Monday, 22 07 2024
23:30
Հունգարիան և Սլովակիան խորհրդակցություններ են խնդրել Կիևի հետ՝ կապված ռուսական նավթի տարանցման դադարեցման հետ
23:15
Պակիստանում նոր մեղադրանքով երկարաձգել են նախկին վարչապետի կալանքը
Վթար՝ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին․ կան տուժածներ
«Դրիֆտ» և խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում. երիտասարդի մոտ դանակ և գրիչ-ատրճանակ է եղել
ՀՀ ՄԻՊ-ն Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում անցկացրել է խմբային պարապմունքներ
ԲՐԻԿՍ-ը՝ Ալիեւի աշխարհաքաղաքական դերակատարությա՞ն, թե դինաստիական իշխանության ապահովությա՞ն հարթակ
Մինի-հանրաքվե է լինելու. եթե ՔՊ-ն մերժի 50 հազար մարդու առաջարկը, իր քարոզչության առանցքը պիտի փոխի
Ո՞ւր են թռչելու, Ֆիզուլի՞. Կապանից հնարավոր չէ թռիչք կատարել նույնիսկ ՌԴ ամենամոտիկ կետը
Սպանության փորձ՝ Երևանի Արամ Խաչատրյան փողոցում. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
21:40
Իրանն ու Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ են սկսել
Գյումրիում 56-ամյա կնոջը սպանողը հարազատ եղբայրն է եղել
Անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ
Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Իսրայելական զինուժը գնդակոծել է դեպի Գազա ընթացող ՄԱԿ-ի ավտոշարասյունը
Ալիեւը որքա՞ն կվաճառի դժգոհությունը Եվրամիության վրա
20:53
Politico. Կալիֆորնիայի նահանգապետը կարող է դառնալ փոխնախագահ
Լրագրողների հետ քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները
20:40
Իրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին
ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները
20:20
Լիտվան աջակցություն է հայտնել Հայաստանի հետ ԵՄ կապերի ամրապնդմանը
20:10
Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան ներկայացրել են վեցերորդ սերնդի կործանիչի մոդելը
Լրատվական-վերլուծական երեկոյան թղարկում
Չարենցավանում անչափահասների միջև կռվում գործի են դրվել դանակներ, կան վիրավորներ, հայտնաբերվել է զենք
Արարատ լեռան վրա մոլորված լեռնագնացների դիերը հայտնաբերվել են
Այս նախաձեռնությամբ Հայաստանը իր քաղաքակրթական ինքնությունն է հաստատում․ Արման Բաբաջանյան
19:40
Ջորջ Սորոսի որդին աջակցել է Հարիսին
Բերման է ենթարկվել զինված «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը․ նրա եղբորը սպանել էին ամիսներ առաջ
44-օրյա պատերազմի մասնակցի ցանկությունն իրականացվել է․ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուն վուլկանացման կետ է հիմնել
Սևանի հյուրանոցում տեղի ունեցած սպանության վարույթով երկու անձ կալանավորվել է
Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն

Հեյդար Ալիեւը խանգարու՞մ է

Հունիսի 15-ը Բաքվի պետական տոնացույցում» Ազգային վերածննդի օր է: 1993թ. հունիսի 15-ին Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ Իսա Գամբարովը պաշտոնից հրաժարական է տվել, նրա փոխարեն ընտրվել է Հեյդար Ալիեւը, որ հունիսի առաջին օրերից թողել էր Նախիջեւանը եւ զբաղված էր «խռովարար» Սուրեթ Հուսեյնովի դեպի Բաքու ռազմական արշավը կասեցնելու, «քաղաքացիական պատերազմի սպառնալիքը չեզոքացնելու» գործով: Ընդ որում, Հուսեյնովը պատանդ էր պահում գլխավոր դատախազին եւ նրանից ստացել էր գործող նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի կալանավորման օրդերը:

Պատմա-քաղաքագիտական առանձին ուսումնասիրության թեմա է հունիսի 14-ին Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Ստեփանակերտ այցը, ԼՂՀ իշխանությունների հետ գաղտնի պայմանագրի ստորագրումը, որով Հայաստանը պարտավորվում էր երբեք չքննարկել Լաչինի շրջանն Ադրբեջանին վերադարձնելու, Պաշտպանության բանակը լուծարելու եւ Բաքվին Լեռնային Ղարաբաղի ենթակայության հարցերը: Ըստ երեւույթին, նախագահ Տեր-Պետրոսյանը տեղյակ էր Բաքվի ներքին իրավիճակին, գիտեր, որ Հեյդար Ալիեւը վերադառնում է իշխանության եւ փորձում էր բարենպաստ ստատուս-քվոն,- ապրիլին ՊԲ-ն ազատագրել էր Քելբաջարը,- ծառայեցնել պատերազմի դադարեցմանը:

Սա, իհարկե, այլեւս շատ հեռավոր պատմություն է: «Չափազանց ուշագրավ» է, որ այս տարի Բաքվում հունիսի 15-ը պետական արարողակարգի սահմանած կարգով չի նշվել: Իլհամ Ալիեւը եւ առաջին տիկինը չեն այցելել «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւի շիրմին: Չկա պաշտոնական տեղեկատվություն, որ նրա հիշատակին հարգանքի տուրք են մատուցել կառավարության անդամները, «Միլլի մեջլիսի պատգամավորները, գիտության, մշակույթի եւ արվեստի գործիչները»՝ ինչպես արվում էր տարիներ ի վեր:

Տոն օրվա խորհրդին եւ նշանակությանը չի անդրադարձել նաեւ «մամուլը»: Բացառություն էր «Թուրան» գործակալության համառոտ խմբագրականը, բայց այն գրված է բոլորովին այլ մոտիվացիայով: Այնտեղ շեշտված է Էլչիբեյի «խորաթափանց հեռատեսությունը, որ կանխազգալով սպառնալիքը, խորհրդակցել է Հեյդար Ալիեւի հետ եւ նրան Բաքու հրավիրել, որպեսզի իշխանությունը չանցնի Մոսկվայի գործակալներին:

Որ Աբուլֆազ Էլչիբեյը նախագահ է ընտրվել մեկ տարի հետո հրաժարական տալու եւ իշխանությունը Հեյդար Ալիեւին փոխանցելու պայմանավորվածությամբ,— գործող օրենքը նախագահի տարիքի առավելագույն շեմ էր սահմանել 65 տարին, իսկ Հեյդար Ալիեւն արդեն 70 տարեկան էր,— հայտնի է: Արտառոցը հունիսի 15-ի պետական լռությունն է, որ չափազանց խորհրդանշական է ԳԽ նախկին նախագահ, ներկայում «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարի այն հայտարարության համատեքստում, որ հունիսի 24-ին իրենք կհարգեն Էլչիբեյի «հիշատակը եւ նրա քաղաքական ժառանգությունը».

Ես հասկանում եմ, որ դուք հարգում եք Հեյդար Ալիեւի ծննդյան կամ մահվան օրը, որը նրա հիշատակի հարգելի է: Բայց Գամբարը ներկայացնում է «քաղաքական ժառանգության» հարգման անհրաժեշտությունը: Դա բոլորովին այլ իմաստ եւ նշանակություն ունի: Էլչիբեյի քաղաքական ժառանգությունը համաթուրքականությունն է, հակառուսականությունը եւ կատաղի հակաիրանականությունը: Գործնական քաղաքականության ռեժիմում Ալիեւը Ռուսաստանի հետ է, բարելավում է իրանա-ադրբեջանական հարաբերությունները: Ինչպիսի՞ է նախապատրաստվում Բաքուն, Թուրքիայի հետ կոնֆեդերացիայի՞: Հեյդար Ալիեւը խանգարու՞մ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում