Ինչպես գրում են իսրայելական լրատվամիջոցները, համոզվելով, որ այլևս անհնար է կանգնեցնել Պաղեստինի ճանաչման գործընթացը, քանի որ բազմաթիվ երկրներ պատրաստվում են ՄԱԿ-ում կողմ քվեարկել Պաղեստինի անկախության օգտին՝ ամերիկյան վարչակազմը սկսել է ծրագրեր մշակել և կուլիսային բանակցություններ վարել գործընթացը միանգամայն այլ ուղղությամբ տանելու համար:
Օբաման, ըստ լրատվամիջոցների, ձգտելու է մեկ տարով հետաձգել այդ հարցի քննարկումը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Իսրայելական լատվամիջոցները հաղորդում են գործընթացը մի քանի շաբաթով հետաձգելու մասին: Նշվում է, որ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասն իբր ընդունել է ամերիկյան նախաձեռնությունը, քանի որ հասկացել է գործընթացների վտանգավորությունը, այդ թվում` միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորման դադարեցումը, որը կարող է աղետալի լինել առանց այն էլ վատ տնտեսական վիճակում գտնվող Պաղեստինի համար: Նախատեսվում է, որ այս կարճատև ընդմիջումը կօգտագործվի խաղաղ բանակցությունների վերսկսման համար:











































