Tuesday, 16 07 2024
«Էստոնիան Ռուսաստանին «տարածքային պահանջ է ներկայացրել»
Աննա Դանիբեկյանի վարած Մարտի 1-ի գործը հեղինակազրկել է դատական իշխանությունը. իրավական նահանջ էր
ՀՀ-ում ռուս ուսուցչուհու ձերբակալումն ապօրինի էր. նրան մեղսագրվող արարքը մեր օրենսգրքով պատժելի չէ
Թումանյան փողոցում օտարերկրացի կնոջը ծեծած տղամարդիկ հայտնաբերվել են
Արագածոտնի մարզում 3 պայմանագրային զինծառայող է ավտովթարի ենթարկվել
Ագրեսիա, էթնիկ զտում. չնայած այս ամենին՝ ՀՀ-ն պահեց առաջընթացի տեմպը. Միրզոյանի զեկույցը՝ ՄԱԿ-ում
Ո՞րն է Հայաստանի իշխանության «պլան Բ»-ն
«Դատավոր Դանիբեկյանի անգործությունը նպաստել է Ռոբերտ Քոչարյանի գործի վաղեմության ժամկետի լրանալուն»
Քավության նոխազն ու սահմանափակ երեւակայությունը. Ռոբերտ Քոչարյանի գործի հետքով
Անկախ մարտահրավերներից՝ ՀՀ-ն հավատարիմ մնաց իր խոստմանը. Միրզոյանի ելույթը՝ ՄԱԿ-ում
Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին
20:30
Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո
20:20
Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում
Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալին
Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին
Մհեր Գրիգորյանը մինչև օգոստոսի 2-ը կլինի արձակուրդում
ՀՀ ԱԽ քարտուղարը Ուզրա Զեյայի հետ հանդիպմանը ցավակցություն է հայտնել Թրամփի դեմ կատարված մահափորձի ընթացքում ողբերգության համար
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ
18:50
ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ
Շարունակում ենք խորացնել հայ-ամերիկյան համագործակցությունը. Պետքարտուղարի տեղակալ
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կառաջադրվի Եվրահանձնաժողովի թեկնածու
Սահմանադրության փոփոխությունները` օրվա հրամայական. քննարկում
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալին
18:10
Մետցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում
18:09
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը
Մահափորձից հետո Տրամպի առաջին ու անսպասելի ընտրությունը
Շինուհայրում թունավորման հետքերով. սառեցված հավի մսում հայտնաբերվել են սալմոնելաներ

ՀՀ ԱԺ նախագահն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են անվտանգության իրավիճակը Հարավային Կովկասում

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Ազգային ժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-Գերմանիա եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցում ներդրված ջանքերի համար եւ ընդգծել փոխգործակցության կայուն զարգացման կարեւորությունը:

«ՀՀ Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ խորհրդարանական բազմաշերտ համագործակցությունն ու պատգամավորական ակտիվ փոխայցերը, խորհրդարաններում բարեկամական խմբերի առկայությունը, անխոս, վկայությունն են մեր երկրների միջեւ բարձր մակարդակի երկխոսության»,- նշել է ԱԺ նախագահը:

Վիկտոր Ռիխտերը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ հաստատված փոխգործակցությունը եւ ընդգծել, որ միջխորհրդարանական շփումներն առանցքային դերակատարում ունեն հարաբերությունների խորացման հարցում:

Զրուցակիցները քննարկել են անվտանգության իրավիճակը Հարավային Կովկասում եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը:

Վիկտոր Ռիխտերը վերահաստատել է ԳԴՀ հանձնառությունը՝ աջակցել խաղաղության շուրջ բանակցությունների գործընթացին:

«ՀՀ-ում ընթացող բարեփոխումները եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը քաղաքական առաջնահերթություն են»,- նշել է դեսպանը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Գերմանիա համագործակցության ընդլայնման հեռանկարների եւ ընթացիկ ծրագրերի շուրջ: Կարեւորվել է փոխգործակցությունը մշակութային, կրթական, տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում