Friday, 19 07 2024
Նորամարգ-Հովտաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը
Տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել են ծառեր
Կրեմլը Լուկաշենկոյին կասկածու՞մ է
Հայրապետյանը և BostonGene-ի թիմը քննարկել են ընկերության հնարավոր ներդրումը կրթության ոլորտում
09:40
Air China ուղիղ չվերթներ կմեկնարկի դեպի Վրաստան
ԱՄՆ-ն հասկանում է՝ բոլոր հնարավոր ու անհնար զիջումներն արդեն արել ենք. Միլլերը նկատի ուներ Բաքվին
09:20
Նավթի գները նվազել են- 18/07/24
09:10
Բայդենին հնարավոր կլինի համոզել, որ թողնի ընտրապայքարը
Ռուսական արգելքը տարածվում է մի քանի արտահանողների վրա. երկար չի տևի
08:50
Բայդենը չի կարող մնալ ընտրապայքարում․ CNN
Սպասվում են տեղումներ
«Կանաչապատում և շրջակա միջավայի պահպանություն» ՀՈԱԿ հրդեհը մեկուսացվել է
Անցած տասնամյակի ընթացքում Ադրբեջանն ավելի շատ է զինվել, քան Հայաստանը. Մակրոնն անդրադարձել է Երևանին ֆրանսիական զենքի մատակարարումներին
Հողմավար բազեները տեղափոխվել են Կենդանաբանական այգի
Մի չկայացած հանդիպման քրոնիկոն. Լոնդոնի մտահոգիչ անհամաձայնությունը
Պահանջել են բացել փակագծերը. Տեղեկություններ կան, որ շարժումը հնարավոր է թայմաութ է վերցնում. «Հրապարակ»
«Սարգիս Կարոլինա»-ի հիմնադիրը «Իմ քայլը» հիմնադրամի նամակ-պահանջով 10մլն դրամի նվիրատվություն է կատարել. «Ժողովուրդ»
Արցախի ներկայացուցչությունում փակ հանդիպում է տեղի ունեցել. ինչ են քննարկել. «Հրապարակ»
«Բարդ ու կարևոր գերատեսչություն եք ղեկավարելու»․ Խաչատուրյանը՝ Պապոյանին
Երևանի կենտրոնում ռուսները ծեծել են իրար
Այրվում են էտի արդյունքում կուտակված ճյուղերը
Շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում
ՀՀ քաղաքացիները կկարողանա՞ն ուզած պահին մեկնել ԵՄ. ազատ ռեժիմի հնարավորությունները
Բաքվի կոնտր-առաջարկը. նախկին ձևաչափերը զրոյացնելու փո՞րձ
Ռուսաստանի տնտեսական շանտաժին պետք է գործնական պատասխան տալ
Ի՞նչ խնդիրներ է լուծելու ԱՄՆ բանակի ներկայացուցիչը Հայաստանի ՊՆ-ում
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է չեխ պաշտոնակցի հետ
Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների հումանիտար խնդիրները
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են խաղաղության գործընթացը
Երևանում 11-ամյա տղան տանիքից ընկել է մեքենայի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Շվեդիայի խորհրդարանը հավանություն է տվել է ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության համաձայնագրին

Շվեդիայի խորհրդարանը հավանություն է տվել է ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության համաձայնագրին (Defense Cooperation Agreement, DCA), որն ամերիկյան կողմին հնարավորություն կտա օգտվել Շվեդիայի ռազմակայաններից։ Այս մասին հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները։

Գրեթե հինգ ժամ տևած քննարկումներից հետո փաստաթղթին կողմ է քվեարկել 266 պատգամավոր, դեմ՝ 37-ը, իսկ մնացած 46 օրենսդիրները բացակայել են նիստից։

Համաձայնագիրը, որն ստորագրվել է Ստոկհոլմի և Վաշինգտոնի կողմից 2023 թվականի դեկտեմբերին, ենթադրում է հնարավորության տրամադրում Միացյալ Նահանգներին՝ օգտվելու Շվեդիայի 17 ռազմակայաններից և զորավարժարաններից, ինչպես նաև թույլ է տալիս ամերիկյան կողմին այնտեղ պահել ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք։

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար Շվեդիայի խորհրդարանը պետք է նաև որոշում կայացնի օրենսդրական փոփոխությունների մասին, որոնք անհրաժեշտ են, որ ամերիկյան զորքերը կարողանան գործել Շվեդիայում: ԱՄՆ զինծառայողները կենթարկվեն ամերիկյան օրենքներին, երբ գտնվելիս լինեն Շվեդիայի տարածքում:

Նորվեգիայի և ԱՄՆ-ի DCA պայմանագրում արված է վերապահություն, որ Նորվեգիան չի ընդունի միջուկային զենքի պահեստավորում կամ դրա կիրառմամբ զորավարժություններ: Ըստ շվեդական Dagens Nyheter թերթի տվյալների՝ շվեդ-ամերիկյան համաձայնագրում նման վերապահություն չկա, բայց Շվեդիան կարող է հրաժարվել որոշակի պաշտպանական նյութեր պահելուց, եթե դա անհրաժեշտ համարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում