Tuesday, 16 07 2024
Երևանում պլաստիկ վիրահատությունից հետո 69-ամյա կին է մահացել․ դուստրը մեղադրում է բժշկին
Ինչ «դժվար փոխզիջման» պիտի գնա Երևանը, երբ հետևում մնացել են միայն կարմիր գծեր
Երևանում պլաստիկ վիրահատությունից հետո 69-ամյա կին է մահացել․ դուստրը մեղադրում է բժշկին
Ինչ «դժվար փոխզիջման» պիտի գնա Երևանը, երբ հետևում մնացել են միայն կարմիր գծեր
Կենտրոնական Մակեդոնիայի մարզպետը Հայաստանում կծանոթանա տնտեսական և միջմարզային համագործակցությունը խթանելու հնարավորություններին
23:15
Ֆինլանդիան ներկայացրել է փախստականներին արտաքսելու նոր կարգը
Եղեգնաձորում և Վարդենիսում էլեկտրական շչակներ են գործարկվելու
22:45
Գերմանիայում աշխատանքից հեռացրել են ռադիոհաղորդավարին՝ Թրամփի դեմ մահափորձին հավանություն տալու համար
«Էստոնիան Ռուսաստանին «տարածքային պահանջ է ներկայացրել»
Աննա Դանիբեկյանի վարած Մարտի 1-ի գործը հեղինակազրկել է դատական իշխանությունը. իրավական նահանջ էր
ՀՀ-ում ռուս ուսուցչուհու ձերբակալումն ապօրինի էր. նրան մեղսագրվող արարքը մեր օրենսգրքով պատժելի չէ
Թումանյան փողոցում օտարերկրացի կնոջը ծեծած տղամարդիկ հայտնաբերվել են
Արագածոտնի մարզում 3 պայմանագրային զինծառայող է ավտովթարի ենթարկվել
Ագրեսիա, էթնիկ զտում. չնայած այս ամենին՝ ՀՀ-ն պահեց առաջընթացի տեմպը. Միրզոյանի զեկույցը՝ ՄԱԿ-ում
Ո՞րն է Հայաստանի իշխանության «պլան Բ»-ն
«Դատավոր Դանիբեկյանի անգործությունը նպաստել է Ռոբերտ Քոչարյանի գործի վաղեմության ժամկետի լրանալուն»
Քավության նոխազն ու սահմանափակ երեւակայությունը. Ռոբերտ Քոչարյանի գործի հետքով
Անկախ մարտահրավերներից՝ ՀՀ-ն հավատարիմ մնաց իր խոստմանը. Միրզոյանի ելույթը՝ ՄԱԿ-ում
Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին
20:30
Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո
20:20
Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում
Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալին
Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին
Մհեր Գրիգորյանը մինչև օգոստոսի 2-ը կլինի արձակուրդում
ՀՀ ԱԽ քարտուղարը Ուզրա Զեյայի հետ հանդիպմանը ցավակցություն է հայտնել Թրամփի դեմ կատարված մահափորձի ընթացքում ողբերգության համար
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ
18:50
ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ

Եվրոպական միությունն օգնության ձեռք է մեկնում Հայաստանում hեղեղումների հետևանքով տուժածներին

Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում մայիսին տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների հետևանքով առավել շատ վնասներ կրած գյուղերին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը հատկացնում է 100 հազար եվրո մարդասիրական օգնություն։

Ինչպես տեղեկացրին Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից, ԵՄ ֆինանսավորումը հատկացվում է օժանդակելու համար Հայկական Կարմիր խաչի ընկերությանը խիստ անհրաժեշտ, այդ թվում՝ դրամական օգնություն և առաջնային անհրաժեշտության պարագաներ ուղարկելու գործում։

Մարդասիրական օգնությունը միտված է օգուտ բերելու ընդհանուր առմամբ 5060 ուղիղ շահառուների, այդ թվում՝ 2,500 անհատների, ովքեր կստանան դրամական օգնություն՝ լուծելու իրենց ամենահրատապ կարիքները, և 2,760 անհատների, ովքեր կստանան աջակցություն կացարանի տրամադրման, ինչպես նաև ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման նպատակով: Աջակցությունն ուղղված է այն տնային տնտեսություններին, որոնց տները, ցանքատարածությունները, անասունները և պարենային պաշարներն ավերվել են հեղեղումների հետևանքով։

Ֆինանսավորումը տրամադրվում է ի լրումն Կարմիր խաչի և կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետների արձագանքման Արտակարգ հիմնադրամին ԵՄ կողմից հատկացվող ընդհանուր ներդրման»,- ասվում է հաղորդագրության մեջ։

2024 թվականի մայիսի 26-ին Հայաստանի ամբողջ տարածքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղում գրանցված տեղումների քանակը հասել է 100 մմ-ի, որի հետևանքով առաջացել է Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի անսպասելի վարարում՝ վատթարացնելով հեղեղումների հետևանքները Լոռու և Տավուշի մարզերում։

Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (ECHO) միջոցով Եվրոպական միությունն ամեն տարի օգնում է հակամարտությունների և աղետների միլիոնավոր զոհերի: Ունենալով գլխավոր գրասենյակ Բրյուսելում և դաշտային գրասենյակների գլոբալ ցանցով, Եվրոպական միությունը օգնություն է տրամադրում առավել խոցելի մարդկանց՝ հումանիտար կարիքները հոգալու նպատակով։

Եվրոպական միությունը ստորագրել է 8 միլիոն եվրոյի մարդասիրական աջակցության պատվիրակման համաձայնագիրը Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (IFRC) հետ՝ աջակցելու Ֆեդերացիայի աղետների արձագանքման արտակարգ իրավիճակների հիմնադրամին (DREF): Հիմնադրամի միջոցները հիմնականում հատկացվում են՝ արձագանքելու «փոքր մասշտաբի» աղետներին, որոնք չեն առաջացնում պաշտոնական միջազգային բողոքարկում:

Աղետների արձագանքման արտակարգ իրավիճակների հիմնադրամը ստեղծվել է 1979 թվականին և աջակցվում է դոնորների ներդրումներով: Ամեն անգամ, երբ ազգային Կարմիր Խաչի կամ Կարմիր մահիկի ընկերությունը կարիք ունեն անհապաղ ֆինանսական աջակցության՝ աղետին արձագանքելու համար, այն կարող է միջոցներ խնդրել DREF Հիմնադրամից։ Փոքր մասշտաբի աղետների դեպքում ԿԽՄԿ-ն դրամաշնորհներ է հատկացնում Հիմնադրամից, որոնք այնուհետև կարող են համալրվել դոնորների կողմից: ԿԽՄԿ-ի և ECHO-ի միջև պատվիրակման համաձայնագիրը վերջինիս հնարավորություն է տալիս մինչև 8 միլիոն եվրո ընդհանուր գումարով համալրել DREF հիմնադրամի համաձայնեցված գործողությունների համար (որը համապատասխանում է իր մարդասիրական մանդատի շրջանակներում)։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում