Monday, 22 07 2024
01:00
ԵՄ-ն Ուկրաինային 1,4 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
Էստոնիան ողջունել է Հայաստանին աջակցելու և վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ ԵՄ որոշումները
Երևանը մի փոքր ավելի թեքվեց դեպի Բրյուսել. 4 հիմնական պահանջ՝ անվիզա ռեժիմի համար
00:31
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին աջակցում է փոխնախագահ Կամալա Հարիսին
Հայտնի են ՔՊ Շենգավիթ տարածքային կազմակերպության խորհրդի և վերահսկողի ընտրությունների արդյունքները
Տիգրանաշենի մոտ իրանական բեռնատարը բախվել է արգելապատնեշին և 170 մետր գլորվելով ընկել է ձորը
45 օրում՝ 50 հազ. ստորագրություն. բեկումնային որոշման առջև ենք
00:15
Վենետիկի զբոսաշրջության տուրքը միլիոններ է ապահովել քաղաքի համար
Էրդողանի և Ասադի հանդիպումը տեղի կունենա ՌԴ-ում. Daily Sabah
Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը
Ռանչպարում 18-ամյա աղջիկը վեճի ժամանակ դանակով հարվածել է 17-ամյա տղային
Բաքվի «համարձակ քայլը» Երևանի համար կարող է ծուղակ դառնալ
23:30
Հունգարիան և Սլովակիան խորհրդակցություններ են խնդրել Կիևի հետ՝ կապված ռուսական նավթի տարանցման դադարեցման հետ
23:15
Պակիստանում նոր մեղադրանքով երկարաձգել են նախկին վարչապետի կալանքը
Վթար՝ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին․ կան տուժածներ
«Դրիֆտ» և խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում. երիտասարդի մոտ դանակ և գրիչ-ատրճանակ է եղել
ՀՀ ՄԻՊ-ն Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում անցկացրել է խմբային պարապմունքներ
ԲՐԻԿՍ-ը՝ Ալիեւի աշխարհաքաղաքական դերակատարությա՞ն, թե դինաստիական իշխանության ապահովությա՞ն հարթակ
Մինի-հանրաքվե է լինելու. եթե ՔՊ-ն մերժի 50 հազար մարդու առաջարկը, իր քարոզչության առանցքը պիտի փոխի
Ո՞ւր են թռչելու, Ֆիզուլի՞. Կապանից հնարավոր չէ թռիչք կատարել նույնիսկ ՌԴ ամենամոտիկ կետը
Սպանության փորձ՝ Երևանի Արամ Խաչատրյան փողոցում. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
21:40
Իրանն ու Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ են սկսել
Գյումրիում 56-ամյա կնոջը սպանողը հարազատ եղբայրն է եղել
Անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ
Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Իսրայելական զինուժը գնդակոծել է դեպի Գազա ընթացող ՄԱԿ-ի ավտոշարասյունը
Ալիեւը որքա՞ն կվաճառի դժգոհությունը Եվրամիության վրա
20:53
Politico. Կալիֆորնիայի նահանգապետը կարող է դառնալ փոխնախագահ
Լրագրողների հետ քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները
20:40
Իրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին

Կուբան դժգոհել է իր տարածքային ջրերում ամերիկյան սուզանավի հայտնվելու հանգամանքից

Կուբայի կառավարությունը հավանություն չի տալիս երկրի սահմաններում գտնվող Գուանտանամոյի ծոցում գործող ԱՄՆ ռազմածովային բազայում ամերիկյան USS Helena հարձակողական սուզանավի հայտնվելուն։ Այդ մասին հայտարարել է Ազատության կղզու փոխարտգործնախարար Կառլոս Ֆերնանդես դե Կոսիոն, որի խոսքերը մեջբերում է Cubadebate-ը։

«Մենք գիտեինք նրանց ներկայության մասին, քանի որ տարիներ շարունակ ձևավորված ընթացակարգի համաձայն ԱՄՆ-ը մեզ նախապես տեղեկացրել էր այդ այցի մասին։ Սակայն, մեզ ակնհայտորեն դուր չի գալիս մեր տարածքում նման միջոցների առկայությունն ու տարանցումը մեր ջրերով, քանի որ այն պատկանում է Կուբայի նկատմամբ պաշտոնապես և գործնականում թշնամական քաղաքականություն վարող պետությանը»,- հայտարարել է Կուբայի փոխարտգործնախարարը։

USS Helena-ն Գուանտանամոյի հանգրվանում է հայտնվել այն օրերին, երբ ռուսական մեկ սուզանավ և երեք ուղեկցող նավեր պաշտոնական այցով ժամանել են Կուբա։ Մինչ այդ ռուսական չորս նավերից բաղկացած մարտավարական խումբը, որի կազմում են «Կազան» միջուկային սուզանավը, «Ադմիրալ Գորշկով» ֆրեգատը, «Ակադեմիկոս Պաշին» մատակարարման տանկերը և «Նիկոլայ Չիկեր» փրկարար քարշակը, մասնակցել է Ատլանտյան օվկիանոսում բարձր ճշգրտության հրթիռների փորձարկման զորավարժություններին։ Այցի շրջանակներում ռուս նավաստիները հանդիպելու են Կուբայի ռազմածովային ուժերի հրամանատարությանը և մայրաքաղաք Հավանայի նահանգապետին։ Ամերիկյան Հարավային հրամանատարությունը USS Helena-ի հայտնվելը Գուանտանամոյում հիմնավորել է առօրյա առաջադրանքներ կատարելու անհրաժեշտությամբ։

CBS News-ը, վկայակոչելով ամերիկյան անանուն պաշտոնյաներին, հայտնում է, որ ԱՄՆ ռազմանավերը հետևելու են ռուսների այցին: Նշվում է, որ Վաշինգտոնը իրավիճակը չի դիտարկում որպես սպառնալիք, սակայն ամենևին էլ ավելորդ չի համարում ռուսներին հսկելը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում