Tuesday, 16 07 2024
ՌԴ-ում «Գոլոսի» համահիմնադիր Գրիգորի Մելքոնյանցին վերջնական մեղադրանք է ներկայացվել
«Մարտի 1»-ի գործի տապալման քավության նոխազը գտնվեց
8 տարի առաջ «Սասնա ծռերը» ապստամբեցին. հնչելո՞ւ է քաղաքական գնահատական
Երևանում պլաստիկ վիրահատությունից հետո 69-ամյա կին է մահացել․ դուստրը մեղադրում է բժշկին
Ինչ «դժվար փոխզիջման» պիտի գնա Երևանը, երբ հետևում մնացել են միայն կարմիր գծեր
Երևանում պլաստիկ վիրահատությունից հետո 69-ամյա կին է մահացել․ դուստրը մեղադրում է բժշկին
Ինչ «դժվար փոխզիջման» պիտի գնա Երևանը, երբ հետևում մնացել են միայն կարմիր գծեր
Կենտրոնական Մակեդոնիայի մարզպետը Հայաստանում կծանոթանա տնտեսական և միջմարզային համագործակցությունը խթանելու հնարավորություններին
23:15
Ֆինլանդիան ներկայացրել է փախստականներին արտաքսելու նոր կարգը
Եղեգնաձորում և Վարդենիսում էլեկտրական շչակներ են գործարկվելու
22:45
Գերմանիայում աշխատանքից հեռացրել են ռադիոհաղորդավարին՝ Թրամփի դեմ մահափորձին հավանություն տալու համար
«Էստոնիան Ռուսաստանին «տարածքային պահանջ է ներկայացրել»
Աննա Դանիբեկյանի վարած Մարտի 1-ի գործը հեղինակազրկել է դատական իշխանությունը. իրավական նահանջ էր
ՀՀ-ում ռուս ուսուցչուհու ձերբակալումն ապօրինի էր. նրան մեղսագրվող արարքը մեր օրենսգրքով պատժելի չէ
Թումանյան փողոցում օտարերկրացի կնոջը ծեծած տղամարդիկ հայտնաբերվել են
Արագածոտնի մարզում 3 պայմանագրային զինծառայող է ավտովթարի ենթարկվել
Ագրեսիա, էթնիկ զտում. չնայած այս ամենին՝ ՀՀ-ն պահեց առաջընթացի տեմպը. Միրզոյանի զեկույցը՝ ՄԱԿ-ում
Ո՞րն է Հայաստանի իշխանության «պլան Բ»-ն
«Դատավոր Դանիբեկյանի անգործությունը նպաստել է Ռոբերտ Քոչարյանի գործի վաղեմության ժամկետի լրանալուն»
Քավության նոխազն ու սահմանափակ երեւակայությունը. Ռոբերտ Քոչարյանի գործի հետքով
Անկախ մարտահրավերներից՝ ՀՀ-ն հավատարիմ մնաց իր խոստմանը. Միրզոյանի ելույթը՝ ՄԱԿ-ում
Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին
20:30
Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո
20:20
Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում
Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալին
Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին
Մհեր Գրիգորյանը մինչև օգոստոսի 2-ը կլինի արձակուրդում

Նիկոլ Փաշինյանի աննախադեպ հայտարարությունը Սյունիքում

Թեհրանում կայացած՝ Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Քանիի եւ հայ-ադրբբեջանական կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի հանդիպման ֆոնին տեղի է ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույց: Զուգահեռ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այցելել Սյունիք, որի ընթացքում առաջին անգամ արել է բավականին ուշագրավ արտահայտություն, որ հայ-ադրբեջանական սահմանազատման ու սահմանագծման գործընթացում կարող է պահանջվել հանրաքվե՝ տարածքների փոխանակման տրամաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանը պայմանական բերել է «100 մետր տարածք մեր կողմից, 100 մետր տարածք իրենց կողմից» օրինակը, սակայն պետք է ենթադրել, որ խոսքը ամենեւին 100 մետր տարածքի մասին չէ, հակառակ պարագայում հազիվ թե այդպիսի ըստ էության աննշան տարածությունների փոխանակումը հնարավոր չլիներ իրականացնել այսպես ասած «քարտեզային» մեխանիզմներով: Փաշինյանը ըստ ամենայնի բարձրաձայնում է ավելի նշանակալի հարցի մասին, բայց պարզ չէ, թե ինչին է դա վերաբերելու:

Արդյո՞ք հատկանշական է, որ նա բարձրաձայնում է այդ մասին հենց Սյունիք կատարած այցի ընթացքում, թե՞ դա էական չէ: Ինչպես արդեն նկատել եմ, այն, որ ՌԴ արտգործնախարարի՝ հայ-ադրբեջանական կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Խովաեւը մեկնել է Թեհրան ու հանդիպել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ, հուշում է, որ այցի «սեղանին» եղել է բավականին կոնկրետ խոսակցություն: Թե որքանով է անմիջականորեն կապակցված դրա հետ Ֆիդան-Բայրամով հեռախոսազրույցը, դարձյալ դժվար է ասել միարժեք, սակայն «խաչաձեւը» այդ կոնտակտների ֆոնին էլ ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի այցը «խաչմերուկ», որտեղ նա ի դեպ խոսել է նաեւ «խաղաղության խաչմերուկի» աշխատանքի մասին, ասելով, թե այդ դեպքում շատ մեծ է լինելու միջազգային երթեւեկը Հայաստանի տարածքով:

Ի դեպ, Իրանի արտգործնախարարի տեղակալը Խովաեւի հետ հանդիպմանն ասել է, որ ռեգիոնալ հարցերը պետք է լուծել առանց արտառեգիոնալ խաղացողների եւ Ռուսաստանի, Իրանի ու այլ կառավարությունների միջեւ ավելի մեծ համակարգվածությամբ: Իրանն ակնարկում է, որ ինչ որ բան իր հետ համաձայնեցված չէ, ինչ որ բան քննարկվել է «ոչ բավարար համակարգվածությամբ»: «Խաչմերուկի» աշխատանքը Հայաստանին խոստանում է «մեծ հոսք», բայց Իրանին թերեւս խոստանում է Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ էական լծակի կորուստ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում