտ դանակ և գրիչ-ատրճանակ է եղել
ՀՀ ՄԻՊ-ն Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում անցկացրել է խմբային պարապմունքներ
ԲՐԻԿՍ-ը՝ Ալիեւի աշխարհաքաղաքական դերակատարությա՞ն, թե դինաստիական իշխանության ապահովությա՞ն հարթակ
Մինի-հանրաքվե է լինելու. եթե ՔՊ-ն մերժի 50 հազար մարդու առաջարկը, իր քարոզչության առանցքը պիտի փոխի
Ո՞ւր են թռչելու, Ֆիզուլի՞. Կապանից հնարավոր չէ թռիչք կատարել նույնիսկ ՌԴ ամենամոտիկ կետը
Սպանության փորձ՝ Երևանի Արամ Խաչատրյան փողոցում. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
21:40
Իրանն ու Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ են սկսել
Գյումրիում 56-ամյա կնոջը սպանողը հարազատ եղբայրն է եղել
Անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ
Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Իսրայելական զինուժը գնդակոծել է դեպի Գազա ընթացող ՄԱԿ-ի ավտոշարասյունը
Ալիեւը որքա՞ն կվաճառի դժգոհությունը Եվրամիության վրա
20:53
Politico. Կալիֆորնիայի նահանգապետը կարող է դառնալ փոխնախագահ
Լրագրողների հետ քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները
20:40
Իրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին
ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները
20:20
Լիտվան աջակցություն է հայտնել Հայաստանի հետ ԵՄ կապերի ամրապնդմանը
20:10
Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան ներկայացրել են վեցերորդ սերնդի կործանիչի մոդելը
Լրատվական-վերլուծական երեկոյան թղարկում
Չարենցավանում անչափահասների միջև կռվում գործի են դրվել դանակներ, կան վիրավորներ, հայտնաբերվել է զենք
Արարատ լեռան վրա մոլորված լեռնագնացների դիերը հայտնաբերվել են
Այս նախաձեռնությամբ Հայաստանը իր քաղաքակրթական ինքնությունն է հաստատում․ Արման Բաբաջանյան
19:40
Ջորջ Սորոսի որդին աջակցել է Հարիսին

Հայաստանը պետք է դադարի «արդարանալը»

Սպառազինություն ձեռք բերելը եւ պաշտպանության համակարգը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է, Ադրբեջանին արդարացիորեն հիշեցնում է Հայաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցության վերաբերյալ Բաքվի մեղադրանքների: Հիշեցումը իհարկե արդարացի է, սակայն այդուհանդերձ պետք է նկատել, որ Բաքուն պարբերական մեղադրանքներով Երեւանին անընդհատ մղում է արդարանալու, ընդ որում հենց իր ինքնիշխան իրավունքն իրացնելու համար: Կա՞ այդպիսի այլ օրինակ, երբ որեւէ պետություն ստիպված լինի արդարանալ մեկ այլ պետության հետ ռազմա-տեխնիկական գործակցության համար, եթե այդ գործակցությունը միտված չէ ակնառու ագրեսիայի կամ չի ենթադրում միջազգային իրավունքի որեւէ խախտում:

Ադրբեջանը իր պարբերական մեղադրանքներով Հայաստանին մղում է արդարանալ իր իրավունքը իրացնելու համար: Թվում է, թե սա աննշան, ոչ էական հանգամանք է, առավել եւս, որ Հայաստանի փաստարկներն ուժեղ են ու աներեր: Իրականում սակայն, այստեղ կա թաքնված վտանգ, այն իմաստով, որ Երեւանին պարբերաբար ստիպելով արդարանալ մի բանի համար, որը մեր լիակատար իրավունքն է, Ադրբեջանը փորձում է ձեւավորել «նախադեպային միջավայր», երբ Հայաստանի իրավունքն ինքնին դառնում է այսպես ասած «վիճելի-քննարկելի» երեւույթ: Իսկ այդ «միջավայրը» Բաքվին պետք է ամենեւին ոչ լոկ ռազմական տիրույթի համար, այլ Հայաստանի համար ընդհանրապես՝ ինչ տիրույթի են այն վերաբերի: Եթե Երեւանը հարկ է համարում պարբերաբար «արդարանալ», որ զենք գնելը իր իրավունքն է, ապա դա նշանակում է, որ Բաքվի մտացածին, հորինված, կեղծ, մանիպուլյատիվ մեղադրանքները այդուհանդերձ ինչ որ տեղ «նստում» են ինչ որ ականջի:

Սա նշանակում է, որ Երեւանը ինքնին անարդյունավետ է աշխատում այդ «ականջների» տերերի հետ: Պետք է ավելացնել եւ բարձրացնել հենց այդ աշխատանքի արդյունավետությունը, Բաքվի «մեղադրանքներին» ի պատասխան պարբերաբար «ինքնարդարացման» վիճակում հայտնվելու համար: Ավելին, պետք է թերեւս լրջորեն խորհել այդ հարցում նախաձեռնողական ռեժիմի անցնելու մասին, հատկապես, որ այդ առումով Բաքուն լիուլի «ապահովում» է հիմքերը՝ շարունակելով թե բազմամիլիարդ սպառազինության ձեռքբերումը, որի ծավալների ֆոնին Հայաստանի ձեռքբերումները խիստ համեստ են, այլ նաեւ ռազմական կառավարման ագրեսիվ տրամաբանությունը՝ թե զորատեսակների տեղաբաշխման, թե իրականացվող զորավարժությունների առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում