Sunday, 21 07 2024
Նարեկ Զեյնալյանը՝ անցած նստաշրջանի մասին
14:30
Աճուրդի կհանվի 1953 թվականի Chevrolet Corvette Kindig-It CF1 Roadster-ը
«Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ ՀՀ տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը»
BBC-ի ադրբեջանական ծառայությունը տվել է Ալիեւի պատասխանը
13:50
Երկրաշարժ Ճապոնիայում
Մեր Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական ժողովրդավարությունը աղճատված է, իրական չէ
Չարենցավանում անչափահասները վիճաբանել են․ կան վիրավորներ
Կռվախնձոր ենք դարձել. եթե բռնում ենք մեկի կողմը, մյուսը մեզ ընկալում է թշնամի, որին պետք է պատժել
13:09
Ժամանակն է, որ Ամերիկան ​​տիեզերագնացներ ուղարկի Մարս. Մասկ
Հայաստանը մտնում է «ազատ անկման» ռեժիմի մե՞ջ
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժածներ
12:30
Մոլդովայում ցուրտ սեզոնին բացարձակ աղքատության աճ են կանխատեսել
Կորած ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյան
12:00
Netflix-ի գովազդն աճում է, բաժանորդները՝ նվազում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Բաքուն Երևանին առաջարկում է համաձայնեցնել հարաբերությունների հիմնարար սկզբունքները նախքան լայնամասշտաբ խաղաղության պայմանագիրը. Հիքմեթ Հաջիև
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11:00
Թրամփը մահափորձից հետո առաջին հանրահավաքում ասել է, որ «փամփուշտ է ստացել հանուն ժողովրդավարության»
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ
Վրաստանի դեպքերը ծանր հարված են Հայաստանի համար. կան նաև դրական կողմեր
10:24
Alphabet-ը պատրաստում է իր պատմության մեջ ամենամեծ գործարքը
Աբխազները հասկանում են հայերին հունից հանելու ռիսկերը. ստատուս-քվոն նրանց շահերից է բխում
10:09
Լեհաստանում ռմբապաստարաններ կկառուցվեն
ԱՄՆ-ն փորձում է զսպել Չինաստանին Կովկասում. Վրաստանի հետ ռազմավարական գործակցությունն անընդունելի է
09:45
Tesla-ի Բեռլինի գործարանում 65.000 սուճի բաժակ են գողացել
09:30
Չինաստանը 600 մլն դոլար կներդնի Ղազախստանում անասնաբուծական հաբի մեջ
09:15
Ինչ մականուններ ունեն Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի անդամները
Հայաստանի պաշտպանական գերխնդիրն ու ժամանակի նոր հրամայականը
00:00
Նիգերիայի իշխանությունները տուգանել են Meta-ին 220 մլն դոլարով
23:45
Հռոմում ֆլեշմոբ է տեղի ունեցել Կիևին զենք մատակարարելու դեմ

Մոսկվան Հայաստանի իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը բացառում է այլընտրանքը եվրաինտեգրման հանրաքվեին հանրային լայն աջակցության ապոհովումն է

«Տավուշը հանուն հայրենքի» շարժման առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը կրկին Ազգային ժողովի մոտ է հավաքել համակիրներին: Դատելով նրանից, որ այս անգամ հոգեւորականի շուրջ հավաքվել է չորս հազարից պակաս մարդ, տեւական պաուզայից առաջ դա նրա վերջին մարդաշատ ակցիան է,-գրում է ռուսաստանյան հեղինակավոր թերթերից մեկը եւ անմիջապես հավելում, որ «ուժայիններն սկսել են հետապնդել նրա համակիրներին եւ լուրջ դիմադրության չեն հանդիպում»:

Թե որքան սրված է «սրբազանյան շարժման» նկատմամբ Մոսկվայի ուշադրությունը, վկայում է հանգամանքը, որ լրատվամիջոցը քաղաքական գնահատական է տալիս ընդդիմության օրակարգով Ազգային ժողովի նիստի ձախողմանը եւ արձանագրում, որ պատճառը ոչ միայն ՔՊ-ականների բոյկոտն է, այլեւ հակափաշինյանական ճամբարի անմիաբանությունը. «Վարչապետի դեմ վճռական ճակատամարտը բաց է թողել պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Ես չկարողացա այսօր ֆիզիկապես ներկա գտնվել նիստին, թեեւ իմ գրանցումը ոչինչ չէր փոխի,» – նրան մեջբերել է ռուսաստանյան լրատվամիջոցը:

Այս հրապարակման ամենաուշագրավ արձանագրումն այն է, որ մոսկովյան հեղինակը հունիսի 12-ի հավաքն անվանում է «Ազգային ժողովի գրոհ»,-ինչից հասկացվում է, որ այդ օրվա հետ հույսեր, այնուամենանիվ, Ռուսաստանը կապել է կամ կազմակերպիչներն այնպես են ներկայացրել, որ Մոսկվայում ավելի սուր իրավիճակի են սպասել, որովհետեւ հրապարակման հեղինակն ընդգծում է, որ «Ազգային ժողովի անհաջող գրոհից հետո ընդդիմության վիճակն, իրոք, աննախանձելի է,»:

Այս փաստագրմանը անմիջապես հետևում է դիտարկումը, որ «երկրից փախուսռի է դիմել Գալստանյանի աջակիցներից Սուրեն Պետրոսյանը, որին Ազգային ժողովի գրոհից առաջ Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել եւ շուրջ մեկ օր «պրոֆիլակտիկ մշակման» ենթարկել». Մինչ այդ ձերբակալվել են «Արթուր եղբայրներ» խմբավորման երկու անդամներ՝ Արթուր եւ Արտակ Սարգսյանները, որ «կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ»:

Դիտարժան է, որ «ցրված» դրվագներից հետո հեղինակն անցնում է Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցին, մարզ, որ ռուսաստանցի հեղինակն անվանում է «առանցքային» եւ մեջբերում Հայաստանի վարչապետի այս միտքը. «Առայժմ վերականգնվում են Խորհրդային Միության ժամանակ (Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ) գոյություն ունեցած սահմանները. Բացառված չէ, որ կգա պահ, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը կհասնեն նոր պայմանավորվածությունների. Ինչ-որ պահի Երեւանը եւ Բաքուն կարող են քննարկել այն հարցը, որ 100 քմ. մենք ենք զիջում, 100 քմ,՝ իրենք: Բայց դա պետք է արվի հանրաքվեի միջոցով»:

Ի վերջում, հեղինակը «փորձում է հասկանալ», ՝ Բագրատ Գալստանյանի առաջնորդությամբ շարժումը վերջնականապես մարե՞լ է, թե՞ հեռանկար ունի եւ կարեւորում, որ նա «պատրաստվում է շրջայցի։» Իսկ նպատակային եզրահանգում անելու համար վկայակոչում է հայ քաղաքագետի դիտարկումը, որ «Փաշինյանի կառավարության վարկանիշը ցածր է, իսկ մարդիկ (հայ-ադրբեջանական սահմանի) դելիմիտացիայով հիացած չեն։»

Եզրակացնելով, որ ընդդիմության «մարդահավաքը» կենտրոնանալու է Սյունիքի մարզում եւ շեշտը դրվելու է «դելիմիտացիայով չհիացածների» վրա։ Իսկ որ Սյունիքը անվանվում է «առանցքային մարզ», արդեն իսկ շատ բան կամ ամեն ինչ է ասում։ «Ներկայացնել կողմերի տեսակետը, եզրակացությունը թողնել ընթերցողին» – լրագրության ոսկե կանոնը է, որ այս դեպքում խախտված է։ Մոսկվան Հայաստանի իշխանություն-ընդդիմություն երկխոսության տարբերակը նույնիսկ չի դիտարկում։ Իսկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման իշխանափոխության հասնելու ռեսուրսները խիստ անբավարար են։ Ըստ երեւույթի, հաշվարկը հակափաշինյանական ավելի լայն եւ, մանավանդ, հանրային հեղինակություն վայելող կոնսոլիդացիա ապահովելն է։ Ինստիտուցիոնալ այլընտրանքը եվրաինտեգրման հարցով հանրաքվեին աջակցության ապահովումն է։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում