Sunday, 21 07 2024
Իսրայելի բանակը հայտարարել է Եմենից թռչող հրթիռ որսալու մասին
Նարեկ Զեյնալյանը՝ անցած նստաշրջանի մասին
14:30
Աճուրդի կհանվի 1953 թվականի Chevrolet Corvette Kindig-It CF1 Roadster-ը
«Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ ՀՀ տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը»
BBC-ի ադրբեջանական ծառայությունը տվել է Ալիեւի պատասխանը
13:50
Երկրաշարժ Ճապոնիայում
Մեր Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական ժողովրդավարությունը աղճատված է, իրական չէ
Չարենցավանում անչափահասները վիճաբանել են․ կան վիրավորներ
Կռվախնձոր ենք դարձել. եթե բռնում ենք մեկի կողմը, մյուսը մեզ ընկալում է թշնամի, որին պետք է պատժել
13:09
Ժամանակն է, որ Ամերիկան ​​տիեզերագնացներ ուղարկի Մարս. Մասկ
Հայաստանը մտնում է «ազատ անկման» ռեժիմի մե՞ջ
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժածներ
12:30
Մոլդովայում ցուրտ սեզոնին բացարձակ աղքատության աճ են կանխատեսել
Կորած ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյան
12:00
Netflix-ի գովազդն աճում է, բաժանորդները՝ նվազում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Բաքուն Երևանին առաջարկում է համաձայնեցնել հարաբերությունների հիմնարար սկզբունքները նախքան լայնամասշտաբ խաղաղության պայմանագիրը. Հիքմեթ Հաջիև
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11:00
Թրամփը մահափորձից հետո առաջին հանրահավաքում ասել է, որ «փամփուշտ է ստացել հանուն ժողովրդավարության»
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ
Վրաստանի դեպքերը ծանր հարված են Հայաստանի համար. կան նաև դրական կողմեր
10:24
Alphabet-ը պատրաստում է իր պատմության մեջ ամենամեծ գործարքը
Աբխազները հասկանում են հայերին հունից հանելու ռիսկերը. ստատուս-քվոն նրանց շահերից է բխում
10:09
Լեհաստանում ռմբապաստարաններ կկառուցվեն
ԱՄՆ-ն փորձում է զսպել Չինաստանին Կովկասում. Վրաստանի հետ ռազմավարական գործակցությունն անընդունելի է
09:45
Tesla-ի Բեռլինի գործարանում 65.000 սուճի բաժակ են գողացել
09:30
Չինաստանը 600 մլն դոլար կներդնի Ղազախստանում անասնաբուծական հաբի մեջ
09:15
Ինչ մականուններ ունեն Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի անդամները
Հայաստանի պաշտպանական գերխնդիրն ու ժամանակի նոր հրամայականը
00:00
Նիգերիայի իշխանությունները տուգանել են Meta-ին 220 մլն դոլարով

Պուտինը եւ ՆԱՏՕ-ն չեն «թաղվի» «ու՞մ մահն է գուժում զանգը

Միացյալ Նահանգները կանի ամեն ինչ, որպեսզի Հյուսիսային Կորեան եւ Իրանը դադարեցնեն Ռուսաստանին սպառազինությունների մատակարարումը, «ՆԱՏՕ»-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո մամուլին ասել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը եւ ավելացրել, որ եթե Ռուսաստանի նախագահ Պուտինը հույս ունի, որ «կթաղի» Ուկրաինան կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից որեւէ մեկին, ապա «նա սխալվում է»:

Միացյալ Նահանգների պետքարտուղարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հանդիպել է, երբ Ռուսաստանը եւ Հյուսիսային Կորեան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրել, իսկ համանման փաստաթղթի քննարկումն Իրանի հետ դադարեցված է: Օրերս Թեհրան է այցելել ՌԴ նախագահի օգնական Լեւիտինը, Մոսկվայում հույս ունեն, որ նախագահական ընտրություններից հետո բանակցությունները կվերսկսվեն:

Բլինքենն անոնսավորել է, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովում դաշինքի անդամ քսան, գուցե ավելի մեծ թվով երկրներ Ուկրաինայի հետ անվտանգության երկկողմ համաձայնագիր կստորագրեն: Միացյալ Նահանգները նման պայմանագիր արդեն իսկ ստորագրել է: Ընդ որում՝ տասնամյա ժամկետով: ՆԱՏՕ-ի անդամ ո՞ր երկրները փաստացի կդառնան ռուս-ուկրաինական պատերազմի կողմ: Թուրքիան կմիանա՞ հակառուսաստանյան ռազմական դաշինքին:

Տերեւաբանությունները, նրանց տեսակետն արտահայտող լրատվամիջոցները ոչ մի կերպ չեն անդրադարձել հունիսի 18-ին Թուրքիայի նախագահի եւ Հայաստանի միջեւ կայացած հեռախոսազրույցին: «Թուրան» գործակալությունը, մինչդեռ, բառ առ բառ փոխանցել է Էրդողանի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրությունը: Անգամ այն հատվածը, որտեղ ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահին շնորհավորել է մուսուլմանական «Գուրբան բայրամի» տոնի, առթիվ, ինչին Էրդողանը պատասխանել է Քրիստոսի պայծառակերպության գալիք տոնի առթիվ շնորհավորանքով:

Այս ֆոնին Բաքվի իշխանական կայքը հրապարակել է Ադրբեջանում «Ուկրաինայի արտակարգ» եւ լիզոր դեսպան Յուրի Գուսեւի հեղինակային հոդվածը, որտեղ նա ասում է, որ «Խաղաղության խորհրդաժողովի ամփոփոիչ փաստաթուղթն ստորագրած երկրները կազմավորում են աշխատանքային խումբ՝ կարգավորման սկզբունքներն ամբողջացնելու համար». Նա Ադրբեջանին հորդորել է միանալ կոմյունիկեին եւ մասնակցել երկրորդ խորհրդաժողովին, որ «կգումարվի մինչեւ տարեվերջ»:

Ադրբեջանը երկու անգամ մերժել է «Խաղաղության խորհրդաժողովին» մասնակցության հրավերը: Երրորդ առաջարկի հրապարակայնացումը արդկո՞ք վկայություն չէ, որ պաշտոնական Բաքուն, այսպես ասած՝ «կամուկացի մեջ է»։ Վլադիմիր Պուտինի Փհենյան այցն աշխարհաքաղաքական խոր ենթատեքստ ունի։ Խնդիրն այլեւս հետխորհրդային տարածքի «անվտանգային ներկալումը» չէ, այլ՝ եվրասիական ռազմա-քաղաքական բլոկի ձեւավորումը։ Իլհամ Ալիեւի ներկայիս կեցվածքը Բաքվում COP29 խորհրդաժողովի կազմակերպման կարող է խնդիրներ հարուցել։

Ադրբեջանը վերջերս Իրանի հետ համատեղ զորավարժություններ է անցկացրել, Բաքու է այցելել Չինաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պատվիրակություն։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը բոլորովին վերջերս այցելել է Պակիստան։ Եվրոպական երկրներից Ադրբեջանի ռազմա-տեխնիկական գործընկեր է Սերբիան, որի հարաբերությունները Արեւմուտքի հետ, մեղմ ասած, թողնում են ցանկանալ ավելի լավը։ Եւ հենց Սերբիայի նախագահը է չարագուշակություն արել, որ առաջիկա երեք-չորս ամիսներին «երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունը չափազանց մեծ է»։

Շատ հնարավոր եւ միանգամայն իրատեսական է «որ ոչ Պուտինը» «կթաղի» «ՆԱՏՕ-ին» «ոչ վերջինս՝ Պուտինին։» Բայց եթե դիմակայությունը հատի կուլմինացիոն կետը, ոչ միայն «Ուկրաինան», այլեւ «Արեւելյան Եվրոպան», «Մերձավոր Արեւելքը», «Կենտրոնական Ասիան» եւ «Հեռավոր Արեւելքը» կարող են վերածվել պատերազմի թատերաբեմի, եւ տասնյակ երկրներ ու ժողովուրդներ կկանգնեն «թաված լինելու» իրական սպառնալիքի առաջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում