Sunday, 21 07 2024
Չարենցավանում անչափահասները վիճաբանել են․ կան վիրավորներ
Կռվախնձոր ենք դարձել. եթե բռնում ենք մեկի կողմը, մյուսը մեզ ընկալում է թշնամի, որին պետք է պատժել
13:09
Ժամանակն է, որ Ամերիկան ​​տիեզերագնացներ ուղարկի Մարս. Մասկ
Հայաստանը մտնում է «ազատ անկման» ռեժիմի մե՞ջ
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժածներ
12:30
Մոլդովայում ցուրտ սեզոնին բացարձակ աղքատության աճ են կանխատեսել
Կորած ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյան
12:00
Netflix-ի գովազդն աճում է, բաժանորդները՝ նվազում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Բաքուն Երևանին առաջարկում է համաձայնեցնել հարաբերությունների հիմնարար սկզբունքները նախքան լայնամասշտաբ խաղաղության պայմանագիրը. Հիքմեթ Հաջիև
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11:00
Թրամփը մահափորձից հետո առաջին հանրահավաքում ասել է, որ «փամփուշտ է ստացել հանուն ժողովրդավարության»
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ
Վրաստանի դեպքերը ծանր հարված են Հայաստանի համար. կան նաև դրական կողմեր
10:24
Alphabet-ը պատրաստում է իր պատմության մեջ ամենամեծ գործարքը
Աբխազները հասկանում են հայերին հունից հանելու ռիսկերը. ստատուս-քվոն նրանց շահերից է բխում
10:09
Լեհաստանում ռմբապաստարաններ կկառուցվեն
ԱՄՆ-ն փորձում է զսպել Չինաստանին Կովկասում. Վրաստանի հետ ռազմավարական գործակցությունն անընդունելի է
09:45
Tesla-ի Բեռլինի գործարանում 65.000 սուճի բաժակ են գողացել
09:30
Չինաստանը 600 մլն դոլար կներդնի Ղազախստանում անասնաբուծական հաբի մեջ
09:15
Ինչ մականուններ ունեն Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի անդամները
Հայաստանի պաշտպանական գերխնդիրն ու ժամանակի նոր հրամայականը
00:00
Նիգերիայի իշխանությունները տուգանել են Meta-ին 220 մլն դոլարով
23:45
Հռոմում ֆլեշմոբ է տեղի ունեցել Կիևին զենք մատակարարելու դեմ
23:30
Ավելի քան 30 դեմոկրատ կոչ է արել Բայդենին դուրս գալ ընտրապայքարից
23:15
Փարիզի իշխանությունները օլիմպիական խաղերին ընդառաջ քաղաքից վտարում են անօթևաններին
Իսրայելը հզոր ավիահարված է հասցրել Եմենին
Ալիև. «Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում բոլոր հարցերը լուծվել են»
Անատոլի Զինեւիչը հա՞յ էր
Պուտինը, ինչպես Հիտլերը 1940-ին, աֆեկտի մեջ է՝ կանգ առնել չի կարող. պահանջում է նոր զիջումներ

ԼՂՀ էլիտան միշտ «կղերաֆեոդալական» է եղել 2018թ. հունիսին Փաշինյանն ինչու ասաց, որ հեղափոխությունը չպետք է Արցախ հասնի

Կառավարության նիստում բռնատեղահանված արցախցիների բնակարանային ապահովության ծրագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի դիտարկումներ արեց։ Ի՞նչ արդյունավետությամբ կգործի ծրագիրը՝ ցույց կտա ժամանակը։ Փաշինյանը նաեւ քաղաքական ծանրակշիռ հայտարարություն արեց, որ արցախյան էլիտայի նկատմամբ հանդուրժողականությունը չպետք է շփոթել կառավարության անվճռականության կամ թուլություն հետ եւ կոշտ ձեւակերպեց, որ իշխանությունը Լեռնային Ղարաբաղի «կղերաֆեոդալական էլիտային թույլ չի տալու» ժողովրդին օգտագործել իր կլանային նպատակների համար։

Լեռնային Ղարաբաղի էլիտան միշտ «կղերաֆեոդալական» է եղել նույնիսկ արարողակարգով: Բազմաթիվ պաշտոնական հաղորդագրություններ կարելի է արխիվներից բերել, որտեղ հանդիսավոր միջոցառման ներկաները թվարկված են այս կարգով՝ նախագահ, Արցախի թեմի առաջնորդ, ԱԺ նախագահ, վարչապետ «եւ այլ պաշտոնատար անձինք»։

Բայց Փաշինյանը 2018թ. մայիսի վերջին-հունիսի սկզբին, երբ Ստեփանակերտում հարյուրավոր ցուցարարներ փակել էին Ազատամարտիկների պողոտան եւ պահանջում էին կղերաֆեոդալական էլիտայի հրաժարականը, հայտարարեց, որ «հեղափոխությունը չպետք է հասնի Արցախ»։

Ինչպե՞ս էր նա պատկերացնում Երեւան-Ստեփանակերտ համագործակցությունը կամ նույնիսկ աշխատանքային կոմունիկացիան, եթե Հայաստանում մի համակարգ է, Լեռնային Ղարաբաղում՝ նրա հակոտնյան: Երեւանում ժողովրդավարություն է, Ստեփանակերտում՝ կղերաֆեոդալական կլան, որ արտաքուստ լոյալ է, ներսից՝ ընդդիմադիր:

Ընդունենք, որ մեկ տարի այդպես հնարավոր էր, համարենք, որ Երեւան-Ստեփանակերտ դիմակայությունը կարող էր արտաքին քաղաքական մարտհրավերներ հարուցել: Բայց չէ՞ որ 2020թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները հնարավորություն էին, որպեսզի Ստեփանակերտում էլիտա փոխվեր: Երեւանն ինչու՞ այն չօգտագործեց: Ստեփանակերտի կղերաֆեոդալական էլիտան քառասունչորսօրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի երկու սկզբունքային առաջարկություն մերժել է:

2022թ. ապրիլի 14-ին Ազգային ժողովը միաձայն Հայտարարություն է ընդունել, որ ԼՂ կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելն անթույլատրելի է, Հայաստանի իշխանություններին ներկայացվել է առաջին գումարման Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշման կատարման պահանջ։ Այն է՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս կազմել։ Երկրորդ մերժումը Փաշինյանն ստացել է նույն տարվա նոյեմբերի 17-ին, երբ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ ապառազմականացման մասին խոսք չի կարող լինել։ Ընդհակառակը, ՊԲ-ն պետք է վերազնիվի եւ լինի «ռազմավարական նշանակության խնդիրներ լուծելու ունակ կազմավորում»։

Երկու շաբաթ հետո ադրբեջանցի «էկոակտիվիստները» փակեցին Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, սկսվեց շրջափակումը: Հունիսի 12-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԼՂ ժողովուրդը 1998թ. հետո եղել է իշխանության պահպանման գործիք, այսօր նրան փորձում են «միտինգի մատերիալ դարձնել»: Նա ակնարկեց, որ շրջափակման ամիսներին Ստեփանակերտից լսել է «դուրս գանք» առաջարկություն կամ, թերեւս, պահանջ: Փաշինյանն այսօր ասում է, թե հույս ունի, որ Ստեփանակերտի կղերաֆեոդալական էլիտան ճիշտ կընկալի ուղերձները: Հակառակ դեպքում իշխանությունը կդիմի «հասցեական ուղերձների»։ Սամվել Շահրամանյանը խոստացած «բացահայտումները» կանի՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում