Sunday, 21 07 2024
Նարեկ Զեյնալյանը՝ անցած նստաշրջանի մասին
14:30
Աճուրդի կհանվի 1953 թվականի Chevrolet Corvette Kindig-It CF1 Roadster-ը
«Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ ՀՀ տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը»
BBC-ի ադրբեջանական ծառայությունը տվել է Ալիեւի պատասխանը
13:50
Երկրաշարժ Ճապոնիայում
Մեր Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական ժողովրդավարությունը աղճատված է, իրական չէ
Չարենցավանում անչափահասները վիճաբանել են․ կան վիրավորներ
Կռվախնձոր ենք դարձել. եթե բռնում ենք մեկի կողմը, մյուսը մեզ ընկալում է թշնամի, որին պետք է պատժել
13:09
Ժամանակն է, որ Ամերիկան ​​տիեզերագնացներ ուղարկի Մարս. Մասկ
Հայաստանը մտնում է «ազատ անկման» ռեժիմի մե՞ջ
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժածներ
12:30
Մոլդովայում ցուրտ սեզոնին բացարձակ աղքատության աճ են կանխատեսել
Կորած ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյան
12:00
Netflix-ի գովազդն աճում է, բաժանորդները՝ նվազում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Բաքուն Երևանին առաջարկում է համաձայնեցնել հարաբերությունների հիմնարար սկզբունքները նախքան լայնամասշտաբ խաղաղության պայմանագիրը. Հիքմեթ Հաջիև
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11:00
Թրամփը մահափորձից հետո առաջին հանրահավաքում ասել է, որ «փամփուշտ է ստացել հանուն ժողովրդավարության»
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ
Վրաստանի դեպքերը ծանր հարված են Հայաստանի համար. կան նաև դրական կողմեր
10:24
Alphabet-ը պատրաստում է իր պատմության մեջ ամենամեծ գործարքը
Աբխազները հասկանում են հայերին հունից հանելու ռիսկերը. ստատուս-քվոն նրանց շահերից է բխում
10:09
Լեհաստանում ռմբապաստարաններ կկառուցվեն
ԱՄՆ-ն փորձում է զսպել Չինաստանին Կովկասում. Վրաստանի հետ ռազմավարական գործակցությունն անընդունելի է
09:45
Tesla-ի Բեռլինի գործարանում 65.000 սուճի բաժակ են գողացել
09:30
Չինաստանը 600 մլն դոլար կներդնի Ղազախստանում անասնաբուծական հաբի մեջ
09:15
Ինչ մականուններ ունեն Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի անդամները
Հայաստանի պաշտպանական գերխնդիրն ու ժամանակի նոր հրամայականը
00:00
Նիգերիայի իշխանությունները տուգանել են Meta-ին 220 մլն դոլարով
23:45
Հռոմում ֆլեշմոբ է տեղի ունեցել Կիևին զենք մատակարարելու դեմ

Բաքուն փորձում է օգտվել ու միջամտել Հայաստանի ներքին կյանքին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե հայկական զինուժը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Բաքուն այսօր տարածել էր հաղորդագրություն, թե հայկական ուժերն իբր կրակել են Նախիջեւանի ուղղությամբ: Տեւական ժամանակ դադարից հետո Բաքուն վերստին տարածում է իբր թե հայկական ուժերի կրակոցների մասին տեղեկություն: Ադրբեջանն ըստ ամենայնի փորձում է այդ կերպ օգտվել, ու միաժամանակ ազդել ներքաղաքական իրավիճակի, հասարակական տրամադրությունների վրա:

Անկասկած է, որ այդօրինակ տեղեկատվական հնարքները Բաքուն հենց այնպես չէ, որ գործադրում է: Ինչ կոնկրետ հաշվարկներ ունի Ալլիեւի ռեժիմը, միարժեք ասելը բարդ է, բայց, որ հիմքում Հայաստանի ներքին իրողություններից օգտվելն ու տրամադրությունների վրա ազդելն է, կասկածից վեր է: Այդ առումով, Հայաստանի ՊՆ հերքումը նվազագույն, բայց ոչ բավարար հանգամանք է:

Անկախ Հայաստանում ներքաղաքական տրամադրություններից, անկախ ներքաղաքական սրված իրավիճակից եւ հռետորաբանությունից, ներքին կյանքի բոլոր մասնակիցները իրենց վարքագծով եւ իրենց ազդակներով պետք է մի աներկբա հանգամանք ցույց տան Ադրբեջանին՝ որ Բաքուն տեղեկատվական մանիպուլյացիաներով չի կարող միջամտել Հայաստանի ներքին գործերին եւ չի կարող ուղղորդել հանրային որեւէ տրամադրություն, չի կարող օգտվել իրավիճակից եւ Հայաստանի հանդեպ կիրառել տեղեկատվական շանտաժի իր «ավանդական հնարքները»:

Միեւնույն ժամանակ, ամիսների դադարից հետո Ադրբեջանի այդ տեղեկատվական հնարքների վերսկսման ռիսկը պետք է աչալուրջ դիտարկման առարկա լինի նաեւ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության, ու նաեւ միջազգային բոլոր այն դերակատարների համար, որոնք կարեւոր են համարում Կովկասում հաստատուն ու հավասարակշռված խաղաղությունը: Նրանց աչալրջությունը պետք է Ադրբեջանի համար լինի լրացուցիչ զսպող գործոն, սադրանքների ծավալում թույլ չտալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում