Sunday, 21 07 2024
Իսրայելի բանակը հայտարարել է Եմենից թռչող հրթիռ որսալու մասին
Նարեկ Զեյնալյանը՝ անցած նստաշրջանի մասին
14:30
Աճուրդի կհանվի 1953 թվականի Chevrolet Corvette Kindig-It CF1 Roadster-ը
«Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ ՀՀ տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը»
BBC-ի ադրբեջանական ծառայությունը տվել է Ալիեւի պատասխանը
13:50
Երկրաշարժ Ճապոնիայում
Մեր Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական ժողովրդավարությունը աղճատված է, իրական չէ
Չարենցավանում անչափահասները վիճաբանել են․ կան վիրավորներ
Կռվախնձոր ենք դարձել. եթե բռնում ենք մեկի կողմը, մյուսը մեզ ընկալում է թշնամի, որին պետք է պատժել
13:09
Ժամանակն է, որ Ամերիկան ​​տիեզերագնացներ ուղարկի Մարս. Մասկ
Հայաստանը մտնում է «ազատ անկման» ռեժիմի մե՞ջ
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժածներ
12:30
Մոլդովայում ցուրտ սեզոնին բացարձակ աղքատության աճ են կանխատեսել
Կորած ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյան
12:00
Netflix-ի գովազդն աճում է, բաժանորդները՝ նվազում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Բաքուն Երևանին առաջարկում է համաձայնեցնել հարաբերությունների հիմնարար սկզբունքները նախքան լայնամասշտաբ խաղաղության պայմանագիրը. Հիքմեթ Հաջիև
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11:00
Թրամփը մահափորձից հետո առաջին հանրահավաքում ասել է, որ «փամփուշտ է ստացել հանուն ժողովրդավարության»
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ
Վրաստանի դեպքերը ծանր հարված են Հայաստանի համար. կան նաև դրական կողմեր
10:24
Alphabet-ը պատրաստում է իր պատմության մեջ ամենամեծ գործարքը
Աբխազները հասկանում են հայերին հունից հանելու ռիսկերը. ստատուս-քվոն նրանց շահերից է բխում
10:09
Լեհաստանում ռմբապաստարաններ կկառուցվեն
ԱՄՆ-ն փորձում է զսպել Չինաստանին Կովկասում. Վրաստանի հետ ռազմավարական գործակցությունն անընդունելի է
09:45
Tesla-ի Բեռլինի գործարանում 65.000 սուճի բաժակ են գողացել
09:30
Չինաստանը 600 մլն դոլար կներդնի Ղազախստանում անասնաբուծական հաբի մեջ
09:15
Ինչ մականուններ ունեն Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի անդամները
Հայաստանի պաշտպանական գերխնդիրն ու ժամանակի նոր հրամայականը
00:00
Նիգերիայի իշխանությունները տուգանել են Meta-ին 220 մլն դոլարով

Ընկեր Կիմը «կմտնի՞» Սեուլ

Սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկօրյա պետական այցը Հյուսիսային Կորեա: Փհենյանի օդանվանակայանում նրան անձամբ դիմավորել է Կիմ Չեն Ընը: Ըստ տեղեկությունների, Ռուսաստանի նախագահին ուղեկցում են առաջին փոխվարչապետ Մանտուրովը, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներ Բելաուսովը եւ Լավրովը, այլ գերատեսչությունների եւ պետական խոշոր ընկերությունների ղեկավարներ: Պուտինը Հյուսիսային Կորեա է այցելում 2000թ.-ից հետո առաջին անգամ:

Մամուլը հաղորդում է, որ երկու երկրների առաջնորդները նախ կհանդիպեն դեմ առ դեմ, ապա բանակցությունները կշարունակվեն պատվիրակությունների ընդլայնված կազմով, իսկ արդյունքները կամփոփվեն դարձյալ Պուտին-Կիմ Չեն Ըն ձեւաչափով: Վլադիմիր Պուտինը Փհենյան է մեկնել հունիսի 14-ին Ուկրաինայի կարգավորման վերջնագրային առաջարկություններ հնչեցնելուց հետո, որից երկու անց ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինը ՏԱՍՍ պետական գործակալության միջոցով զգուշացրել է, որ կրակի դադերցման հաջորդ առաջարկություններն Ուկրաինայի համար ավելի կոշտ են լինելու:

Միջազգային մամուլում գրեթե մեկ տարի է՝ տեղեկություն է տարածվել, որ Ուկրաինայի հարցը «կարող է կարգավորվել Կորեայի օրինակով»: Կորեան բաժանված է երկու հատված, բայց երկուսն էլ միջազգայնորեն ճանաչված պետություններ են: Հունիսի 14-ին Պուտինը խոսել է Ղրիմը, ամբողջական Դոնբասը, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերը միջազգային պայմանագրով Ռուսաստանի մաս ճանաչելու նախապայմանի մասին:

Ըստ երուույթին, Մոսկվայում վստահ չեն, որ այն, ինչ հնարավոր է Հյուսիսային Կորեայում կընդունվի Դոնբասի, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի բնակչության կողմից: Չկա երաշխիք, որ «նոր ռեգիոնների» բնակչությունը կընդունի ավտորիտար կառավարման մոդելը: Իսկ եթե, պայմանականորեն ասած՝ «Հարավ-արեւելյան Ուկրաինան» պիտի լինի եվրոպական միջին ստանդարտի դեմոկրատական պետություն, ապա արյունալի պատերազմ ի՞նչ իմաստ ունի:

Պուտինի Փհենյան այցից մոտ երկու շաբաթ առաջ Ղազախստանի մայրաքաղաքում էր Կորեայի նախագահը: Դրան հաջորդեց կորեական բաժանարար գծի վրա լարվածություն: Նախ տեղեկություն տարածվեց, որ ընկեր Կիմը հարավի եղբայրներին կենցաղային թափոններով օդապարիկներ է ուղարկում, ապա արձանագրվեց սահմանախախտման եւ փոխհրաձգության միջադեպ: Մինչ ուկրաինական ճգնաժամի բռնկումը տպավորություն կար, որ Կորեական թերակղզու հյուսիսի եւ հարավի միջեւ որոշակի շփումների, լարվածությունը թուլացնելու հնարավորություն կա:

Այդ տպավորությունը գործնական հաստատում չունեցավ: Հյուսիսային Կորեան շարունակում է տարածաշրջանի երկրներին եւ Միացյալ Նահանգներին սպառնալ հրթիռային հարվածներով: Պուտինի Փհենյան այցին նախորդել է Բելառուսի նախագահ Լուկաշենկով, որի ընթացքում նա Մոնղոլիային ներշնչել է, որ Միացյալ Նահանգները «տարածաշրջանում պատերազմ է նյութում»:

Ըստ երեւույթին, Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների երկօրյա բանակցությունները շատ ավելի սկզբունքային նշանակության են, քան երկկողմ հարաբերությունների ամրապնդումը: Խիստ ուշագրավ է չինական մամուլի մի տեղեկությունը, որ այդ ընթացքում պետք է կարգավորվի առեւտրական նավերի Հյուսային Կորեա ազատ մուտքի հարցը: Խոսքը տասնյոթ կիլոմետրանոց գետային անցման մասին է, որ Հյուսիսային Կորեայի իրավազորության ներքո է:

Ռուսաստանյան մամուը Պուտինի Փհենյան այցին ընդառաջ գրել է, որ Ճապոնիան «Ռուսաստանի դեմ Հեռավոր Արեւելքում երկրորդ ճակատ է բացում»: Մանրամասնություններ հայտնի չեն, բայց հյուսիս-կորեական պաշտոնաթերթի համար հեղինակային հոդվածում Ռուսաստանի նախագահը լրջորեն ծանրացել է թերակղզին ճապոնական օկուպացիայից ազատագրելու հարցում խորհրդային բանակի «որոշիչ դերակատարության» վրա: Թվում է, դա քնարական զեղում չէ: Բայց ընկեր Կիմը կհամաձայնի «մտնել» Սեուլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում