Saturday, 20 07 2024
Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին
Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները
Թուրքիան կարող է իր զինված ուժերը տեղակայել Սոմալիում 2 տարի ժամկետով
18:45
Չինաստանում կամրջի փլուզման հետևանքով 12 մարդ է զոհվել
18:30
Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել
«Մենք ականատես ենք լինում Հարավային Կովկասում պատմական վերափոխումների»․ Ալիև
COP 29-ի ադրբեջանական նախաձեռնությունը հարցականի տակ է
Գեղամա լեռների գոհարը
ԱՄՆ-ի ակտիվացումը սահմանափակում է Թուրքիայի հնարավորությունները «Զանգեզուրի միջանցքի» հարցում
Քննարկվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը
Փաշինյանը կոնտր-քայլ է անում. հանրաքվեի հետաձգումը արտաքին ուղերձ ունի
Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում
Հայաստանի դեսպանը Տրամպի նախագահական «շնորհանդեսին»
Կոտայքի մարզում 2 տարբեր խմբավորումներ հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա. բաժնի պետն ու բաժանմունքի պետը տեղափոխվել են հիվանդանոց
Դեսպան Մկրտչյանը Տասոս Ձիկասի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված նախաձեռնություններ
NASA-ի մարսագնացը Մարսի վրա մաքուր ծծմբի բյուրեղներ է հայտնաբերել
16:00
Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան
15:45
ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր
Բերման է ենթարկվել «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը․ նա զինված է եղել
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի
15:00
Իրանն ավելի մոտ է քան երբևէ միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Նովոսիբիրսկում 22-ամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել
14:15
Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը
Նոր ԱԷԿ-ի առաջարկներ ունենք ԱՄՆ-ից և ՌԴ-ից. ՉԺՀ-ի և Հվ. Կորեայի հետ քննարկումը սաղմնային փուլում է
13:50
Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից
Իրանը «Հյուսիս-Հարավ»-ը դիտում է ԵՄ-ին կապվելու ուղի. Երևանը պետք է խորացնի իր հանդեպ վստահությունը
13:30
Իլոն Մասկն առաջարկում է ԱՄՆ նախագահի թեկնածուների համար տարիքային վերին շեմ սահմանել
Ի Վիճակի ենք շատ ավելի ճկուն խաղացող լինել այս բարդ իրավիճակում. անլրջությունը թույլ չի տալիս
13:09
Բրիտանական ընկերություններից մեկը հայտնել է Եմենի ափերի մոտ գրանցված միջադեպի մասին

Ադրբեջանական «ճամփաբաժանի» սպառնալիքը

Ուկրաինայի Խաղաղության խորհրդաժողովին Ադրբեջանի բացակայությունը, երեւում է, Բաքվում ներքաղաքական լուրջ քննարկումների տեղիք է տվել: Միլլի մեջլիսի «հաստիքային» պատմավոր, արտաքին հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի կոմիտեի անդամ Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով «դա չի անդրադառնա Ուկրաինայի եւ Ադրբեջանի հարաբերություններին, որովհետեւ այն գործնական չէր»: Մուսաբեկովը հիշեցրել է, որ Ադրբեջանը մասնակցել է Ուկրաինայի տնտեսական վերականգնման հարցերով Բեռլինի կազմակերպած միջոցառմանը:

«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հացրազրույցում Քաղաքական մենեջմենթի ինստիտուտի տնօրեն Ազեր Գասիմլին հստակ սահմանել է, որ Բաքվի որոշումը «պայմանավորված է Մոսկվայի ազդեցությամբ»:

Նա արձանագրել է իրողությունը, որ Ադրբեջանն «այլեւս ավտորիտար ակումբի անդամ է». Գասիմլին համարում է, որ «տեսանելի ապագայում աշխարհը բաժանվելու է դեմոկրատների եւ ավտորիտարների ճամբարի, ինչը կանխորոշելու է երկրների ապագան». Նա համարում է, որ Իլհամ Ալիեւի «ընտրությունը հեռանկարային չէ, պայմանավորված է նաեւ անձնական հանգամանքներով»:

1920թ. գարնանն Անդրկովկասի խորհրդայնացումն սկսվել է Բաքվից, ինչը ռուս-հայկական պատերազմի, Հայաստանից Նախիջեւանի, Լեռնային Ղարաբաղի եւ Զանգեզուրի գավառի մի զգալի հատվածի օտարման պատճառ է դարձել: Այդ էքսպանսիան ավարտին է հասել 1921թ. փետրվարին՝ Վրաստանում:

Ալիեւի ընտրությամբ է, թերեւս, պայմանավորված Վրաստանի ներքաղաքական իրավիճակը Վրացի մի շարք փորձագետներ արդեն իսկ կասկածում են, որ աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները չեն լինի ազատ, արդար եւ թափանցիկ: Այդ դեպքում դիմակայությունն անխուսափելի կլինեն: Այս թրենդի մեջ է, կարծես, նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը: «Նեզավիսիմայա գազետա»-ի համար մեկբանելով իրավիճակը, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կանխատեսել է իրավիճակ, երբ Սյունիքում «սահմանազատման շուրջ բողոքներն ավելի ուժեղ կլինեն»:

Նա ասել է «Փաշինյանի կառավարության վարկանիշը մնում է ցածր», եւ մարդիկ դելիմիտացիայով հիացած չեն։ «Շատ հավանական է, որ Հայաստանի ընդդիմությունը «սրացման» հաջորդ փորձն անի Վրաստանի խորհրդարանական ընտրությունների մրցապայքարին զուգահեռ։ Մինչ այդ Ադրբեջանում կարող են անցկացվել խորհրդարանի արտահերթ ընտրություններ։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինն Արեւմուտքին մեղադրել է Հայաստանը «խլացդարմի վերածելու փորձի» մեջ, ինչից ուղղակիորեն հետեւում է, որ Մոսկվան Բաքվի արդեն իսկ «նվաճած հարթակն» օգտագործելու է, որպեսզի Վրաստանում առկա ստատուս-քվոն պահպանվի, իսկ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա։

«Նեզավիսիմայա գազետա,»-ն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել Բագրատ Գալստանյանի այն հայտարարության վրա, որ խորհրդարանական ընդդմիությունը «մանդատներից կհրաժարվի, երբ դա սկզբունքային նշանակություն կունենա,»: Խոսքը քաղաքական ճգնաժամ հասունացնելու, ԱԺ-ն անգործունակ դարձնելու եւ այդ «հիմնավորմամբ» Փաշինյանին հրաժարական պարտադրելու մասին է:

Չափազանց չարագուշակ հեռանկար է: Իսկ գուցե Թուրքիան կանխի՞: Հունիսի 18-ին ո՞րն է եղել Թուրքիայի նախագահ Էրդոաղանի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի բուն թեման: Կողմերն առարկայական քննարկելիք ունե՞ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում