Monday, 22 07 2024
45 օրում՝ 50 հազ. ստորագրություն. բեկումնային որոշման առջև ենք
00:15
Վենետիկի զբոսաշրջության տուրքը միլիոններ է ապահովել քաղաքի համար
Էրդողանի և Ասադի հանդիպումը տեղի կունենա ՌԴ-ում. Daily Sabah
Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը
Ռանչպարում 18-ամյա աղջիկը վեճի ժամանակ դանակով հարվածել է 17-ամյա տղային
Բաքվի «համարձակ քայլը» Երևանի համար կարող է ծուղակ դառնալ
23:30
Հունգարիան և Սլովակիան խորհրդակցություններ են խնդրել Կիևի հետ՝ կապված ռուսական նավթի տարանցման դադարեցման հետ
23:15
Պակիստանում նոր մեղադրանքով երկարաձգել են նախկին վարչապետի կալանքը
Վթար՝ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին․ կան տուժածներ
«Դրիֆտ» և խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում. երիտասարդի մոտ դանակ և գրիչ-ատրճանակ է եղել
ՀՀ ՄԻՊ-ն Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում անցկացրել է խմբային պարապմունքներ
ԲՐԻԿՍ-ը՝ Ալիեւի աշխարհաքաղաքական դերակատարությա՞ն, թե դինաստիական իշխանության ապահովությա՞ն հարթակ
Մինի-հանրաքվե է լինելու. եթե ՔՊ-ն մերժի 50 հազար մարդու առաջարկը, իր քարոզչության առանցքը պիտի փոխի
Ո՞ւր են թռչելու, Ֆիզուլի՞. Կապանից հնարավոր չէ թռիչք կատարել նույնիսկ ՌԴ ամենամոտիկ կետը
Սպանության փորձ՝ Երևանի Արամ Խաչատրյան փողոցում. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
21:40
Իրանն ու Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ են սկսել
Գյումրիում 56-ամյա կնոջը սպանողը հարազատ եղբայրն է եղել
Անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ
Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Իսրայելական զինուժը գնդակոծել է դեպի Գազա ընթացող ՄԱԿ-ի ավտոշարասյունը
Ալիեւը որքա՞ն կվաճառի դժգոհությունը Եվրամիության վրա
20:53
Politico. Կալիֆորնիայի նահանգապետը կարող է դառնալ փոխնախագահ
Լրագրողների հետ քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները
20:40
Իրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին
ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները
20:20
Լիտվան աջակցություն է հայտնել Հայաստանի հետ ԵՄ կապերի ամրապնդմանը
20:10
Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան ներկայացրել են վեցերորդ սերնդի կործանիչի մոդելը
Լրատվական-վերլուծական երեկոյան թղարկում
Չարենցավանում անչափահասների միջև կռվում գործի են դրվել դանակներ, կան վիրավորներ, հայտնաբերվել է զենք
Արարատ լեռան վրա մոլորված լեռնագնացների դիերը հայտնաբերվել են

Ինչի՞ մասին էր Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը

Հունիսի 18-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Էրդողանի միջեւ: Ըստ Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության, քննարկվել են հայ-թուրքական կարգավորմանը, նաեւ ռեգիոնալ ու միջազգային օրակարգին առնչվող հարցեր: «Առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ», ասված է հաղորդագրության մեջ: Եթե առաջնորդները ունեն առանց նախապայմանի հարաբերություն կարգավորելու կամք, հարց է առաջանում, թե այդ դեպքում ի՞նչն է խոչընդոտում այդ կամքի իրագործմանը: 2022 թվականի հուլիսին Հայաստանն ու Թուրքիան հատուկ բանագնացների հանդիպմանը պայմանավորվել են, որ բացվելու է սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար, նաեւ վերականգնվելու են ուղիղ ավիաբեռնափոխադրումները:

Բայց, առ այսօր չի իրականացված այդ պայմանավորվածություններից որեւէ մեկը, եւ սա վկայում է, որ առանց նախապայմանի հարաբերություն կարգավորելու կամքի մասին հավաստիացումները պարզապես «արարողակարգ» են: Ընդ որում կասկածից վեր է, որ նախապայման առաջ քաշողը Թուրքիան է, քանի որ Հայաստանը գործնականում չունի նախապայմանի մոտիվ: Թե որոնք են նախապայմանները թուրքական կողմից, պարզ լսելի եւ տեսանելի է Ադրբեջանի վարքագծից: Ադրբեջանական կողմն է իր վրա վերցրել թուրքական նախապայմանների հիմնական «տրանսլյատորի» դերը:

Ըստ կառավարության հաղորդագրության, «առաջնորդներն ընդգծել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակականության կարևորությունը և վերահաստատել են մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները»: Սա ձեւակերպում է, որը թերեւս պարզապես հաստատում է, որ հայ-թուրքական կարգավորման «երկինքը» առանց նախապայմանի չէ եւ Թուրքիայի համար այդ կարգավորման գործընթացը ավելի ընդգրկուն հարցերում խաղարկվող հանգամանք է: «Առաջնորդները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակական երկխոսությունը», արձանագրում է Հայաստանի կառավարությունը:

Երկխոսությունն անշուշտ կարեւոր է, թեեւ շատ կարեւոր է, որ այն ունենա արդյունք՝ ընդ որում հենց առանց նախապայմանի արդյունք: Ներկայումս դա իրատեսական չէ եւ դա բավականին ակնառու է: Սա երկխոսությունը դադարեցնելու պատճառ չէ, բայց նաեւ ազդանշան է, որ երկխոսությունը պետք է շարունակել իրողությունների սառը գնահատմամբ: Բնական է, որ առաջանում է հարց, այդ դեպքում ինչի՞ մասին էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակի այդ հեռախոսազրույցը: Նախ, իհարկե հարկ է արձանագրել, որ այն բոլորովին առաջինը չէր եւ խոշոր հաշվով նախորդ զրույցներըցույց են տվել, որ դրանք ամենեւին չեն նշանակում շրջադարձային հանգրվաններ:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշեցի օրեր առաջ, պետք է ուշադրության արժանացնել «խաչաձեւ» շփումները այն բանից հետո, երբ Ռուսաստան էր այցելել Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ու հանդիպել մի շարք բարձրաստիճանների, այդ թվում Պուտինի հետ: Դրրանից հետո՝ Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցերով ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչը մեկնել է Իրան եւ հանդիպել այդ երկրի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ, իսկ Ֆիդանը հեռախոսազրույց ունեցել Բայրամովի հետ: Զուգահեռ, վերջին շաբաթվա ընթացքում բավականին ինտենսիվ էր  ԱՄՆ աշխատանքը Հայաստանի ուղղությամբ: Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը թերեւս այդ ռեգիոնալ «մաքոքի» արդյունք է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում