Sunday, 21 07 2024
13:50
Երկրաշարժ Ճապոնիայում
Մեր Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական ժողովրդավարությունը աղճատված է, իրական չէ
Չարենցավանում անչափահասները վիճաբանել են․ կան վիրավորներ
Կռվախնձոր ենք դարձել. եթե բռնում ենք մեկի կողմը, մյուսը մեզ ընկալում է թշնամի, որին պետք է պատժել
13:09
Ժամանակն է, որ Ամերիկան ​​տիեզերագնացներ ուղարկի Մարս. Մասկ
Հայաստանը մտնում է «ազատ անկման» ռեժիմի մե՞ջ
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժածներ
12:30
Մոլդովայում ցուրտ սեզոնին բացարձակ աղքատության աճ են կանխատեսել
Կորած ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյան
12:00
Netflix-ի գովազդն աճում է, բաժանորդները՝ նվազում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Բաքուն Երևանին առաջարկում է համաձայնեցնել հարաբերությունների հիմնարար սկզբունքները նախքան լայնամասշտաբ խաղաղության պայմանագիրը. Հիքմեթ Հաջիև
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11:00
Թրամփը մահափորձից հետո առաջին հանրահավաքում ասել է, որ «փամփուշտ է ստացել հանուն ժողովրդավարության»
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ
Վրաստանի դեպքերը ծանր հարված են Հայաստանի համար. կան նաև դրական կողմեր
10:24
Alphabet-ը պատրաստում է իր պատմության մեջ ամենամեծ գործարքը
Աբխազները հասկանում են հայերին հունից հանելու ռիսկերը. ստատուս-քվոն նրանց շահերից է բխում
10:09
Լեհաստանում ռմբապաստարաններ կկառուցվեն
ԱՄՆ-ն փորձում է զսպել Չինաստանին Կովկասում. Վրաստանի հետ ռազմավարական գործակցությունն անընդունելի է
09:45
Tesla-ի Բեռլինի գործարանում 65.000 սուճի բաժակ են գողացել
09:30
Չինաստանը 600 մլն դոլար կներդնի Ղազախստանում անասնաբուծական հաբի մեջ
09:15
Ինչ մականուններ ունեն Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի անդամները
Հայաստանի պաշտպանական գերխնդիրն ու ժամանակի նոր հրամայականը
00:00
Նիգերիայի իշխանությունները տուգանել են Meta-ին 220 մլն դոլարով
23:45
Հռոմում ֆլեշմոբ է տեղի ունեցել Կիևին զենք մատակարարելու դեմ
23:30
Ավելի քան 30 դեմոկրատ կոչ է արել Բայդենին դուրս գալ ընտրապայքարից
23:15
Փարիզի իշխանությունները օլիմպիական խաղերին ընդառաջ քաղաքից վտարում են անօթևաններին
Իսրայելը հզոր ավիահարված է հասցրել Եմենին
Ալիև. «Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում բոլոր հարցերը լուծվել են»

Կովկասի անկայունության միակ օջախը. Լուկաշենկոյի անկեղծ խոստովանությունը

ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գալուզինը հայտարարել է, որ Արեւմուտքի նպատակը «հայկական պլացդարմն» օգտագործելով Կովկասում լարվածության օջախ ստեղծելն է: Ռուսական պաշտոնական քարոզչության տրամաբանության համատեքստում Գալուզինի հայտարարությունները հասկանալի են: Ընդունելի են դրանք, թե ոչ, սա հարցի այլ կողմն է, սակայն քարոզչական տրամաբանության համատեքստում հասկանալի են:

Գործնական առումով սակայն, եթե Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնյան չունի իրականության, ժամանակի եւ տարածության թյուր ընկալում կամ կտրվածություն, թերեւս ամենից լավ է պատկերացնում, որ Կովկասում անկայունության որեւէ ալիքի ծավալում կախված է գերազանցապես Ադրբեջանից: Այն պարզ տրամաբանությամբ, որ լարվածություն կարող է գալ ուժեղից: Ի դեպ, այդ առումով Գալուզինի գլխավոր ընդդիմախոսը ՀԱՊԿ անդամ, Ռուսաստանի լավ բարեկամ, Միութենական պետության մասնակից Բելառուսի նախագահ Լուկաշենկոն է, որը մեկ ամիս առաջ գտնվելով Բաքվում, հայտարարեց, որ Կովկասում այժմ կա լիդեր՝ Ադրբեջանը, որը պատասխանատու է կայունության համար եւ իրենք այնտեղ հանգիստ են, որ Ադրբեջանը կրում է այդ պատասխանատվությունը:

Ինչ խոսք, Լուկաշենկոն այդ հայտարարությունն արել է այնպիսի մտքերի ամբողջությամբ, որոնք մեղմ ասած անհարգալից էին Հայաստանի, հայության, Արցախի հանդեպ, բայց այս պահին քննարկում ենք իրողությունների աշխարհաքաղաքական եւ ռազմա-քաղաքական համատեքստն առանց ավելորդ զգայականության: Լուկաշենկոն մատնացույց է արել ռեգիոնալ կայունության ու հետեւաբար անկայունության գլխավոր օջախը՝ Ադրբեջան: Հայաստանը, որ այսօր լուծում է լոկ պաշտպանական խնդիրներ, անգամ միակողմանի զիջումների գնով, չի կարող լինել Կովկասի լարվածության օջախ, անկախ արտաքին քաղաքական հարաբերությունների տարբերակվածությունից: Կովկասի ապակայունացման գործիքը եղել ու շարունակում է լինել Ադրբեջանը, թե Արեւմուտքի ձեռքին, թե Ռուսաստանի ձեռքին:

Այդ իմաստով պետք է արձանագրել, որ Ռուսաստանն ու Արեւմուտքը միմյանց հետ դիմակայությամբ՝ «ձեռք ձեռքի» տված Ադրբեջանը վերածեցին Կովկասի տակ դրված ականի, այդ կերպ նաեւ Ալիեւին տալով իրենցից յուրաքանչյուրին ըստ նպատակահարմարության շանտաժի ենթարկելու հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում