Monday, 15 07 2024
00:00
Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ են սկսել ծովում
23:45
Բայդենը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Թրամփի անվտանգությունն ապահովելու համար
23:38
Մելանյա Թրամփը դիմել է ամերիկացիներին ամուսնու դեմ մահափորձից հետո
Նեթանյահուն՝ Թրամփի նկատմամբ մահափորձի մասին
Ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում հրադադարի շուրջ բանակցությունների դադարեցման մասին
22:45
Մալայան վագրը անհետացման եզրին է կանգնած
ԼՂ հայերի իրավունքները Թեհրանը պաշտպանում է. սա զայրացրել է Բաքվին, որ բոլորովին այլ հույսեր ուներ
Պեկին-Լոնդոն նախագիծը խաղի մեջ է մտնում. այն համամոլորակային նշանակություն կունենա
Կրակոցը մեծացրեց Թրամփի շանսերը. եթե ընտրվի, «չարի մարմնացում» չի լինի. Ուկրաինան զինողներից էր
21:45
«Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը նողկալի է»․ Շոլց
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կա 2 տուժած
Լոռու մարզի Սարամեջ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։
Պատերազմը կանգնեցնում է սկսող կողմը
Պուտինը չի նախատեսում զանգահարել Թրամփին
20:30
Չինաստանում սկսել են վաճառել Թրամփի շապիկները մահափորձից անմիջապես հետո
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
ՀՀ վարչապետ Փաշինյանը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը
Մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը խցիկի հատվածով կախվել է Դեբեդի ափին
19:15
Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան
Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ
Վերբալ եվրաինտեգրվող Երևանը «վաստակել է» Մոսկվայի նկատողությունը
Գործակալ են կամ տգետ. 5-րդ շարասյունն ընդունել է Գալուզինի պատվերը
Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, առանձին հատվածներում՝ հորդառատ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
18:15
Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան
Հրայր Թովմասյանի ՔՊ-ական հոգեզավակները հասնում են հաջողության. կոռուպցիայի առաջնային աղբյուրն են
«Քեզ համար, Հայաստան». Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Գյումրիում
Այն, որ հիմա Թուրքիան չի խոսում միջանցքի մասին, պատճառը Հայաստանի «ոչ»-ն է
Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Գեղարքունիքի մարզպետը Մարտունի համայնքում հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանի նիստերի դահլիճում հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների հետ։

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են նաև Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ՀՀ միասնական սոցիալական ծառայության Մարտունու տարածքային կենտրոնի տնօրեն Զոհրաբ Շահինյանը, Գեղարքունիքի մարզպետի և Մարտունու համայնքապետարանի աշխատակազմերի պատասխանատու աշխատակիցներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ։

Հանդիպման սկզբում Մարտունի համայնքում վերաբնակություն հաստատած արցախցիներին ՀՀ կառավարության կողմից հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները ներկայացրել են ՀՀ Միասնական սոցիալական ծառայության Մարտունու տարածքային կենտրոնի տնօրեն Զոհրաբ Շահինյանը և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։

Բանախոսների հավաստմամբ՝ այս ծրագրի ընդունմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներն առաջիկա մի քանի տարիների ընթացքում կկարողանան լուծել իրենց բնակարանային խնդիրները բացառապես պետական միջոցներով, առանց տրամադրված գումարների վերադարձի։

Ծրագիրը կընթանա մի քանի փուլերով և սահմանված գոտիականությամբ։

Մարտունի համայնքի բնակավայրերի համար, որոնք ընդգրկված են երրորդ գոտում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամի բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար կտրամադրվի 3 միլիոն դրամ։

Ցանկության դեպքում Մարտունի համայնքում վերաբնակված արցախցիները կարող են ծրագրից օգտվելու վայր ընտրել բոլոր այն բնակավայրերում, որոնք ընդգրկված են առաջին և երկրորդ գոտիներում։

Առաջին գոտում ընդգրկված բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար յուրաքանչյուր շնչին տրամադրվում է 5, երկրորդ գոտում ընդգրկված բնակավայրերի համար` 4 միլիոն դրամ։

Կառավարության որոշմամբ սահմանված են նաև ծրագրով հատկացված գումարի դրական մնացորդի ծախսման ուղղությունները, որոնք օգտագործվելու են հողամասի ձեռքբերման, բնակարանի նորոգման ու կահույքի, այլ կենցաղային իրերի ձեռքբերման նպատակով։

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կողմից։

Ծրագրի մաքսիմալ արժեքը կազմում է 55 միլիոն դրամ։

Ծրագրից օգտվելու համար շահառուներին կտրվի բնակարանի ձեռքբերման կամ կառուցման սերտիֆիկատ։

Ծրագրի իրազեկումից հետո Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվել ցանկացող արցախցի ընտանիքների ներկայացուցիչներն իրենց հետաքրքրող բազմաբնույթ հարցերն ուղղեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին` ստանալով անհրաժեշտ պատասխաններ և պարզաբանումներ ծրագրի բաղադրիչների, նրանից օգտվելու մանրամասների վերաբերյալ։

Մարզպետը կոչ արեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչներին` մնալ, ապրել և աշխատել Մարտունիում կամ Գեղարքունիքի մարզի այլ համայնքներում։

«Իմ հորդորն է ձեզ` մնալ, ապրել ու աշխատել Մարտունիում կամ մեր մարզի այլ բնակավայրերում։ Մեր մարզում կան բավարար աշխատատեղեր, դուք կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որտեղ ձեզ կառաջարկեն համապատասխան աշխատանք»,-հանդիպումն ամփոփեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում