Sunday, 21 07 2024
Նարեկ Զեյնալյանը՝ անցած նստաշրջանի մասին
14:30
Աճուրդի կհանվի 1953 թվականի Chevrolet Corvette Kindig-It CF1 Roadster-ը
«Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ ՀՀ տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը»
BBC-ի ադրբեջանական ծառայությունը տվել է Ալիեւի պատասխանը
13:50
Երկրաշարժ Ճապոնիայում
Մեր Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական ժողովրդավարությունը աղճատված է, իրական չէ
Չարենցավանում անչափահասները վիճաբանել են․ կան վիրավորներ
Կռվախնձոր ենք դարձել. եթե բռնում ենք մեկի կողմը, մյուսը մեզ ընկալում է թշնամի, որին պետք է պատժել
13:09
Ժամանակն է, որ Ամերիկան ​​տիեզերագնացներ ուղարկի Մարս. Մասկ
Հայաստանը մտնում է «ազատ անկման» ռեժիմի մե՞ջ
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժածներ
12:30
Մոլդովայում ցուրտ սեզոնին բացարձակ աղքատության աճ են կանխատեսել
Կորած ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյան
12:00
Netflix-ի գովազդն աճում է, բաժանորդները՝ նվազում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Բաքուն Երևանին առաջարկում է համաձայնեցնել հարաբերությունների հիմնարար սկզբունքները նախքան լայնամասշտաբ խաղաղության պայմանագիրը. Հիքմեթ Հաջիև
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11:00
Թրամփը մահափորձից հետո առաջին հանրահավաքում ասել է, որ «փամփուշտ է ստացել հանուն ժողովրդավարության»
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ
Վրաստանի դեպքերը ծանր հարված են Հայաստանի համար. կան նաև դրական կողմեր
10:24
Alphabet-ը պատրաստում է իր պատմության մեջ ամենամեծ գործարքը
Աբխազները հասկանում են հայերին հունից հանելու ռիսկերը. ստատուս-քվոն նրանց շահերից է բխում
10:09
Լեհաստանում ռմբապաստարաններ կկառուցվեն
ԱՄՆ-ն փորձում է զսպել Չինաստանին Կովկասում. Վրաստանի հետ ռազմավարական գործակցությունն անընդունելի է
09:45
Tesla-ի Բեռլինի գործարանում 65.000 սուճի բաժակ են գողացել
09:30
Չինաստանը 600 մլն դոլար կներդնի Ղազախստանում անասնաբուծական հաբի մեջ
09:15
Ինչ մականուններ ունեն Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի անդամները
Հայաստանի պաշտպանական գերխնդիրն ու ժամանակի նոր հրամայականը
00:00
Նիգերիայի իշխանությունները տուգանել են Meta-ին 220 մլն դոլարով
23:45
Հռոմում ֆլեշմոբ է տեղի ունեցել Կիևին զենք մատակարարելու դեմ

Պուտին-Լուկաշոնկո- Ալիեւ – Սամվել Շահրամանյա՞նը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդեւը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարին: Նրա կարծիքով՝ «ռուսաստանյան եւ հայ ժողովուրդների մի քանի դար հաշվվող բարեկամությունը, որ ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ շրջանակներում ամրագրված է դաշնակցային հարաբերություններով, վաղուց Վաշինգտոնի աչքի փուշն է: Անդրկովկասյան հանրապետությունը եվրա-ատլանտյան ճամբար քաշելու համար զգալի ուժեր են ներդրված»։

Մեդվեդեւը «սակայն» համարում է, որ Հայաստանը «չպետք է գայթակղվի, նման խոստումները նորգաղութատիրական թակարդի խայծ են, ոչ ոք չի պատրաստվում բացել «ընտրյալների ակումբի» դռները։ Իսկ 2024թ. մարտին Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների մասին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը պարզապես թուղթ է՝ առանց պարտավորության։ Ի վերջո, ՌԴ ԱԽ նախագահի տեղակալը խորհուրդ է տալիս «նայել նեոբանդերականների օրինակին» – ինչն էլ, ըստ ամենայնի, նրա հիմնական ասելիքն է։ Ովքեր Ռուսաստանի թելադրած խաղի կանոնները չեն ընդունում, նրանց սպասում է Ուկրաինայի ճակատագիրը։

Մեդվեդեւի հեղինակային հոդվածը հայտնի է, որ Բաքվի իշխանական կայքը հասանելի է, որ Ադրբեջանի երկօրյա այցի ընթացքում Բելառուսի նախագահը եւ Իլհամ Ալիեւը քննարկել են «պոստխորհրդային տարածքի անվտանգային նոր համակարգի ստեղծման հետ կապված հարցեր»: Բաքուն, իհարկե, բաց տեքստով չի խոստովանում, որ Ալիեւը Վլադիմիր Պուտինին «ազնից կոմերիտականի երդում է տվել»: Դա արվում է մեկ ամիս հետո Աստանայում գումարվելիք՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողում «ՀԱՊԿ-ի գործունակության շուրջ քննարկումների մասին տեղեկացվածության» տեսքով, շեշտադրելով Ռուսաստանի նախագահ Պուտինի Մինսկ կատարած այցը։

Իսկ այդ մասին հայտնի է, որ Լուկաշենկոն Պուտինին դիմավորել է Ադրբեջանից «նոր գաղափարներով եւ առաջարկություններով»: Մենք ավելի վաղ կանխատեսել ենք, որ Ալիեւը ՀԱՊԿ-ին եւ ԵՏՄ-ին ուղղակի անդամակցությունը «պատվից ցածր է համարում», եւ մղվում է ավելի լայն աշխարհագրությամբ ինտեգրացիայի, բայց այնպիսի, որտեղ թուրքական պետությունները կունենան «վերահսկիչ փաթեթ»: Մոսկվայում եւ Բաքվում, երեւում է, հասկացել են, որ Հայաստանի «դիստանցիան» պայմանավորված է ոչ թե ռուս-հայկական «անհամատեղելիությամբ» կամ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայացքներով, այլ էպոխալ ընտրությամբ:

Հայաստանը չի կարող մաս կազմել, պայմանականորեն ասած՝ «Չինգիսխան-Մոսկովիա կայսրությանը», որտեղ նա առավելագույնը կարող է Կիլիկիայի թագավորության կարգավիճակ ունենալ: Մոսկվային կհաջողվի՞ «հպատակեցնել» Կենտրոնական Ասիան, ինչպես կհամատեղվեն Ռուսաստանի եւ Չինաստանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի, Չինաստանի եւ Թուրքիայի, Իրանի եւ «թուրանի» շահերը՝ մասնակիցների խնդիրն է: Բայց որ, պայմանականորեն ասած՝ «նոր ՀԱՊԿ-ի նախագիծը», կոնֆրոնտացիոն ահռելի սպառնալիք է եւ հեռանկարում կարող է ասիական աշխարհը վերածել լայնածավալ պատերազմի թատերաբեմի, միանգամայն հնարավոր է:

Մեդվեդեւն ինչու՞ է Հայաստանին սպառնում «նեոբենդերականների ճակատագրով»: Եւ ինչու՞ հենց Բելառուսի նախագահի հասցեին Նիկոլ Փաշինյանի արդարացի քննադատությունից հետո է Արցախի «նախագահ» Սամվել Շահրամանյանը հայտարարել, որ «Պաշտպանության բանակը մինչեւ վերջին օրը ենթարկվել է Հայաստանի կառավարությանը», եւ ասում, որ ԱԺ-ում Փաշինյանի հայտարարություններն «իրականության հետ կապ չունեն»: Փաշինյանն ասել է, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն «մասնակցել է Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստմանը», եւ ինքը չի կարող նույն կառույցում նույն մարդու հետ անվտանգային հարցեր քննարկել:

Սամվել Շահրամանյանը Բելառուսի նախագահին, ՀԱՊԿ-ին ապահովագրու՞մ է, լեգիտիմացնու՞մ է Ալիեւին, որ Արցախի հայաթափման պատճառն այնտեղ «Հայաստանի զինված ուժերի ներկայությու՞նն էր,»: Եւ ինչու՞ է ասում, թե «բացահայտումներ կանի, որ սպառնում են Հայաստանի եւ նրա պաշտոնյաների անվտանգությանը,»: Մեդվեդեւն արդեն սպառնացել է, ալիեւյան քարոզչամիջոցն՝ ակնարկել, որ Մոսկվան, Մինսկը եւ Բաքուն քննարկում են պոստխորհրդային տարածքի անվտանգության ապահովման նոր կառույցի, ձեւաչափի եւ մեխանիզմների հարցեր, եւ Հայաստանը, կարծես, այնտեղ «չի դիտարկվում,»: Քաղաքական Ստեփանակերտի «մնացորդներին» ի՞նչ դերակատարում է վերապահվում, որպեսզի Հայաստանը Պուտին-Լուկաշենկո-Ալիեւ «քաղաքակրթական ճամբարի մաս դիտարկվի,»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում