Tuesday, 16 07 2024
Երևանում պլաստիկ վիրահատությունից հետո 69-ամյա կին է մահացել․ դուստրը մեղադրում է բժշկին
Ինչ «դժվար փոխզիջման» պիտի գնա Երևանը, երբ հետևում մնացել են միայն կարմիր գծեր
Երևանում պլաստիկ վիրահատությունից հետո 69-ամյա կին է մահացել․ դուստրը մեղադրում է բժշկին
Ինչ «դժվար փոխզիջման» պիտի գնա Երևանը, երբ հետևում մնացել են միայն կարմիր գծեր
Կենտրոնական Մակեդոնիայի մարզպետը Հայաստանում կծանոթանա տնտեսական և միջմարզային համագործակցությունը խթանելու հնարավորություններին
23:15
Ֆինլանդիան ներկայացրել է փախստականներին արտաքսելու նոր կարգը
Եղեգնաձորում և Վարդենիսում էլեկտրական շչակներ են գործարկվելու
22:45
Գերմանիայում աշխատանքից հեռացրել են ռադիոհաղորդավարին՝ Թրամփի դեմ մահափորձին հավանություն տալու համար
«Էստոնիան Ռուսաստանին «տարածքային պահանջ է ներկայացրել»
Աննա Դանիբեկյանի վարած Մարտի 1-ի գործը հեղինակազրկել է դատական իշխանությունը. իրավական նահանջ էր
ՀՀ-ում ռուս ուսուցչուհու ձերբակալումն ապօրինի էր. նրան մեղսագրվող արարքը մեր օրենսգրքով պատժելի չէ
Թումանյան փողոցում օտարերկրացի կնոջը ծեծած տղամարդիկ հայտնաբերվել են
Արագածոտնի մարզում 3 պայմանագրային զինծառայող է ավտովթարի ենթարկվել
Ագրեսիա, էթնիկ զտում. չնայած այս ամենին՝ ՀՀ-ն պահեց առաջընթացի տեմպը. Միրզոյանի զեկույցը՝ ՄԱԿ-ում
Ո՞րն է Հայաստանի իշխանության «պլան Բ»-ն
«Դատավոր Դանիբեկյանի անգործությունը նպաստել է Ռոբերտ Քոչարյանի գործի վաղեմության ժամկետի լրանալուն»
Քավության նոխազն ու սահմանափակ երեւակայությունը. Ռոբերտ Քոչարյանի գործի հետքով
Անկախ մարտահրավերներից՝ ՀՀ-ն հավատարիմ մնաց իր խոստմանը. Միրզոյանի ելույթը՝ ՄԱԿ-ում
Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին
20:30
Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո
20:20
Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում
Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալին
Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին
Մհեր Գրիգորյանը մինչև օգոստոսի 2-ը կլինի արձակուրդում
ՀՀ ԱԽ քարտուղարը Ուզրա Զեյայի հետ հանդիպմանը ցավակցություն է հայտնել Թրամփի դեմ կատարված մահափորձի ընթացքում ողբերգության համար
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ
18:50
ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ

Անահիտ Մանասյանն ու Քրիստոֆեր Ջ. Անդերսոնն անդրադարձել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 12-ին ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տնօրեն Քրիստոֆեր Ջ. Անդերսոնին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Սքոթ Մուռը և քաղաքական հարցերով մասնագետ Իրինա Մկրտչյանը։

ՄԻՊ-ից հայտնում են, որ Անահիտ Մանասյանը հյուրին ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև ներկայումս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, անդրադարձել ատելության խոսքի, խտրականության և անհանդուրժողականության դրսևորումներին։

Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, անձամբ Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվ ներգրավվել է այդ աշխատանքներում. աշխատակազմի հետ այցելել է Գորիս, Կոռնիձոր և Վայք` աշխատանքներն իրականացնելով նաև գիշերային ժամերին։

Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։

Հանդիպման շրջանակներում պաշտպանը ներկայացրել է նաև Լոռու մարզի աղետի գոտում իրականացրած փաստահավաք աշխատանքների մանրամասները, նշել, որ աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է հեղեղումներից տուժած բնակավայրեր, առանձնազրույցներ ունեցել ավելի քան 50 բնակիչների հետ, այդ թվում` տարհանված ընտանիքների:

Ի թիվս այլնի, քննարկվել են հավաքների ազատության իրավունքի, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված գործերի քննության համատեքստում առկա խնդիրները։

Իր հերթին Քրիստոֆեր Ջ. Անդերսոնը շնորհակալություն է հայտնել պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում