Friday, 19 07 2024
Ռուսական արգելքը տարածվում է մի քանի արտահանողների վրա. երկար չի տևի
Հողմավար բազեները տեղափոխվել են Կենդանաբանական այգի
Մի չկայացած հանդիպման քրոնիկոն. Լոնդոնի մտահոգիչ անհամաձայնությունը
Պահանջել են բացել փակագծերը. Տեղեկություններ կան, որ շարժումը հնարավոր է թայմաութ է վերցնում. «Հրապարակ»
«Սարգիս Կարոլինա»-ի հիմնադիրը «Իմ քայլը» հիմնադրամի նամակ-պահանջով 10մլն դրամի նվիրատվություն է կատարել. «Ժողովուրդ»
Արցախի ներկայացուցչությունում փակ հանդիպում է տեղի ունեցել. ինչ են քննարկել. «Հրապարակ»
«Բարդ ու կարևոր գերատեսչություն եք ղեկավարելու»․ Խաչատուրյանը՝ Պապոյանին
Երևանի կենտրոնում ռուսները ծեծել են իրար
Այրվում են էտի արդյունքում կուտակված ճյուղերը
Շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում
ՀՀ քաղաքացիները կկարողանա՞ն ուզած պահին մեկնել ԵՄ. ազատ ռեժիմի հնարավորությունները
Բաքվի կոնտր-առաջարկը. նախկին ձևաչափերը զրոյացնելու փո՞րձ
Ռուսաստանի տնտեսական շանտաժին պետք է գործնական պատասխան տալ
Ի՞նչ խնդիրներ է լուծելու ԱՄՆ բանակի ներկայացուցիչը Հայաստանի ՊՆ-ում
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է չեխ պաշտոնակցի հետ
Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների հումանիտար խնդիրները
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են խաղաղության գործընթացը
Երևանում 11-ամյա տղան տանիքից ընկել է մեքենայի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն
Իսրայելի վարչապետն այցելել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք
ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
Բաքուն մաքրում է գեներալ Վոլկովի հանցավոր հետքերը
Բաքուն է ապակառուցողական. այնպիսի նախապայմաններ է դրել, որ տապալի խաղաղության պայմանագրի ստորագրումը
Ալիևի համար Թրամփի վերադարձը բարիք է. խաղադրույքն այդ սցենարի վրա է
Փոխվարչապետ Գրիգորյանը և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցեր
Հայաստանը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ
Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ
Աղմուկ եւ հայ-բրիտանական հանդիպում «տաք հետքով»

Նույնականացվել է Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում կատարված զանգվածային անկարգությունների շուրջ 40 մասնակից

Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում հունիսի 12-ին կատարված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ օպերատիվ, լիարժեք և արդյունավետ նախաքննություն կատարելու համար ձևավորվել է քննչական խումբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 19:30–ից սկսած, ակցիայի մի խումբ մասնակիցներ սկսել են չենթարկվել տեղում հասարակական կարգի պահպանությունն ու շրջակա հատուկ պահպանության ենթակա օբյեկտների անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողների օրինական կարգադրություններին։ Նրանք խմբով միմյանց դեպի առաջ և ոստիկաններին հրելու, ճնշում գործադրելու միջոցով փորձել են ճեղքել վերջիններիս կողմից կազմված պատնեշը՝ այդ ընթացքում շշեր, տարբեր առարկաներ նետելով ոստիկանական շարքերի ուղղությամբ:

«Նշված գործողությունները կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից, նախապես զգուշացվելուց հետո, կիրառվել են հատուկ միջոցներ, որից հետո հավաքի բազմաթիվ մասնակիցներ, կրկին չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին ու նրանց անօրինական գործողությունները կանխելուն ուղղված գործողություններին, ոչ միայն չեն հանդարտվել, այլ հակառակը՝ վերջիններիս հասցեին տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, սկսել են ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել ոստիկանության ծառայողներին, նրանց ուղղությամբ նետել են քարեր, փայտեր, շշեր ու ծխագլանակներ, կոտրել են կից գտնվող այգու մետաղական ճաղավանդակները՝ այդ կերպ կատարելով բռնության գործադրմամբ, անձանց կյանքն ու առողջությունը վտանգող այլ արարքների կատարմամբ և գույք վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններ:

Նշված գործողությունների հետևանքով վնասվածքներ են ստացել և բուժօգնության են դիմել 101 անձինք, որոնցից 18-ը՝ ոստիկանության ծառայողներ։

Զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել են բազմաթիվ քարեր, մետաղական ձողեր, շշեր, ապակու կտորտանքներ, ցուցանակի կտորներ, այլ առարկաներ, արյան հետքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ կատարված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ իրադարձությունների վերաբերյալ հեռարձակված տեսագրությունների զննությունների արդյունքում արդեն իսկ անհատականացվել են նշված բռնություններն ու գույքի վնասումը կատարած չորս տասնյակից ավելի անձինք: Մասնակիցների նույնականացման և արարքների անհատականացմանն ուղղված միջոցառումները լայն ծավալով շարունակվում են։

Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում մասնակիցներին հայտնաբերելու, արարքներին իրավական գնահատականներ տալու, քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում