Tuesday, 16 07 2024
Երևանում պլաստիկ վիրահատությունից հետո 69-ամյա կին է մահացել․ դուստրը մեղադրում է բժշկին
Ինչ «դժվար փոխզիջման» պիտի գնա Երևանը, երբ հետևում մնացել են միայն կարմիր գծեր
Կենտրոնական Մակեդոնիայի մարզպետը Հայաստանում կծանոթանա տնտեսական և միջմարզային համագործակցությունը խթանելու հնարավորություններին
23:15
Ֆինլանդիան ներկայացրել է փախստականներին արտաքսելու նոր կարգը
Եղեգնաձորում և Վարդենիսում էլեկտրական շչակներ են գործարկվելու
22:45
Գերմանիայում աշխատանքից հեռացրել են ռադիոհաղորդավարին՝ Թրամփի դեմ մահափորձին հավանություն տալու համար
«Էստոնիան Ռուսաստանին «տարածքային պահանջ է ներկայացրել»
Աննա Դանիբեկյանի վարած Մարտի 1-ի գործը հեղինակազրկել է դատական իշխանությունը. իրավական նահանջ էր
ՀՀ-ում ռուս ուսուցչուհու ձերբակալումն ապօրինի էր. նրան մեղսագրվող արարքը մեր օրենսգրքով պատժելի չէ
Թումանյան փողոցում օտարերկրացի կնոջը ծեծած տղամարդիկ հայտնաբերվել են
Արագածոտնի մարզում 3 պայմանագրային զինծառայող է ավտովթարի ենթարկվել
Ագրեսիա, էթնիկ զտում. չնայած այս ամենին՝ ՀՀ-ն պահեց առաջընթացի տեմպը. Միրզոյանի զեկույցը՝ ՄԱԿ-ում
Ո՞րն է Հայաստանի իշխանության «պլան Բ»-ն
«Դատավոր Դանիբեկյանի անգործությունը նպաստել է Ռոբերտ Քոչարյանի գործի վաղեմության ժամկետի լրանալուն»
Քավության նոխազն ու սահմանափակ երեւակայությունը. Ռոբերտ Քոչարյանի գործի հետքով
Անկախ մարտահրավերներից՝ ՀՀ-ն հավատարիմ մնաց իր խոստմանը. Միրզոյանի ելույթը՝ ՄԱԿ-ում
Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին
20:30
Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո
20:20
Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում
Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալին
Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին
Մհեր Գրիգորյանը մինչև օգոստոսի 2-ը կլինի արձակուրդում
ՀՀ ԱԽ քարտուղարը Ուզրա Զեյայի հետ հանդիպմանը ցավակցություն է հայտնել Թրամփի դեմ կատարված մահափորձի ընթացքում ողբերգության համար
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ
18:50
ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ
Շարունակում ենք խորացնել հայ-ամերիկյան համագործակցությունը. Պետքարտուղարի տեղակալ
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կառաջադրվի Եվրահանձնաժողովի թեկնածու

Պատգամավորներին ներկայացվել է ՀՀ զբաղվածության 2024-2030 թթ. ռազմավարության նախագիծը

ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI) աջակցությամբ հունիսի 18-ին պատգամավորների համար կազմակերպել էր քննարկում՝ նվիրված ՀՀ զբաղվածության 2024-2030 թվականների ռազմավարության նախագծի քննարկմանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հայտնել է, որ փաստաթուղթը մի քանի անգամ քննարկվել է ե՛ւ հանձնաժողովում, ե՛ւ գործադիր մարմնի կազմակերպած աշխատանքային քննարկումների ժամանակ: Հերիքնազ Տիգրանյանի տեղեկացմամբ այս պահին փաստաթուղթը պաշտոնապես գտնվում է գործադիր մարմնում՝ շրջանառության մեջ, և գրեթե ամբողջացված է վերջին լրամշակումներով: Այս աշխատանքային քննարկումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորները կարող են իրենց առաջարկները ներկայացնել հանձնաժողովին կամ գործադիր մարմնին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանի խոսքով փաստաթուղթը քաղաքականության տեսլականն է՝ հստակ սահմանումներով, չափորոշիչներով և ձևաչափով: Այն ոչ միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, այլև Կառավարության փաստաթուղթն է, որի վրա աշխատել են մի շարք նախարարությունների աշխատակիցներ:

Ըստ նրա՝ ՀՀ զբաղվածության ռազմավարության ծրագրի առանձնահատկությունն այն է, որ վերջինս երկար քննարկվել է թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս՝ ներգրավելով Աշխատանքի միջազգային կազմակերպության, Համաշխարհային բանկի, այլ միջազգային և տեղական կառույցների փորձագետների: Փոխնախարարի խոսքով փաստաթուղթը միտված է ոչ միայն զբաղվածության նեղ ընկալման խնդրի լուծմանը, այլև տնտեսության զարգացմանը: «Առանձին շնորհակալություն եմ ուզում հայտնել «Ամերիա» ՓԲԸ-ի և Սիվիտտա Արմենիայի մեր գործընկերներին, որոնք լուրջ ներդրում կատարեցին այս ծրագիրը մշակելիս»,- նշել է Ռուբեն Սարգսյանը:

Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Դե Ուիթը տեղեկացրել է, որ քննարկումը կազմակերպվել է ՄՀԻ-ի «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում: «Մենք առաջնահերթություն ենք տալիս միջգերատեսչական համագործակցությանը, հաղորդակցությանը, ներառական մասնակցային քաղաքականության մշակմանը: Միջազգային հանրապետական ինստիտուտն ուրախ է աջակցելու Զբաղվածության ռազմավարական ծրագրի քննարկմանը, որը երկրի համար կարևոր ռազմավարական փաստաթուղթ է: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել խորհրդարանին և նախարարությանը՝ արդյունավետ համագործակցության համար»,- ասել է Ջեյմս Դե Ուիթը:

«Ամերիա» ՓԲԸ-ի և Սիվիտտա Արմենիայի ներկայացուցիչներ Տիգրան Ջրբաշյանը և Սևակ Հովհաննիսյանը ներկայացրել են ՀՀ զբաղվածության 2024-2030 թվականների ռազմավարության նախագիծը, պատասխանել պատգամավորների հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում