Sunday, 21 07 2024
13:50
Երկրաշարժ Ճապոնիայում
Մեր Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական ժողովրդավարությունը աղճատված է, իրական չէ
Չարենցավանում անչափահասները վիճաբանել են․ կան վիրավորներ
Կռվախնձոր ենք դարձել. եթե բռնում ենք մեկի կողմը, մյուսը մեզ ընկալում է թշնամի, որին պետք է պատժել
13:09
Ժամանակն է, որ Ամերիկան ​​տիեզերագնացներ ուղարկի Մարս. Մասկ
Հայաստանը մտնում է «ազատ անկման» ռեժիմի մե՞ջ
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժածներ
12:30
Մոլդովայում ցուրտ սեզոնին բացարձակ աղքատության աճ են կանխատեսել
Կորած ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյան
12:00
Netflix-ի գովազդն աճում է, բաժանորդները՝ նվազում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Բաքուն Երևանին առաջարկում է համաձայնեցնել հարաբերությունների հիմնարար սկզբունքները նախքան լայնամասշտաբ խաղաղության պայմանագիրը. Հիքմեթ Հաջիև
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11:00
Թրամփը մահափորձից հետո առաջին հանրահավաքում ասել է, որ «փամփուշտ է ստացել հանուն ժողովրդավարության»
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ
Վրաստանի դեպքերը ծանր հարված են Հայաստանի համար. կան նաև դրական կողմեր
10:24
Alphabet-ը պատրաստում է իր պատմության մեջ ամենամեծ գործարքը
Աբխազները հասկանում են հայերին հունից հանելու ռիսկերը. ստատուս-քվոն նրանց շահերից է բխում
10:09
Լեհաստանում ռմբապաստարաններ կկառուցվեն
ԱՄՆ-ն փորձում է զսպել Չինաստանին Կովկասում. Վրաստանի հետ ռազմավարական գործակցությունն անընդունելի է
09:45
Tesla-ի Բեռլինի գործարանում 65.000 սուճի բաժակ են գողացել
09:30
Չինաստանը 600 մլն դոլար կներդնի Ղազախստանում անասնաբուծական հաբի մեջ
09:15
Ինչ մականուններ ունեն Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի անդամները
Հայաստանի պաշտպանական գերխնդիրն ու ժամանակի նոր հրամայականը
00:00
Նիգերիայի իշխանությունները տուգանել են Meta-ին 220 մլն դոլարով
23:45
Հռոմում ֆլեշմոբ է տեղի ունեցել Կիևին զենք մատակարարելու դեմ
23:30
Ավելի քան 30 դեմոկրատ կոչ է արել Բայդենին դուրս գալ ընտրապայքարից
23:15
Փարիզի իշխանությունները օլիմպիական խաղերին ընդառաջ քաղաքից վտարում են անօթևաններին
Իսրայելը հզոր ավիահարված է հասցրել Եմենին
Ալիև. «Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում բոլոր հարցերը լուծվել են»

Անկարան Մոսկվայում խոշոր ահաբեկություն է կանխել. ո՞րն է գինը

Թուրքական Հյուրիեթը հայտնում է, որ Թուրքիայի հետախուզությունը օգնել է Ռուսաստանին կանխել Մոսկվայում նախատեսված երկրորդ խոշոր ահաբեկությունը՝ Կրոկուսի ահաբեկությունից հետո: Ըստ թերթի տվյալի, Թուրքիան իր ունեցած տեղեկությունը փոխանցել է Մոսկվային, հայտնելով, որ Իսլամական պետություն ահաբեկչական կազմավորման մաս կազմող «Վիլայաթ Հորասան» խմբավորումը ծրագրել է խոշոր ահաբեկություն Մոսկվայի խոշոր առեւտրի կենտրոններից մեկում: Այդ տեղեկության շնորհիվ, հնարավոր է եղել կանխել ահաբեկությունը, հայտնում է թուրքական թերթը:

Չեն նշվում ժամկետներ, թե ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը, սակայն հատկանշական է, որ տեղեկությունը «դուրս է լողում» Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի Ռուսաստան այցից եւ այնտեղ ԲՐԻԿՍ արտգործնախարարների հավաքին մասնակցելուց հետո նաեւ Ռուսաստանի հետախուզության պետի, անվտանգության խորհրդի քարտուղարի եւ ընդհուպ ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո: Ինչպես առիթ եմ ունեցել գնահատելու, Ֆիդանի այդ հանդիպումները վկայում են, որ Անկարան փորձում է հասնել Մոսկվայի որոշակի «բարեհաճության», այն նկատելի սառնության ֆոնին, որ նախորդ ամռանից առկկա է երկու երկրների հարաբերություններում:

Եվ ահա, Ֆիդանի հանդիպումներից հետո, որն ի դեպ մինչեւ Թուրքիայի արտգործնախարար նշանակվելը ղեկավարել է թուրքական հետախուզությունը, այդ երկրի մամուլով հրապարակվում է տեղեկություն, որ Անկարան իր ունեցած տեղեկատվության փոխանցումով օգնել է Մոսկվային կանխել խոշոր ահաբեկություն: Նկատեմ նաեւ, որ Կրոկուս համերգասրահում մարտին տեղի ունեցած ահաբեկության առնչությամբ քննությամբ հաստատվել էին տվյալներ, որ ահաբեկիչները պատրաստվել են Թուրքիայում գտնվող ճամբարներում: Անկարան դրանից հետո դարձել է Ռուսաստանի հանդեպ ավելի ուշադի՞ր, թե՞ պարզապես այս անգամ տրամադրելով տեղեկատվություն պատրաստվող ահաբեկության մասին, ստացել է դրա դիմաց իր ակնկալած գինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում