Sunday, 21 07 2024
Նարեկ Զեյնալյանը՝ անցած նստաշրջանի մասին
14:30
Աճուրդի կհանվի 1953 թվականի Chevrolet Corvette Kindig-It CF1 Roadster-ը
«Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ ՀՀ տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը»
BBC-ի ադրբեջանական ծառայությունը տվել է Ալիեւի պատասխանը
13:50
Երկրաշարժ Ճապոնիայում
Մեր Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական ժողովրդավարությունը աղճատված է, իրական չէ
Չարենցավանում անչափահասները վիճաբանել են․ կան վիրավորներ
Կռվախնձոր ենք դարձել. եթե բռնում ենք մեկի կողմը, մյուսը մեզ ընկալում է թշնամի, որին պետք է պատժել
13:09
Ժամանակն է, որ Ամերիկան ​​տիեզերագնացներ ուղարկի Մարս. Մասկ
Հայաստանը մտնում է «ազատ անկման» ռեժիմի մե՞ջ
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժածներ
12:30
Մոլդովայում ցուրտ սեզոնին բացարձակ աղքատության աճ են կանխատեսել
Կորած ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյան
12:00
Netflix-ի գովազդն աճում է, բաժանորդները՝ նվազում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Բաքուն Երևանին առաջարկում է համաձայնեցնել հարաբերությունների հիմնարար սկզբունքները նախքան լայնամասշտաբ խաղաղության պայմանագիրը. Հիքմեթ Հաջիև
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11:00
Թրամփը մահափորձից հետո առաջին հանրահավաքում ասել է, որ «փամփուշտ է ստացել հանուն ժողովրդավարության»
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ
Վրաստանի դեպքերը ծանր հարված են Հայաստանի համար. կան նաև դրական կողմեր
10:24
Alphabet-ը պատրաստում է իր պատմության մեջ ամենամեծ գործարքը
Աբխազները հասկանում են հայերին հունից հանելու ռիսկերը. ստատուս-քվոն նրանց շահերից է բխում
10:09
Լեհաստանում ռմբապաստարաններ կկառուցվեն
ԱՄՆ-ն փորձում է զսպել Չինաստանին Կովկասում. Վրաստանի հետ ռազմավարական գործակցությունն անընդունելի է
09:45
Tesla-ի Բեռլինի գործարանում 65.000 սուճի բաժակ են գողացել
09:30
Չինաստանը 600 մլն դոլար կներդնի Ղազախստանում անասնաբուծական հաբի մեջ
09:15
Ինչ մականուններ ունեն Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի անդամները
Հայաստանի պաշտպանական գերխնդիրն ու ժամանակի նոր հրամայականը
00:00
Նիգերիայի իշխանությունները տուգանել են Meta-ին 220 մլն դոլարով
23:45
Հռոմում ֆլեշմոբ է տեղի ունեցել Կիևին զենք մատակարարելու դեմ

Հայաստանի ԱԳՆ ուշագրավ պատասխանը Բաքվին

Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել է հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցության առնչությամբ Բաքվից հնչող մեղադրանքներին, թե այդ գործակցությունը ռեգիոնն ապակայունացնող հանգամանք է: Երեւանը հիշեցնում է Բաքվին Հայաստանի սուվերեն իրավունքի մասին, նշելով նաեւ, որ Հայաստանը ոչ մի հավակնություն չունի որեւէ երկրի տարածքային ամբողջության նկատմամբ: Հայաստանի ԱԳՆ հայտարարության առումով հատկապես ուշադրության է արժանի այն, որ Երեւանը «կոչ է անում» Ադրբեջանին դադարեցնել Հայաստանի հանրապետության 30 գյուղերի կենսական տարածքների օկուպացիան: Այստեղ ուշադրության արժանին երկու հանգամանք է՝ նվազագույնը:

Նախ, խոսքը վերաբերում է ՀՀ տարածքի օկուպացիային եւ այդ պարագայում պետք է լինի ոչ թե այն դադարեցնելու կոչ, այլ՝ պահանջ: «Կոչ» ձեւակերպումը համարժեք կլինի միջազգային կառույցների, միջնորդ երկրների կամ ձեւաչափերի պարագայում, որովհետեւ այն որոշակիորեն պարունակում է չեզոքության տոնայնություն: Մինչդեռ, երբ խոսքը սեփական երկրի տարածքի օկուպացիայի մասին է, ապա այդ պարագայում համարժեք կարող է լինել պահանջը: Հայաստանը պետք է պահանջի դադարեցնել օկուպացիան: Բաքուն, օրինակ, հայտարարում է, թե Հայաստանը 4 գյուղեր վերադարձրել է ոչ թե իրենց կոչով, այլ՝ «պահանջով»: Իհարկե, որեւէ պատրանք չկա, որ Բաքուն կատարելու է Հայաստանի պահանջը՝ ուժերի բալանսն է որոշիչը, ոչ թե ձեւակերպումները:

Բայց, ձեւակերպումները կարեւոր են «քաղաքական թղթապանակների» կազմման համար, քաղաքական մթնոլորտի եւ մտայնության ձեւավորման համար: Մյուս հանգամանքը, որ արժանի է ուշադրության, ինքնին Հայաստանի հիշեցումն է: Երեւանը հիշեցնելով 30 գյուղերի կենսական տարածքների մասին, Բաքվին «խոստու՞մ» է հիշեցնում, թե՞ պարզապես ակնարկում, որ իրավիճակը դեպի լարվածություն տանելու դեպքում Հայաստանը կդնի այդ 30 գյուղերի կենսական տարածքների խնդիրը: Ընդ որում, Հայաստանի ԱԳՆ այդ ձեւակերպումը հնչում է Հայաստանի վարչապետի սյունիքյան այցի ընթացքում արած այն հայտարարության ֆոնին, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում կարող է լինել հանրաքվեի անհրաժեշտություն՝ տարածքային փոխանակման համար:

Այս ամենով հանդերձ, ՀՀ ԱԳՆ հայտարարության մեխը թերեւս այն է, որ Երեւանը բարձրաձայնում է նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք Կլիմայի գագաթնաժողովից հետո Բաքվի հնարավոր ագրեսիայի ռիսկերի մասին, ղում անելով ինչ որ վերլուծական կենտրոնների եւ արձանագրելով, որ նրանք գուցե իրավացի են՝ Բաքուն վիժեցնելու է խաղաղության գործընթացն ու մտածի նոյեմբերից հետո նոր ագրեսիայի մասին: Երեւանը կանխարգելի՞չ հայտարարություն է անում, փորձելով մինչեւ նոյեմբեր ձեւավորել մի «գիծ», որի միջոցով կփորձի հնարավորինս հակակշռել Ադրբեջանի ուժային շանտաժը, որով Բաքուն կարող է փորձել մինչեւ նոյեմբեր Երեւանին պարտադրել առնվազն մի փաստաթուղթ, եթե ոչ ամբողջական խաղաղության պայմանագիր, որը կդարձնի 2025 թվականին շանտաժն ավելացնելու հիմք:

Ընդ որում, հատկանշական է, որ Երեւանն ԱԳՆ մակարդակով այդ շեշտադրումներն անում է մի քանի օր անց այն հայտարարությունից, որ Ազատություն ռադիոկայանի եթերում արեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը, ասելով, թե Բաքուն ու Երեւանը միմյանց հետ բավականին լավ խոսում են ուղիղ: Հայաստանի ԱԳՆ արձագանքը մեղմ ասած դժվար է համարել «լավ խոսելու» մասին, եթե իհարկե այդ հայտարարությունն «ազնիվ խոսք» է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում