Saturday, 20 07 2024
20:15
Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել
20:00
Պենտագոնը գնահատել է Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամում դադարեցնելու հնարավորությունը
19:45
Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է
Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին
Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները
Թուրքիան կարող է իր զինված ուժերը տեղակայել Սոմալիում 2 տարի ժամկետով
18:45
Չինաստանում կամրջի փլուզման հետևանքով 12 մարդ է զոհվել
18:30
Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել
«Մենք ականատես ենք լինում Հարավային Կովկասում պատմական վերափոխումների»․ Ալիև
COP 29-ի ադրբեջանական նախաձեռնությունը հարցականի տակ է
Գեղամա լեռների գոհարը
ԱՄՆ-ի ակտիվացումը սահմանափակում է Թուրքիայի հնարավորությունները «Զանգեզուրի միջանցքի» հարցում
Քննարկվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը
Փաշինյանը կոնտր-քայլ է անում. հանրաքվեի հետաձգումը արտաքին ուղերձ ունի
Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում
Հայաստանի դեսպանը Տրամպի նախագահական «շնորհանդեսին»
Կոտայքի մարզում 2 տարբեր խմբավորումներ հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա. բաժնի պետն ու բաժանմունքի պետը տեղափոխվել են հիվանդանոց
Դեսպան Մկրտչյանը Տասոս Ձիկասի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված նախաձեռնություններ
NASA-ի մարսագնացը Մարսի վրա մաքուր ծծմբի բյուրեղներ է հայտնաբերել
16:00
Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան
15:45
ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր
Բերման է ենթարկվել «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը․ նա զինված է եղել
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի
15:00
Իրանն ավելի մոտ է քան երբևէ միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Նովոսիբիրսկում 22-ամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել
14:15
Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը
Նոր ԱԷԿ-ի առաջարկներ ունենք ԱՄՆ-ից և ՌԴ-ից. ՉԺՀ-ի և Հվ. Կորեայի հետ քննարկումը սաղմնային փուլում է
13:50
Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից
Իրանը «Հյուսիս-Հարավ»-ը դիտում է ԵՄ-ին կապվելու ուղի. Երևանը պետք է խորացնի իր հանդեպ վստահությունը

Երեւանի՝ հայ-ամերիկյան նուրբ բալանսը

Հայաստանում բավականին մեծ ուշադրության արժանացավ Երեւանի մասնակցությունը ուկրաինական հակամարտության խաղաղության թեմայով Շվեյցարիայում հունիսի 15-16-ին կայացած համաժողովին: Ի դեպ, Երեւանը ԱԽ քարտուղարի մակարդակով մասնակցելով դրան, չէր միացել ամփոփիչ հայտարարությանը: Մեծ հաշվով, շվեյցարական համաժողովը միջոցառում էր, որն ավելի շատ քարոզված էր Ուկրաինայի ու Շվեյցարիայի ջանքով ու կարծես թե տպավորություն է, որ այդ համաժողովը ավելի շատ կազմակերպվեց ու անցկացվեց այն բանի համար, որ դրանում կամ դրա շուրջ Ռուսաստանի հասցեին կոշտ հայտարարություններին զուգահեռ «կարմիր թելով» անցնի միտքը, որ խաղաղություն հնարավոր չէ առանց Ռուսաստանի մասնակցության քննարկումների:

Որեւէ այլ իմաստ, որեւէ այլ նշանակություն շվեյցարական համաժողովը որեւէ կերպ չպարունակեց: Ավելին, շվեյցարական հարթակը ժամանակից շուտ թողեց առանցքային երկրի՝ ԱՄՆ ներկայացուցիչը, որը փոխնախագահ Կամալա Հարիսն էր: Ինչպես հայտնի է, համաժողովին մասնակցությունից հրաժարվել էր մեկ այլ կարեւոր երկիր՝ Չինաստանը: Այդպիսով, Հայաստանի մասնակցության վրա մեծ կենտրոնացումն ու ուշադրությունը թերեւս անտեղի են: Այդ դեպքում բնականաբար հարց կառաջանա, թե ի՞նչ իմաստ ուներ մասնակցությունն ընդհանրապես: Հայաստանն իհարկե առաջին անգամը չէ, որ մասնակցում է ուկրաինական թեմայով այսպես կոչված խաղաղության համաժողովի:

Պարզապես, առավել «փիառված» էր հենց շվեյցարականը, եւ թերեւս նախորդների մոռացությունն էլ հավելյալ ուշադրություն բեվեռեց նորին Երեւանի մասնակցությանը: Չի բացառվում, որ մասնակցության ամբողջ իմաստն այն էր, որ Շվեյցարիայում տեղի ունենար Հայաստանի ԱԽ քարտուղարի եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդականի զրույցը: Համենայն դեպս, դժվար  երկօրյա այդ գործուղման մեջ տեսնել որեւէ այլ իմաստ:

Այստեղ շատ կարեւոր է նկատել թերեւս մի նրբերանգ: Վերջին օրերին Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարության երկու առանցքային պատվիրակություն՝ Ջեյմս Օ Բրայանի գլխավորած պատվիրակությունը հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի առիթով Երեւանում էր նախորդ շաբաթվա սկզբին, իսկ պետքարտուղարի՝ կառավարման եւ ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Վերման Երեւան ժամանեց շվեյցարական համաժողովի հաջորդ օրը՝ Հայաստան բերելով նահանգային ու ՏԻՄ պատվիրակություն: Փաստացի, պետքարտուղարության «գծով» այս երկու ներկայացուցչական շփումներին զուգահեռ, Երեւանը Շվեյցարիայում շփում է ունեցել անմիջականորեն Սպիտակ տան «գծով»:

Սա առաջին հայացքից ոչ հնչեցղ, սակայն բավականին նուրբ բալանսի հարց է, հաշվի առնելով այն, որ այդուհանդերձ գերտերություններում գերատեսչական մոտեցումներն ու շահերը՝ որ արտահայտվում են բնականաբար առավելապես ներքին իրողություններով պայմանավորվածծ մղումներով, բավականին էական ազդեցություն կարող են ունենալ արտաքին հարցերում, հատկապես, երբ դրանք վերաբերում են երկրների, որոնք բավական համեստ են իրենց կշռով ու տրամաչափով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում