Sunday, 21 07 2024
14:30
Աճուրդի կհանվի 1953 թվականի Chevrolet Corvette Kindig-It CF1 Roadster-ը
«Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ ՀՀ տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը»
BBC-ի ադրբեջանական ծառայությունը տվել է Ալիեւի պատասխանը
13:50
Երկրաշարժ Ճապոնիայում
Մեր Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական ժողովրդավարությունը աղճատված է, իրական չէ
Չարենցավանում անչափահասները վիճաբանել են․ կան վիրավորներ
Կռվախնձոր ենք դարձել. եթե բռնում ենք մեկի կողմը, մյուսը մեզ ընկալում է թշնամի, որին պետք է պատժել
13:09
Ժամանակն է, որ Ամերիկան ​​տիեզերագնացներ ուղարկի Մարս. Մասկ
Հայաստանը մտնում է «ազատ անկման» ռեժիմի մե՞ջ
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժածներ
12:30
Մոլդովայում ցուրտ սեզոնին բացարձակ աղքատության աճ են կանխատեսել
Կորած ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյան
12:00
Netflix-ի գովազդն աճում է, բաժանորդները՝ նվազում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Բաքուն Երևանին առաջարկում է համաձայնեցնել հարաբերությունների հիմնարար սկզբունքները նախքան լայնամասշտաբ խաղաղության պայմանագիրը. Հիքմեթ Հաջիև
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11:00
Թրամփը մահափորձից հետո առաջին հանրահավաքում ասել է, որ «փամփուշտ է ստացել հանուն ժողովրդավարության»
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ
Վրաստանի դեպքերը ծանր հարված են Հայաստանի համար. կան նաև դրական կողմեր
10:24
Alphabet-ը պատրաստում է իր պատմության մեջ ամենամեծ գործարքը
Աբխազները հասկանում են հայերին հունից հանելու ռիսկերը. ստատուս-քվոն նրանց շահերից է բխում
10:09
Լեհաստանում ռմբապաստարաններ կկառուցվեն
ԱՄՆ-ն փորձում է զսպել Չինաստանին Կովկասում. Վրաստանի հետ ռազմավարական գործակցությունն անընդունելի է
09:45
Tesla-ի Բեռլինի գործարանում 65.000 սուճի բաժակ են գողացել
09:30
Չինաստանը 600 մլն դոլար կներդնի Ղազախստանում անասնաբուծական հաբի մեջ
09:15
Ինչ մականուններ ունեն Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի անդամները
Հայաստանի պաշտպանական գերխնդիրն ու ժամանակի նոր հրամայականը
00:00
Նիգերիայի իշխանությունները տուգանել են Meta-ին 220 մլն դոլարով
23:45
Հռոմում ֆլեշմոբ է տեղի ունեցել Կիևին զենք մատակարարելու դեմ
23:30
Ավելի քան 30 դեմոկրատ կոչ է արել Բայդենին դուրս գալ ընտրապայքարից

«Եթե մնում եք տերերի կառքին լծված, բարի եղեք մեզ ազատել այլեւս անտանելի Ձեր ներկայությունից»

Ռուսաստանի ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը, արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի «անելանելիության մասին տպավորությունը խիստ չափազանցված է», եւ փաստելով, որ նա հանրային մեծ աջակցություն ունի, այնուամենայնիվ կանխատեսում է, որ առաջիկայում «կստեղծվի ընտրություն կատարելու իրավիճակ». Այս ֆոնին տարածվել է «Արցախի Հանրապետության Տեղեկատվական շտաբի» հայտարարությունը, որտեղ լուծարված «իշխանությունները» փաստացի սպառնում են «պատասխանել վերջին օրերին տարածվող կեղծիքներին, որպեսզի հայ ժողովուրդն իմանա ճշմարտությունը».

«Հայտարարությունը» հայկական-հայաստանյան լրատվամիջոցները տարածել են ռուսաց լեզվով: Սա այն դեպքն է, որի մասին ռուսներն ասում են «дабы чего не вышло», որպեսզի տարընթերցումների տեղ չմնա, պատվիատուն համոզված լինի, որ իր ասելիքը բառ բառ, ստորակետի ճշտությամբ փոխանցվում է հասցեատիրոջը: «Արցախի տեղեկատվական շտաբն» ընդսմին «ալիբի է պահում», ակնարկելով, որ «ճշմարտության հրապարակումը կարող է սպառնալ Հայաստանի եւ նրա պաշտոնյաների անվտանգությանը».

Ոչ մի հայ մարդու հետաքրքիր չէ, թե Սամվել Շահրամանյանը եւ Նիկոլ Փաշինյանը ծանություն ունեցին միմյանց, 2018-2020 թվականներին Փաշինյանի Ստեփանակերտ այցելությունների կազմակերպման մասնակցություն ունեցավ անվտանգության ծառայության գեներալ Սամվել Շահրամանյանը:Դա ոչ մի կապ չունի պատմա-քաղաքական իրողության հետ, որը կարող է կապվել Սամվել Շահրամանյանի 2023 թվականի սեպտեմբերի 28-ին լուծարում մասին հրամանագրվելը, որը այնուամենայնիվ ազատում է իրեն որպես մասնավոր անձ:Ունի՞ նա հիմնավոր տեղեկություններ, որ «Նիկոլը հանձնել է Արցախը», թող տրամադրի Հայաստանի պատկան մարմիններին կամ Հայաստանի վարչապետի դեմ դատական հայց հարուցի: Դա իր անհատական որոշման տիրույթի հարց է:

Բայց ոչ ոք նրան չի լիազորել, որ սպառնա Հայաստանի պետական եւ նրա պաշտոնյաների անձնական անվտանգությանը: Իսկ որ «Արցախի տեղեկատվական շտաբ» կոչվածը հանդես է գալիս նրա անունից՝ կասկածի ենթակա չէ:Ընդ որում, լուծարված երկրի ոչ մի լիազորություն չունեցող «իշխանությունն» իրեն թույլ է տալիս Հայաստանի Ոստիկանությանը կոչ անել, որ «սթափ գնահատի իրավիճակը եւ ձեռնպահ մնա անհամաչափ ուժի կիրառումից». Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ասում է, որ «Ղարաբաղում հանցագոչծությունների հետ Հայաստանի իրավապահ համակարգը գործ չունի,» -իսկ լուծարված ԼՂՀ «նախագահն» ի՞նչ գործ ունի Հայաստանի ոստիկանության հետ:

Նրա «հորդորն» անթաքույց ակնարկ չէ, որ «իշխանափոխությունից հետո ոստիկանների համար վատ է լինելու», – ինչպես միջին-վիճակագրական բռնատեղահանված,- ի դեպքում, Շահրամանյանը օգտագործում է «հարկադիր տեղափոխված» ձեւակերպումը, որը արցախցունները ներշնչում են Ստեփանակերտի նախկին հատուկ ծառայությունները, որպեսզի եթե Վազգեն Գալստանյանը շարժմանը չմասնակցի, ապա Նիկոլ Փաշինյանին «հեռացնելուց հետո ոչ մի ծրագրից չի օգտվի»:Քաղաքական համոզմունքների եւ կողմնորոշման, քաղաքացիության, հպատակության, զինվորական եւ հատուկ ծառայության երդման ընտրությամբ անհատն ազատ է: Բայց անպաշտոն մարդը, երբ հանդես է գալիս գոյություն չունեցող իշխանության անունից, ոչինչ չի մնում, քան ասել.

-Պարոն, լծված տերերի շառաչուն կառքին՝ «անհատական ինչ ընտրություն ուզում եք», Բայց մի ողջ հանրություն չեք կարող այդ արյունալի երթին կապել՝ որպես, Վանո Սիրադեղյանի դիպուկ բնորոշմամբ՝ «աբոզի մսացու անասուն», Ձեր անցանկալի ներկայությունից ազատեք միջին-վիճակագրական բռնատեղահանված արցախցուն։ Նա Հայաստանի Հանրապետությանն ազնվորեն ծառայելու մաքուր ցանկություն ունի, քանի որ ապագան տեսնում է ինքնիշխան, անվտանգ եւ ժողովրդավարական Հայաստանի աշխարհաքաղաքական հեռանկարի իրացման մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում